Последние новости

Արման Աբովյան․ Իշխանական քարոզչամեքենան սարսափած է այն տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց

Իշխանական քարոզչամեքենան սարսափած է այն տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց և ասում, որ կապիտուլյանտ, հակահայկական իշխանությունը պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, տեղեկացնում է News.am։

«Շատ զվարճալի է ուսումնասիրել, թե ինչպես են իշխանասեր և նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում հերքել անհերքելին և ներկայացնել, թե իբր այսօրվա աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել։ Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի և ավելի շատ դուրս են գալիս փողոց և բարձր ասում են միայն մի բան.կապիտուլյանտ ,անպարկեշտ, հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության և հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։

Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է մարդկանց համոզել, որ իրենք իրենց արժանապատվության վրա թքած ունենան, իշխանության քարոզչամեքենան համոզում է մարդկանց, որ իրենք անողնաշար և անպատիվ մանկուրտներ են, ի վերջո իշխանությունը փորձում է համոզել մարդկանց, որ չհավատան իրենց աչքերին։

Ի՞նչ ասեմ... ասելու բան ըստ էության չկա, որքան էլ իրենք հիմարացած փորձեն համոզել իրենք իրենց, որ հայ ժողովուրդը կհանդուրժի դավաճանությունը և հայրենազրկությունը, այդքան ավելի արագ սրանք դե յուրե կհեռանան։

Հ.Գ. Իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այսօր ընդամենը 7000 մարդ էր ներկա հանրահավաքին։ Մի՛ ծիծաղացեք, իրականում իրենք այդ հիմարությանը հավատում են)»,- գրել է նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ