Արման Աբովյան․ Իշխանական քարոզչամեքենան սարսափած է այն տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց
Իշխանական քարոզչամեքենան սարսափած է այն տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց և ասում, որ կապիտուլյանտ, հակահայկական իշխանությունը պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Շատ զվարճալի է ուսումնասիրել, թե ինչպես են իշխանասեր և նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում հերքել անհերքելին և ներկայացնել, թե իբր այսօրվա աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել։ Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի և ավելի շատ դուրս են գալիս փողոց և բարձր ասում են միայն մի բան.կապիտուլյանտ ,անպարկեշտ, հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության և հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։
Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է մարդկանց համոզել, որ իրենք իրենց արժանապատվության վրա թքած ունենան, իշխանության քարոզչամեքենան համոզում է մարդկանց, որ իրենք անողնաշար և անպատիվ մանկուրտներ են, ի վերջո իշխանությունը փորձում է համոզել մարդկանց, որ չհավատան իրենց աչքերին։
Ի՞նչ ասեմ... ասելու բան ըստ էության չկա, որքան էլ իրենք հիմարացած փորձեն համոզել իրենք իրենց, որ հայ ժողովուրդը կհանդուրժի դավաճանությունը և հայրենազրկությունը, այդքան ավելի արագ սրանք դե յուրե կհեռանան։
Հ.Գ. Իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այսօր ընդամենը 7000 մարդ էր ներկա հանրահավաքին։ Մի՛ ծիծաղացեք, իրականում իրենք այդ հիմարությանը հավատում են)»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-30 19:31
В пригороде Парижа Арнувиле 28 апреля состоялось мероприятие, посвященное памяти невинных жертв Геноцида армян, передает Alfanews.am.
-
2024-04-30 19:30
Президент Грузии Саломе Зурабишвили является предателем страны, которая напрямую предает национальные интересы Грузии, заявил премьер-министр Грузии Ираклий Кобахидзе. Его слова приводит Sputnik Грузия, передает Aysor.am.
-
2024-04-30 19:27
Работы по разминированию на участке Беркабера завершены, работы по делимитации и демаркации - пока нет. Об этом "ФактИнфо" сообщил глава общины Беркабер Тавушской области Армении Тигран Арутюнян, отметив, что сегодня никакой работы не ведется.
-
2024-04-30 19:26
Кризис в армяно-российских отношениях неприемлем, проблемы, безусловно, есть, но их нужно решать. Об этом заявил экс-замминистра иностранных дел Армении Авет Адонц, передает Verelq.am.