ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Բացառվում է, որ Իրանի նախագահի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով

2024-05-30 09:28

Բացառվում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով առաջացած պայթյունի պատճառով։ Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ աղետի հետաքննության արդյունքների վերաբերյալ երկրորդ զեկույցում։