Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների իրական թիվը
Արցախի պաշտոնաթող մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ասել է, որ մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 53 գերի։
Նա նշել է, որ տասնյակ ապացուցված փաստեր կան հայ գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը համառորեն չի հաստատում։
«Ադրբեջանը թաքցնում է ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու բռնի անհետացած անձանց, որոնք իրենց մոտ են գտնվում»,- ասել է պաշտպանը։
Արտակ Բեգլարյանի խոսքով, վերադարձած գերիների վկայություններ կան, որ գերեվարվող անձինք, այդ թվում՝ կանայք, Ադրբեջանի բանտերում արժանացել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների։
«Հայրենիք վերադարձած գերիների մի մասն այժմ հիվանդանոցներում բուժում է ստանում։ Երկու քաղաքացիական գերի մահացել է Ադրբեջանում, մեկի մարմինը փոխանցվել է մեզ, մյուսինը՝ դեռևս ոչ։ Երկուսի պարագայում էլ բավարար ապացույցներ կան, որ բանտում սպանվել են»,- ասել է նա։
Արտակ Բեգլարյանը նաև նշել է, որ աշխատանք է տարվում միջազգային կազմակերպությունների հետ՝ պատերազմի ընթացքում սպանությունների, խոշտանգումների, գլխատման և այլ դեպքերի մասով։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն ու մի շարք այլ մարմիններ, փորձագիտական խմբեր հետազոտություններ են կատարում, հետևում գործընթացներին, ուսումնասիրում և վերլուծում։
«Հիմնականում հայտարարություններում զուսպ են, որոշ դեպքերում՝ օբյեկտիվ, բայց գլխավորապես հավասարության արհեստական նշան են դրել կողմերի միջև։ Սա խիստ անընդունելի է։ Նրանք նաև հայտարարել են, որ մտադիր են փաստահավաք առաքելություն կամ մոնիտորինգային այց իրականացնել Արցախ, ինչը թեև ուշ որոշում է, բայց ողջունելի»,- ասել է նա, տեղեկացնում է Mediamax.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 21:30
Движение "Тавуш во имя Родины" анонсировало масштабный митинг в центре Еревана, о времени и дате будет сообщено в скором времени. Об этом заявил лидер движения, архиепископ Баграт Галстанян в четверг на собрании во дворе церкви Св. Анны.
-
2024-05-16 21:18
Решение армянской и азербайджанской госкомиссий по делимитации и демаркации - не что иное, как безоговорочное выполнение ультиматума Баку, которое грозит новыми потерями жизненно важного и стратегического значения. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов по происходящим в Тавуше процессам.
-
2024-05-16 19:58
За что Ахматова и Цветаева ненавидели жену Пушкина? 13 мая 1829 года Александр Пушкин первый раз просил руки Натальи Гончаровой. Невесте еще не исполнилось семнадцати лет.
-
2024-05-16 19:22
Министерство территориального управления и инфраструктур Армении отреагировало на публикацию в Hetq.am о строящемся в ереванском административном районе Аван роскошном особняке матери министра Гнела Саносяна, передает Sputnik Армения.