Последние новости

Ադրբեջանը փաստացի ընդունել է, որ ինքն է հարձակվել Հադրութի շրջանում և ունի 4 զոհ

Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին գործի է դրել իր ուժերը, նշելով, որ Հադրութ բնակավայրից հյուսիս-արևմուտք գտնվող անտառներում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք իբրև թե դիվերսիա են իրականացրել։

«Նրանք չեն լքել տարածքը, այլ հակառակը, ստեղծել են մարտական դիրքեր և մի քանի դիվերսիա իրականացրել ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնց հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 2 զինծառայող, ինչպես նաև վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել», - նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ու ՊՆ միացյալ հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ