Последние новости

«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

«Աղետը շարունակվում է»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Գլխավոր խնդիրն է՝ դադարեցնել պետության փլուզումը

-«Գոլոս»-ին տված հարցազրույցում դուք բազմիցս կանխատեսել եք ներկայիս դրությանն անչափ նման իրավիճակ։ Այսօր հասարակությունը ցանկանում է իմանալ, թե ինչ ապագա է սպասվում երկրին ու ժողովրդին տեսանելի հեռանկարում։

-Ես չէի անվանի դա կանխատեսում. բանակցային գործընթացի խորապատկերին, որն ընթանում էր Ադրբեջանի շահերի դիրքերից, ամեն ինչ առավել քան ակներև էր։ Փաշինյանի ներքին և արտաքին ողջ քաղաքականությունն ուղղված էր նրան, ինչի մասին ես բազմիցս զգուշացրել եմ։ Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ միայն ռազմաքաղաքական և դիվանագիտական բնույթի աղետ է. դա 1915թ. Ցեղասպանությունից հետո հայությանը հասցված ամենածանր հարվածն է, ընդ որում աղետը շարունակվում է, և այն, ինչ սպասվում է մեզ, կարող է ոչ պակաս կործանարար լինել, քան այն, ինչ մենք ապրում ենք այստեղ և այս պահին։ Հուլիսին ձեր թերթին տված հարցազրույցում ես խոսել եմ այն մասին, որ հաջորդ պատերազմում Ադրբեջանի կողմից պատերազմելու են իսլամական ահաբեկիչները։ Ի թիվս այլ քաղաքական գործիչների, ես զգուշացրել եմ նաև, որ Փաշինյանը պատրաստվում է պարտվողական պատերազմի։ Պատերազմը տանուլ տվեց ոչ թե հայ զինվորը, այլ Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարները։

-Դուք ասացիք՝ «աղետը շարունակվում է», ինչո՞վ է դա դրսևորվում:

-Այն նոր նպատակներով, որ հռչակել է Փաշինյանի նորացված կառավարությունը: Նորանշանակ նախարարներից մեկը, օրինակ, հայտարարեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեծ խաղաղության հեռանկարների, այդ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքների և շուկաների օգտագործման մասին։ Այդպիսին է Փաշինյանի կառավարության ծրագիրը, եթե նա մնա իշխանության ղեկին։ Թուրքիայի հետ ի՞նչ հաղորդակցության մասին է խոսքը, երբ այդ երկիրը լուրջ վտանգ է ներկայացնում հայկական պետականության համար, իսկ նրա ռազմավարական ծրագրերում շատ են այն քաղաքականության տարրերը, որոնք հանգեցրին 1915 թվականի Ցեղասպանությանը: Թուրքիայի հետ սահմանի բացումը լրջագույն հարված կդառնա հայկական պետականությանը ոչ միայն ռազմաքաղաքական առումով։ Աջարիայի օրինակն ակներև է... Փաշինյանի կառավարությունը խոսում է Ադրբեջանի հետ կապուղիների բացման, Նախիջևանի միջով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության մասին։ Այդ «հեռանկարները» վկայում են, որ վարչապետը շարունակում է հայ հասարակության մի մասին պահել այն կեղծ իրականության մեջ, որ ստեղծել է 2, 5 տարի առաջ։

Այս շինծու իրականությունը հիմնված է ամեն ազգայինի հանդեպ ատելության վրա. սկսած հնագույն պատմությունից մինչև արցախյան պատերազմների հերոսներ, ատելության՝ այն ամենի հանդեպ, ինչ եղել է Հայաստանում մինչև Փաշինյանի կառավարությունը։ Կեղծ իրականությունը ստեղծվել է հատուկ տեխնոլոգիաներով, որոնք օգտագործվել են նաև պատերազմի օրերին, երբ հասարակության մի մասը շարունակում էր ապրել վիրտուալ իրականության մեջ։ Ասեմ ավելին. ռազմական դրությունը, որը մտցվեց ագրեսիայի առաջին իսկ օրը, նպատակ ուներ պահել հանրությանը այդ կեղծ իրականության մեջ։

-Եթե չեմ սխալվում, պատերազմի ժամանակ դուք Արցախում էիք. ե՞րբ հասկացաք, որ իրական վիճակը հեռու է այն ամենից, ինչ հրամցնում է ժողովրդին իշխանությունների քարոզչությունը: Դուք հանդես եկաք վարչապետի հրաժարականի պահանջով…

-Հոկտեմբերի 3-ին հանդես եկա հայտարարությամբ, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ հայկական կողմի ռազմական գործողությունները հեռանկար չունեն ոչ միայն Ադրբեջանի ռազմատեխնիկական և տեխնոլոգիական գերազանցության պատճառով, այլև նկատի առնելով, թե ինչպես էր իրականացվում ռազմական գործողությունների և թիկունքի ղեկավարումը, ինչպես նաև՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության որոշումները։ Հոկտեմբերի 3-ի հայտարարությունս նպատակ ուներ հասկացնել հասարակությանն ու Փաշինյանին, որ նրա հեռանալը հնարավորություն կտա մեղմել իրավիճակի զարգացումն աղետի ուղղությամբ։ Ես տեսնում էի, որ քաղաքական առումով ոչինչ չէր արվում պատերազմը դադարեցնելու, ճակատային գիծը կայունացնելու համար։ Նման խնդիր ընդհանրապես դրված չէր։ Ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը դեռևս չեն գիտակցել այն աղետի մասշտաբները, որ եկավ մեր գլխին և դեռ շարունակվում է։

-Ի՞նչ է մեզ սպասվում:

-Հումանիտար, ֆինանսական, տնտեսական խորագույն ճգնաժամ. քաղաքականի մասին կլռեմ դրա ակներևության պատճառով։ Ակնհայտ է նաև ազգային արժանապատվության ճգնաժամը։ Այսօր հասարակությունն աստիճանաբար հեռանում է վիրտուալ իրականությունից, բայց նա այնքան հիասթափված է, որ հրաժարվում է հավատալ որևէ դրական հեռանկարի։ Տրամադրությունների շրջանակը կապիտուլյացիայից հասնում է մինչև ռևանշի: Մի դաժան բան ասեմ, որը սակայն ստուգված է ժամանակով. յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հատուցի իր սխալների համար... Ամենամոտ ժամանակներս Հայաստանում կձևավորվի հակաճգնաժամային նոր կառավարություն (քաղաքական իրավիճակի այդ զարգացումանն այլընտրանք չկա), որը ստիպված կլինի իր ուսերին առնել ծանրագույն խնդիրներ։ Դրանցից գլխավորը՝ կասեցնել պետության փլուզումը, որը սկսվել է Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալով։

Մեկ այլ խնդիրն է՝ թույլ չտալ ռազմական նոր փուլ

-Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո շատերը թեթևացած շունչ քաշեցին. վերացե՞լ է արդյոք նոր պատերազմի վտանգը:

-Քաղաքացիներին թվում է, թե պատերազմը ոչ միայն դադարեցվել է, այլև ավարտվել։ Ցավոք, դա այդպես չէ ։ Հակաճգնաժամային կառավարության ևս մեկ խնդիրն է՝ թույլ չտալ ռազմական նոր փուլ։ Նոր պատերազմի վտանգը չի վերացել, այն միանգամայն իրական է։ Ես խոսում եմ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մասին։ Այսօր Հայաստանի օդային տարածքը պաշտպանում ու հսկում են ռուսաստանյան օդատիեզերական ուժերը, այդուհանդերձ Թուրքիան բացահայտ հայտարարում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ուղղակի ագրեսիայի հնարավորության մասին։ Թուրքիայի այդ նկրտումները բորբոքվում են Արևմուտքի ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Մի շարք հանգամանքների զուգորդման արդյունքում կարող է բռնկվել ոչ միայն տարածաշրջանային (Հարավային Կովկաս), այլև աշխարհաքաղաքական մեծ հրդեհ...

Ռուսաստանը լրջորեն ամրապնդել է իր դիրքերը, իսկ ռուսական զորախումբը կատարում է ոչ միայն խաղաղապահ խնդիրներ, այլև հումանիտար ու սոցիալական խնդիրների մեծ ծավալ՝ կապված Արցախի բնակչության տունդարձի հետ։ Հակաճգնաժամային կառավարության կարևորագույն խնդիրը պետք է դառնա ազգային կոնսենսուսի հասնելն ու աշխարհասփյուռ հայության համախմբումը։ Այդ կառավարությունը պետք է սկսի մի գործընթաց, որը տրամագծորեն հակադիր է նրան, ինչ հայտարարեց Փաշինյանը իշխանության գալու առաջին իսկ օրերից։

Վազգեն Մանուկյանը՝ միավորված ընդդիմության միասնական թեկնածու

-Անցումային կառավարության և նոր վարչապետի անձի շուրջ կոնսենսուսն արդեն ձևավորվե՞լ է։

- Վազգեն Մանուկյանը միավորված ընդդիմության միասնական թեկնածուն է, քաղաքական և ռազմական ահռելի փորձ ունեցող հեղինակավոր գործիչ, նա եղել է Հայաստանի առաջին վարչապետը, պաշտպանության նախարարը և մեծ հաջողությունների հասել այդ ասպարեզում: Անցումային կառավարությունը պետք է մեղմացնի հայության կանխամտածված պառակտման հետևանքով առաջացած ճգնաժամերը։ Սա շատ ծանր բեռ է, քանզի հասարակության մասնատումն իրականացվել է և և դեռևս իրականացվում է նպատակաուղղված կերպով... Ակնկալում եմ համահայկական աջակցություն Վազգեն Մանուկյանի հակաճգնաժամային կառավարությանը։

-Այսօր իշխանական քարոզչամեքենան վերադարձել է հայերին ղարաբաղցիների և հայաստանցիների բաժանելուն, գործընթացը շարունակվում է…

-Հակաճգնաժամային կառավարության մեկ այլ կարևորագույն խնդիրն է լինելու արտաքին քաղաքականությունը։ Շատերը սխալմամբ կապում են անվտանգությունը միայն բանակի հետ, սակայն արտաքին քաղաքականությունը ոչ պակաս կարևոր դեր է խաղում։ Նորանշանակ արտգործնախարարն ասաց, թե հայկական դիվանագիտությունը չի պարտվել։ Ես համամիտ եմ նրա հետ, քանի որ չէր կարող պարտվել այն, ինչը գոյություն չուներ. խոսքը հայկական արտաքին քաղաքականության մասին է, որը երկուսուկես տարում Հայաստանը միջազգային քաղաքականության սուբյեկտից վերածեց օբյեկտի։ Հակաճգնաժամային կառավարությունը պետք է վարի արտաքին ակտիվ քաղաքականություն, բովանդակալից դարձնի հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի աշխարհաքաղաքական շահերն ու նպատակները գործնականում լիովին համընկնում են։ Այդ կառավարությունը պետք է արդյունավետ համագործակցություն սկսի Իրանի, Չինաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ, մշակի ազգային անվտանգության նոր հայեցակարգ, որը ներկայիս պայմաններում պետք է ունենա այլ բովանդակություն։

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության մասին նախկին պատկերացումները հնացել են։ Եվրամիությունը դեռևս լիովին հաշիվ չի տալիս իրեն, որ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքները (Հելսինկյան եզրափակիչ ակտը) այլևս չեն գործում, Թուրքիան ցույց տվեց Եվրոպային, որ ուժի չկիրառման սկզբունքը չի գործում, և որ խնդիրները կարելի է լուծել ռազմական և ուժային մեթոդներով: Ակնհայտ է, որ Ադրբեջանին նա կցուցաբերի ոչ միայն քաղաքական, այլև ռազմական աջակցություն։ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգին ավելացել է «մեկ բանակ» հայեցակարգը։

-Դուք շատ համոզիչ եք խոսում ապագա հակաճգնաժամային կառավարության օրակարգի մասին. իսկ ինչպե՞ս վարվել հրաժարական տալ չցանկացող Փաշինյանի հետ:

-Փաշինյանն ու իր կառավարությունը պետք է հեռանան առանց ցնցումների։ Ցանկացած ցնցում կարող է աղետալի հետևանքներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ անձամբ իր համար։ Դա վերջին բանն է, որ նա պետք է անի, քանի դեռ հնարավորություն կա ժողովրդին հետ պահել նրան ինքնադատաստանի ենթարկելուց։ Ուզում եմ հավելել, որ հակաճգնաժամային կառավարությունը պետք է օրենսդրական մակարդակով արգելի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը, որոնք արտաքին ուժերի կառավարման ներքո գործում են ընդդեմ պետության շահերի։

-Խոսքը Սորոսի հինգերորդ շարասյան մասի՞ն է:

-Այո, և ոչ միայն... Հակաճգնաժամային կառավարության ծրագիրն ու գործունեությունը պետք է հիմնված լինեն հայրենասիրության և պրագմատիզմի վրա…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НАРОД ГОТОВ К УЛИЧНОЙ БОРЬБЕ: РЕАЛЬНОСТЬ ПРОТИВ "ЭПОХИ МИРА"
      2021-09-25 10:20
      1213

      Людей хотят подсадить на наркотик под названием "Длительный мир" После побоища, учиненного депутатами в зале заседаний парламента, оппозиционно настроенная публика отчасти утратила интерес к парламентской оппозиции, которая, пытаясь привлечь внимание общества к актуальным вопросам, все же вынуждена следовать повестке большинства. Фракции "Айастан" и "Честь имею" упрекнуть не в чем, господа стараются, но ситуация требует новых подходов и прорывных решений.

    • АНГАЖИРОВАННЫЕ ЛЮДИ И ПАРТИИ ТВЕРДЯТ О БУДУЩЕМ, ХОТЯ НЕ РЕШЕН ВОПРОС БЕЗОПАСНОСТИ СТРАНЫ
      2021-09-23 10:23
      885

      Проблема безопасности обнулила политическую повестку! На первый взгляд могло показаться, что после поражения на досрочных выборах в парламент 20 июня оппозиция попытается отыграться на выборах в органы местного самоуправления.

    • ПЛЯСКА НА КОСТЯХ, или РЕЖИМ БОИТСЯ НОВОЙ ВОЛНЫ УЛИЧНЫХ ПРОТЕСТОВ…
      2021-09-22 10:56
      823

      Власть посягнула на свободу слова и собраний! Зверская (другое слово здесь не подходит) расправа полицейских с участниками акции на площади Азнавура 18 сентября показала, что больше всего на свете режим капитулянта боится возобновления уличных протестов.

    • КРАСОЧНАЯ ПАРАНОЙЯ
      2021-09-21 10:26
      1579

      Николотурки приглашают отметить 30-ю годовщину независимости республики! 17 сентября на полицейском пункте трассы Горис-Капан азербайджанцы остановили автобус с детско-юношеской сборной по футболу Республики Арцах. Камера запечатлела, как азербайджанский солдат соскабливал ножом с боковой части автобуса изображение флага второй армянской республики.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ
      2021-03-29 19:07
      3373

      Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում:

    • ՀՈԳԵՎԱՐՔ, ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ, ԴԱՏԱՎՃԻՌ
      2021-02-23 21:50
      3958

      Ըստ վիճակագրության տվյալների՝ 2018-ի գարնան իշխանափոխությունից հետո պետպարտքն աճել է 2,3 մլրդ դոլարով։ Պետական պարտքի թույլատրելի սահմանը, աշխարհի տնտեսագետների կարծիքով, կազմում է ՀՆԱ-ի 60%-ը, սակայն այսօր այն արդեն կազմում է 65-66%: Հայաստանին դեֆոլտ է սպառնում։ Ինչպես նշում է Միքայել Մինասյանը, այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա արդեն 2960 դոլարի իրական պարտք կա, նոր իշխանությունը հաջորդ սերունդներին թողնում է ահռելի պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված երկիր:

    • ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԿԳՆԱՆ ՈՒԺԵՂ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏԵՎԻՑ
      2021-02-23 19:54
      3847

      Հայաստանը մոտենում է զանգվածային բռնաճնշումների ռեժիմի Համաձայն վերջին սոցհարցումների արդյունքների՝ դավաճան վարչապետի վարկանիշը տատանվում է 10%-ից էլ ցածր մակարդակի վրա։ Բնակչության գերակշիռ մասը դժգոհ է Փաշինյանից և հանդես է գալիս կառավարության հրաժարականի պահանջով։

    • ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԱ Է ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
      2021-02-19 16:31
      249

      Սուրեն Զոլյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը, այլևս չդիմացավ և, անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերին Փաշինյանի հեղինակած «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածին, գրեց. «Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։ Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա»։ Ամեն ինչ ճիշտ է. լավ կլիներ, որ Զոլյան կրտսերը խոստովաներ իր սխալը։