Աղասի ԵՆՈՔՅԱՆ. ՍԱ ՍՏՈՐԱԳՈՒՅՆ ՇԱՆՏԱԺ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀԵՐԻ ՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սա պարզ կրուտիտ չի, սա ճիվաղային երևակայության արդյունք է, որ Ադրբեջանում գտնվող զոհերի դիակներն ու գերիներին դարձնես քո պատանդը Հայաստանում իշխանություն պահելու համար, հարցի լուծման մեղավորը դարձնես «Նիկոլ դավաճան» ասողներին, գերիների հարազատներին քշես քո հրաժարականը պահանջողներին լռեցնելու, օգտագործես նրանց վիշտը քո աթոռի խնդիրը լուծելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Իր վերջին լայվում Նիկոլը կոչ էր անում ուղղակի չհասկանալ իր հայտարարությունները, այլ կարդալ տողերի արանքում։
Ուրեմն, տողերի արանքում կարդալով տեսնում ենք, որ նրա վերջին գրառումը ինքնախոստովանական ցուցմունք է ստորագույն պատերազմական հանցագործությունների մասին։
Նիկոլը ասում է, որ գնաց պատերազմի, որ իրեն չասեն «Նիկոլ դավաճան», քանի որ հույս ուներ տարածքներ հանձնելու պատասխանատվությունը գցել պատերազմի վրա։ Գլխավոր շտաբը արդեն իրեն զեկուցել էր, որ չենք կարող հաղթել պատերազմում, այսինքն պատերազմով հողերը պահելու տարբերակը չկար, բայց նա գնաց պատերազմի։ Արդյունքում կորցրեցինք 5000 լավագույն տղերքի, հազարավոր հեկտարներ հողեր, Արցախի և Հայաստանի ոչ միայն անվտանգությունը, այլև գոյությունը դրեցինք կասկածի տակ, իսկ նրան անվանեցին ոչ միայն «Նիկոլ դավաճան», այլև «Նիկոլ մարդասպան», «Նիկոլ տականք» ու ավելի վատ։
Բայց ամենասարսափելին գերիների ու անհետ կորածների վերաբերյալ նրա մոտեցումն է։ Նիկոլն ասում է, որ մինչև Հայաստանի ներքաղաքական վիճակը չկայունանա, այս խնդիրները չեն լուծվի։ Այսինքն, նա այնքան կձգձգի այս խնդիրների լուծումը, մինչև Հայաստանում ընդդիմությունը դադարի հանրահավաքներ անելը և էլ իրեն չկոչի «Նիկոլ դավաճան»։
Սա ստորագույն շանտաժ է պատերազմում ամենատուժված կողմի՝ զոհերի ու գերիների հարազատների և տեղահանվածների նկատմամբ։ Բավարար չէ, որ տղաները որպես գերի Ադրբեջանում ենթարկվում են սարսափելի ստորացումների, Նիկոլն էլ իր հերթին է նրանց ստորացնում, դարձնելով իր աթոռի ամրության երաշխավոր։
Սա պարզ կրուտիտ չի, սա ճիվաղային երևակայության արդյունք է, որ Ադրբեջանում գտնվող զոհերի դիակներն ու գերիներին դարձնես քո պատանդը Հայաստանում իշխանություն պահելու համար, հարցի լուծման մեղավորը դարձնես «Նիկոլ դավաճան» ասողներին, գերիների հարազատներին քշես քո հրաժարականը պահանջողներին լռեցնելու, օգտագործես նրանց վիշտը քո աթոռի խնդիրը լուծելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 19:40
В Армении, возможно, зарождается "политическое христианство" для борьбы с идеологией трансгуманизма. Такую точку зрения на происходящие в Армении процессы высказала в своем в ТГ-канале российский востоковед, иранист Каринэ Геворгян.
-
2024-05-13 18:59
Комитет ООН против пыток опубликовал окончательное заключение о выполнении Азербайджаном обязательств в рамках Конвенции ООН против пыток.
-
2024-05-13 18:57
Армения вошла в топ-3 лидеров по показателю прироста грузооборота с регионами России, уступая только Турции и опередив Китай, сообщает ТАСС.
-
2024-05-13 18:55
Это исключительно политическое преследование, цель которого – заставить замолчать Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, закрыть подкаст "Имнемними". После заседания суда по делу соавторов подкаста "Имнемними" Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, когда судья Тигран Восканян взял самоотвод, заявил адвокат Нарека Самсоняна Рубен Меликян.