ՀԵՌԱՑԻ՛Ր
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հիշեցրեց 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արտաբերած այն խոսքերը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հիշեցրեց բնավ ոչ պատահականորեն։ Կանցնի մեկ տարուց քիչ ավելի, և այս տարվա դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլը կասի. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։
... Երկու ամենագեղեցիկ ժեստերը, որ ես երբևէ տեսել եմ նույն մարդուց: Առաջինը, երբ Պարգև սարկավագ Զեյնալյանի բաց ափը վեր է բարձրանում՝ հրաժարվելով սեղմել Նիկոլի ձեռքը։ Երկրորդը, երբ նույն ափը շատ նրբանկատորեն հուշում է վարչապետին եկեղեցուց ելքի ուղղությունը... Կարծում եմ, որ այս երկու ժեստերից հետո մեր Եկեղեցու հետևորդների թիվը շատ ավելի մեծացավ, և նույնիսկ ամենից անհավատները լուռ խոնարհվեցին հոգևորականի առջև։ Ավելի ուշ սարկավագը կասի, որ իրենց միջև խոսակցությունը կարճ է եղել։ Նա պարզապես ասել է Նիկոլին, որ սպասի Աստծո դատաստանին։
Իշխող թիմի անձեռնհասությունը, պետական կառավարման համակարգի փլուզումն ակներև են։ Իշխանությունն ամենօրյա ռեժիմով ցուցաբերում է երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անկարողություն, վտանգում հանրապետության քաղաքացիների անվտանգությունը։ Պատերազմում պարտության հետևանքները հաղթահարելու համար հայ հասարակությունը կարիք ունի համախմբման, սակայն վարչապետը շարունակում է տանել երկիրը ներքին առճակատման ճանապարհով, ուժային կառույցները դառնում են վարչապետի վրեժխնդրության, անձնական քմայքների բավարարման գործիք։ Եվ, ըստ երևույթին, դա միակ բանն է, ինչով ներկայումս զբաղվում են ազգային անվտանգության կառույցները։
Այսօր տարվա ամենակարճ օրն է։ Այսօրվանից գիշերը դանդաղ, բայց կսկսի զիջել իր դիրքերը։ Խորհրդանշական է սա, թե ոչ, չգիտեմ, բայց այսօր ժամը 12.00-ին Հանրապետության Հրապարակում սկսվեց անժամկետ հանրահավաքը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «Հեռացիր՛»։ Ընդհանուր ցանկություն կա, որ Ամանորից 10 րոպե առաջ ժողովրդին ուղերձով դիմի ոչ թե մոլի ստախոսը, այլ մեկ այլ մարդ՝ մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Հանրահավաքին զուգահեռ ընթանում են ցույցեր, գործադուլներ, քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ։ Համազգային գործադուլին միանում են գիտակրթական, մշակութային հաստատությունները, տարբեր ընկերություններ ու ձեռնարկություններ։ Ինչպես հաղորդում է ընդդիմադիր կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժումը», գործադուլին նախորդած մի քանի ժամերի ընթացքում իրենց միանալու և բողոքի այլ ակցիաների մասին հայտարարել են, մասնավորապես, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիան, Հայաստանի ռեստորանների ասոցիացիան, «E. V. Partners» իրավաբանական ընկերությունը, «Բելիս Արմենիա» ընկերությունը,«Կալիստա Վոյաժ» տուրիստական ընկերությունը, «Bohemian Resort» ՍՊԸ-ն, «Hot Tours» ՍՊԸ-ն, «Աքսիոմ Մեդ» կլինիկան, «Volten Arma Group»-ը, «Saak korp» ՍՊԸ-ն, «Arminvest Group»-ը, «Deck» ՍՊԸ-ն, «Favorite» ՍՊԸ-ն, «Rogue»-ը, «AG home» ՍՊԸ-ն, «Hotel Flouer»-ը…
Սկսվում է Փաշինյանի նկատմամբ մարդկային դատաստանի եզրափակիչ փուլը։ Զուտ մարդկայնորեն ցանկալի է, որ նա խուսափի Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագրից: Ընդդիմությունը խոստանում է դրա համար գործադրել բոլոր ջանքերը։ Բայց բնավ փաստ չէ, թե կստացվի։ Ժողովուրդը երբեմն շատ դաժան է լինում։ Հատկապես խաբված ժողովուրդը։ Նամանավանդ իր կուռքի կողմից խաբված ժողովուրդը։ Եվ, կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե Նիկոլը մարդկանց և Աստծո դատաստանին սպասի Հայաստանից հեռու ինչ-որ տեղ։ Մեղքի տակ չգցի մարդկանց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 13:56
Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.
-
2024-04-22 11:58
Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.
-
2024-04-18 10:06
Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.
-
2024-04-15 12:04
С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-08 21:26
Ինչո՞ւ ընդդիմությունը մինչև հիմա չի ստիպել Նիկոլին հրաժարական տալ։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե ընդդիմությունը, այլ ավելի շուտ գրեթե ողջ հասարակությունը, եթե նկատի առնենք ամենատարբեր կառույցներից արված հայտարարությունները Փաշինյանի հրաժարականի պահանջով։
-
2020-08-31 18:52
Սոված մարդիկ հավաք են ծրագրում կառավարության շենքի մոտ Գյումրեցի երիտասարդը հեռուստախցիկների առջև հայտարարեց, որ մտադիր է արշավի մեկնել Հայաստանով մեկ, որպեսզի իր շուրջ հավաքի իր պես սոված մարդկանց՝ դեպի Երևան համատեղ քայլարշավ կատարելու համար, որտեղ կառավարության շենքի մոտ իրենք կպահանջեն Նիկոլի հրաժարականը։
-
2019-07-22 18:09
Հուլիսի 10-ին, երբ ծաղրասեր ճակատագրի քմահաճույքով Հայաստանում տեղի ունեցան Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, ոստիկանությունը ուժ կիրառեց Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար կազմակերպված ակցիայի մասնակիցների նկատմամբ. թույլ չտվեց նրանց արտահայտել վարչապետին ուղղված իրենց բողոքը։
-
2019-07-18 14:56
Իջևանում մենք դարձանք սոցիալական բունտի վկաները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։