ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԲԻԶՆԵՍ՝ ՀԻՄՆՎԱԾ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՎՐԱ

2023-11-17 08:39

Apricot Capital ներդրումային ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է վերջերս՝ 2022 թվականին։ Սակայն բավական սեղմ ժամկետներում այն աստիճան ակտիվ գործունեություն է ծավալել, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, ընդգրկվել է երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետգանձարան վճարելով մոտ 800 մլն դրամ։ Եվս մի քանի ամիս անց, ներառյալ 2023 թվականի արդեն երրորդ եռամսյակի տվյալները, ընկերության հարկային հատկացումները մոտեցել են 1 մլրդ դրամ նիշին։ Այն մասին, թե որն է ներդրումային ընկերության առաքելությունը Հայաստանում և որքանով նրա գործունեությունը կնպաստի հայրենի կապիտալի շուկայի զարգացմանը, մենք որոշեցինք զրուցել Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ: