ՄՇԱԿՈՒՅԹ

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԳՏԱԾՈՆ ՍՏԻՊԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՖՐԻԿԱՅԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

2022-04-09 12:09

Բուլղարիայի Բաչո Կիրո քարանձավում 45 հազար տարվա հնության մարդկային մնացորդների գտածոն ստիպել է գիտնականներին վերանայել գոյություն ունեցող տեսությունը, ըստ որի՝ Homo sapiens-ի առաջին ներկայացուցիչները Եվրասիա են եկել Աֆրիկայից։ Գիտնականները մնացորդներն ուսումնասիրել են յոթ տարի՝ մինչ մոլորակի վրա ժամանակակից մարդկանց բնակեցման նոր տեսության հրապարակումը։