ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

2024-03-05 09:36

Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումից հետո ողջ Ստամբուլում լավ զինված ոստիկանները գիշեր-ցերեկ հսկում են եկեղեցիները։ Ահաբեկչական խմբավորումը նախազգուշացրել է քրիստոնյաների և հրեաների դեմ հետագա հարձակումների մասին, գրում է RFI-ն։

  • «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ» ՀԱՍԱՎ ԻՐ ՈՒԶԱԾԻՆ. ՄԻՆՈՒՍ 40 ՄԻԱՎՈՐ ԱՐՑԱԽԻՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ

    2024-03-04 17:31

    Ձմռան վերջին օրը Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր «Ազատությունն աշխարհում 2024» ավանդական ամենամյա զեկույցը, որում հիմնական եզրակացությունների թվում նշված են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և էթնիկ զտումներն Արցախում: Հիշեցնեմ, որ անցած տարի FH-ն մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով, որոնցում հստակ գնահատական է տվել իրավիճակին և կոչ արել օգնել հայկական հանրապետության բնակիչներին խուսափել ողբերգությունից. «Մինչ աշխարհը զբաղված է Ուկրաինայով, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը գտնվում է ավտորիտար պաշարման մեջ» (մայիս, 2023), «Լեռնային Ղարաբաղ. Ժողովրդավարական աշխարհը պետք է գործի՝ Մարդու իրավունքները պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար» (11 սեպտեմբերի, 2023)։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՀԵՏՈ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԼԱՆԴՇԱՖՏԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԿՀԱՅՏՆՎԻ

    2024-03-04 15:17

    Եթե «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ ծագած վեճը, որն արդեն դատարանում է, հօգուտ ոչ թե Հայոց պատրիարքարանի, այլ իսրայելական «Xana Capital» ընկերության լուծվի, Երուսաղեմի քաղաքային լանդշաֆտը փոփոխության վտանգի տակ կհայտնվի, հաղորդում է The Guardian-ը:

  • ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-03-04 11:34

    1. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են:  

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԼԱՎՐՈՎՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ «ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵՑ», ՈՐ ՀԱՊԿ-ՈՒՄ ՉՄՆԱԼԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

    2024-03-04 11:30

    Եվ այսպես, ինչպես և կանխատեսելի էր, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի` մնում է՞, թե՞ հեռանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Սերգեյ ԼԱՎՐՈՎ. ՌԴ-Ն ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎԱՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԱՑՄԱՆ ԳԻԾ

    2024-03-02 18:02

    Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների հետևողական վատացման, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծ։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻԱԿ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է

    2024-03-02 16:41

    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։ Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։ Չնայած Թուրքիայի հետ բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։

  • ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ

    2024-03-02 10:56

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 2024 թ․ փետրվարի 27-ի հրամանագրով ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար» մեդալով։

  • ՍԱՀՄԱՆԸ ՍԽԱԼՆԵՐԸ ՉԻ ՆԵՐՈՒՄ. ԱԶԱՏԽԱՆՅԱՆԸ` ՀՀ-ՈՒՄ ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2024-03-02 09:05

    ՌԴ սահմանապահ ծառայության վետերան Լև Ազատխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ քաղաքական սխալների պատասխանատվությունը կրում է իշխանությունը, իսկ դրանց հետևանքների ծանրությունն ընկնում է ժողովրդի վրա։

  • ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ. ՈՒՐՍՈՒԼԱՆ ԵՎ ԷԼԻԶԱԲԵԹԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ ՔՈՒՅՐԵՐ ԵՆ

    2024-03-02 08:41

    Ըստ երևույթին, ԵՄ-ում որոշել են հանդարտեցնել «հայամետ» Ֆրանսիայի նկատմամբ Բաքվի հիստերիան և «խաղաղ գործընթացի» վերահսկիչի դերը հանձնարարել Գերմանիային։ Արդյունքում՝ նախ Մյունխենում Շոլցն աչքի ընկավ Փաշինյանի և Ալիևի շփումների կազմակերպման գործում առանձնակի ակտիվությամբ, իսկ հետո Բեռլին կանչեցին Միրզոյանին ու Բայրամովին։ Գործողության վայրի փոփոխությունը, բնականաբար, չի նշանակում Արևմուտքի քաղաքականության որևէ փոփոխություն, որն ամեն կերպ արագացնում է «խաղաղության պայմանագիր» անվանումով թղթի ստորագրումը՝ ի հեճուկս Մոսկվայի։