Ներկայացուցիչների պալատի խոսնակ կրկին կդառնա Նենսի Փելոսին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ևս երկու տարով առաջադրեցին Նենսի Փելոսիին Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Խոսնակի թեկնածությունը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի կողմից հունվարի սկզբին, երբ հանրապետականներն այս պաշտոնում առաջադրեն իրենց թեկնածուին: Այնուամենայնիվ, նրանց դժվար թե հաջողվի հասնել իրենց թեկնածուի ընտրությանը, քանի որ կմնան փոքրամասնություն՝ չնայած ստացած լրացուցիչ տեղերին:
Որպես խոսնակ՝ 80-ամյա Փելոսին Ներկայացուցիչների պալատում օրակարգ է հաստատում և երկրորդ տեղում է նախագահի պաշտոնի համար, եթե այդ տեղը թափուր մնա։
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների փակ հանդիպման ժամանակ Փելոսին ասել է, որ իր առաջնահերթություններից մեկը կլինի իրավապահ մարմինների բարեփոխումների օրինագծի ընդունումը, ինչպես նաև առողջապահության և բնապահպանության ոլորտում նախաձեռնությունները:
Վերընտրվել են նաև մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը, մեծամասնության խմբակցության քարտուղար Ջեյմս Քլայբեռնը և մի շարք այլ օրենսդիրներ, որոնք ներկայում ղեկավար տարբեր պաշտոններ են զբաղեցնում:
Դեմոկրատները հուսով էին, որ ընտրությունների արդյունքում կկարողանան մեծամասնություն կազմել Ներկայացուցիչների պալատում, բայց նրանք կարող են կորցնել մոտ մեկ տասնյակ տեղ, ինչը կբարդացնի օրենսդրական օրակարգի անցկացումը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-07-26 19:35
Выдающийся армянский шахматист Владимир Акопян стал победителем чемпионата США по шахматам среди ветеранов, сообщает Федерация шахмат Армении в Facebook-е.
-
2024-07-26 19:33
Бывший командир второго армейского корпуса ВС, экс-глава управления разведки Генштаба ВС Армении, генерал-майор Араик Арутюнян заявил, что его незаконно удерживают под стражей.
-
2024-07-26 19:32
Центробанк России с декабря 2023 года впервые поднял ключевую ставку – с 16% до 18% годовых.
-
2024-07-26 18:49
Совет ЕС назначил Магдалену Гроно на пост спецпредставителя ЕС по Южному Кавказу и кризису в Грузии. Об этом сообщает пресс-служба Совета ЕС.