ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՍԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ, ԻՍԿ ՆՐԱ ԿԻՆԸ ՆՄԱՆԱԿՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋԸ…
Ռեժիմի ամրապնդման բոլոր ծրագրերը գործարկվում են վայրկենապես։ Բոլորովին վերջերս մեր լսարանին տեղեկացրել ենք ՔՊ-ի խոշորացման ծրագրի մասին, իսկ օրերս լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին մի նախագծի առնչությամբ, որը կպարտավորեցնի դատախազներին, դատավորներին և քննիչներին պարտադիր կարգով հրապարակել իրենց ընտանիքի անդամների կուսակցական պատկանելության մասին տվյալները, եթե այդպիսիք առկա են։ Սա ոչ միայն դատաիրավական համակարգի աշխատողների ընտանիքներում «թշնամիների» բացահայտման փորձ է, այլև ողջ համակարգը ՔՊ-ականացնելու ծրագիր, և հընթացս՝ ահռելի քայլ ԽՄԿԿ-ի կարգի զանգվածային կուսակցություն ստեղծելու Փաշինյանի ուղեգծի իրականացման ճանապարհին։