Последние новости

«ՇՈՒՇԻՈՒՄ ՄՆԱՑ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ»

Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում իրարանցում էր և չնայած որ բոլորը խիստ զբաղված էին, այնուամենայնիվ ինձ անհամբեր սպասում էին «տան տերերը» և իրենց մտերիմները՝ կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը, իր եղբորորդի Արամը, ԱՄՆ-ից ժամանած ընկերներ Հարություն Աղավյանն ու Գրեգ Բադիշխանյանը և «Նարեկացու» Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանը: «Նարեկացին» լի էր արցախցիներով՝ Շուշիից և Արցախի այլ բնակավայրերից, որոնք ներառվել են այս արվեստի կենտրոնի բարեգործական ծրագրերի ցուցակում՝ ի նպաստ փախստականների և տեղահանվածների:

 'В ШУШИ ОСТАЛОСЬ ВСЕ - И НАШИ СЕРДЦА'Զրուցակիցներս հերթով էին մոտենում ինձ. ամեն ոք պետք է շտապեր հավաքել և փաթեթավորել մարդասիրական օգնությունը, հասցնել այն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ Երևանում և մայրաքաղաքից դուրս, ստուգել շահառուների ցուցակները, հաշվապահական հաշվետվությունները, բարերարների հետ քննարկել բոլոր հարցերը և ժամանակ տրամադրել արցախցիներին՝ իրենց հարցերին պատասխանելու համար: Նարեկ Հարությունյանը գիտակցում էր, որ մեր զրույցը սկսվելու է Շուշիի հիասքանչ մասնաճյուղի և Հեքիաթների տան մասին հարցուփորձից, որտեղ դեռ անցյալ ամռանը ես և գործընկերս սուրճ էինք խմում Հայկ Պապյանի և Շուշիի այս հիանալի մշակութային օջախի աշխատակիցների հետ միասին:

Շուշիի մասնաճյուղի մասին լսելիս Նարեկ Հարությունյանը փախցնում էր հայացքը, որպեսզի թաքցնի հուզմունքն ու արտասվող աչքերը: Կարծես նա ավելի նուրբ սիրով էր տածված դեպի Շուշիի «Նարեկացի» կենտրոնը, քան Երևանինը: Իրոք, մայրաքաղաքը լի է մշակութային կենտրոններով, երևանցիներն էլ ավելի հանգիստ, անգամ անտարբեր են մշակույթի նկատմամբ: Իսկ Շուշիում մշակույթին և կրթությանը այլ կերպ են վերաբերվում, հատկապես երբ այն բարեգործական հիմքերի վրա է դրված: Այնտեղ յուրաքանչյուր նոր նախագիծ և մշակութային ծրագիր՝ լինի դա արվեստների ու արհեստների դասընթաց երեխաների և երիտասարդների համար, համերգ, թատերական ներկայացում կամ քանդակագործության միջազգային փառատոն - ամեն ինչ լուրջ քայլ էր դեպի հոգևոր զարգացում և մտավոր առաջընթաց, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում բոլոր այն մարդկանց համար, ով ոտք էր դրել «Նարեկացի»:

Շուշիի մասնաճյուղը իր դռները բացեց 2006 թ.՝ Երևանում արվեստի կենտրոնի հիմնադրումից 2 տարի անց, և անմիջապես մի հրաշք դարձավ ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ տարածաշրջանի բնակիչների համար: Կենտրոնը կառուցվել է հին, խարխուլ շենքերից մեկի հիմքի վրա: Վերականգնումից հետո այստեղ գործեցին համերգասրահը, ցուցահանդեսային և թատրոնային դահլիճները, դասասենյակները և գրադարանը, նաև հայկական ազգագրական պարերի, գորգարվեստի, նկարչության, բրուտագործության, թատերական, այդ թվում խամաճիկների արվեստի խմբակները: Կենտրոնը հատուկ ծրագրեր էր կազմակերպում Արցախի սահմանային գոտիներում՝ զինվորների համար: Այստեղ ի շնորհիվ Սփյուռքում բնակվող Շամլյանների ընտանիքի պարբերաբար գործում էր «Արամ Մանուկյան» ճամբարը, որը տարեկան այցելում էր 400 երեխա: Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնի աշխատակազմն էլ սակավ չէր, այնտեղ աշխատում էին ավելի քան 20 ուսուցիչներ, արվեստի գործիչներ, կազմակերպիչներ, ղեկավարներ և այլոք: Ստեղծագործության տարբեր խմբակներ բացվել էին նաև «Հեքիաթների տանը», որը դարձավ նաև «BrutArt» կերամիկայի միջազգային սիմպոզիումի նախաձեռնողը: Երկու տարվա ընթացքում «BrutArt»-ը ճանաչվեց ոչ միայն Արցախում, այլ նաև իր սահմաններից դուրս: Մասնակիցների ցանկում էին տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր վարպետներ:

 'В ШУШИ ОСТАЛОСЬ ВСЕ - И НАШИ СЕРДЦА'«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ ԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՅՏՆՎԵՑԻՆՔ: Մեր ժողովրդին պակասում է միասնությունը, որը պետք է բոլորիս համախմբի Արցախի, ազգային շահերի և արժեքների համար պայքարի շուրջ, - ասում է Նարեկ Հարությունյանը: -Բայց ամենացավալին այն է, որ մեր ՝ այն էլ իշխանության մեջ դավաճաններ կան: Այս ամենը անկախության տարիների ողջ ընթացքում վատ կառավարման, ազգային շահերի բացակայության արդյունք է: Բայց չէ որ հենց ազգայինը, այդ թվում Արցախի հարցը ամեն ինչից վեր պետք է լինի յուրաքանչյուր հայի համար: Ցավոք, այսօր մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, այդ թվում Արցախի սիրտը՝ Շուշին»:

«Շուշիի մասնաճյուղից մեզ չհաջողվեց հանել ոչ մի իր, - զուսպ ասում է Հայկ Պապյանը. - Եթե իմանայինք, որ մեզ դավաճանելու են, մի քանի բեռնատարով կհանեինք գույքը, սարքերը, բազմաթիվ երաժշտական գործիքները, ստեղծագործական նմուշները՝ կերամիկայից և տիկնիկներից մինչ գորգեր և գեղանկարներ, որոնք ստեղծել են երեխաները և մեծահասակները: «Հեքիաթների տանը» գործում էր սրճարան, որտեղ մնաց գույքը՝ հիմնականում մեր վարպետների ձեռագործ աշխատանքը: Շուշիի «Նարեկացին» մոտ 2 միլիոն դոլարի վնաս է կրել՝ չենք խոսում շինարարության և բարելավման ծախսերի մասին, որոնք արվել են 2006 թ. և շարունակվում էին պատերազմից առաջ: Մեզ հաջողվեց վերցնել միայն տեսախցիկը, ֆոտոխցիկը, աշխատանքային դրոնը, մի քանի ամիս առաջ էլ ես հեղինակային գորգի մի նմուշ էի բերել Երևան: Դեռ հոկտեմբերի 10-ին ես հասկացա, որ մեր երկրում ինչ-որ բան այն չէ, կասկածներս սրվեցին, երբ թշնամին սկսեց ակտիվորեն ռմբակոծել Ստեփանակերտը և ներխուժել Հադրութ: Բայց այդ իրավիճակում մենք ստիպված էինք շտապ տարհանել մարդկանց: Մնացած ամեն ինչ՝ այդ թվում մեր սրտերը մնացին Շուշիում»:

Հայկ Պապյանը պատմեց, որ ռազմական գործողությունների ակտիվացման սկզբից Շուշիի բնակիչները սկսեցին հավաքվել «Նարեկացիում», չնայած այնտեղ չկար ապաստան: Մարդիկ հավատում էին, որ այս հոգևոր օջախում նրանք պաշտպանված կլինեն, հույս և հավատ կգտնեն: Կենտրոնի անձնակազմը աշխատում էր մինչ նոյեմբերի 4-ը, անգամ Ստեփանակերտի ապաստարաններում անցկացվեցին կերամիկայի դասընթացներ: Կավը և այլ նյութերը բերվում էին Շուշիից: Սակայն եկավ չարաբաստիկ օրը, երբ բոլորը ստիպված եղան լքել Շուշին և հարազատ կենտրոնը՝ փրկելով կանանց ու երեխաներին:

«ՇՈՒՇԻԻ ՄԵՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՓԱՍՏԱՑԻ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԵԼ: Նարեկը պահպանել է փաստաթղթերը, որոնց համաձայն աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ: Մենք չենք հանձնվում և միտք ունենք վերածնել մեր մասնաճյուղը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքի կամ Դեբեթի մոտակայքում, - ասաց Հայկը՝ նշելով, որ այս գաղափարին աջակցում են իրենց ընկերներն ու մտերիմները և այժմ դրամահավաք է կազմակերպվել, որից գոյացած միջոցներն ուղղվելու են «Նարեկացիի» նոր մասնաճյուղի ստեղծմանը:

Վերածննդի գաղափարով է ապրում նաև Նարեկի եղբորորդին՝ Արամ Հարությունյանը Նյու Յորքից, որտեղ նա ունի լավ աշխատանք և, չնայած երիտասարդ լինելուն, գրանցել է հաջողություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Արցախյան երկրորդ ատերազմի հենց սկզբից երիտասարդն հոգով իր ժողովրդի հետ էր, և թողնելով ամեն ինչ անժամկետ եկավ Հայաստան՝ արցախցիներին և հայրենիքին օգնելու նպատակով:

«Ես առաջին անգամ եմ ներգրավվել բարեգործական ծրագրերի մեջ և արդեն հասկացել եմ դրանց կարևորությունը, - ասաց Արամը: - Մեր ընտանիքը միշտ զբաղվել է բարեգործությամբ: Պապս կառուցել է Շահումյանի շրջանի Քնարավան գյուղը` կոչելով այն տատիկիս անունով: Նա ստեղծել էր Արցախի այդ հատվածում հանգրվան՝ վայր, որտեղ մեր հայրենակիցները, Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո կորցնելով ամեն ինչ, կարողացան կյանքը զրոյից սկսել և վերածնվել: Ես մանկությունից տեսել եմ պապիկիս վառվող աչքերը, վարակվել եմ իր հայրենասիրությամբ: Պապս հիմնեց Քնարավանը լիարժեք ենթակառուցվածքներով, և երբ Հայաստանի իշխանությունները որոշում կայացրեցին պարզապես նվիրել Քարվաճառի շրջանը և Քնարավանը Ադրբեջանին, ես հասկացա, ինչն է իմ կյանքի և պայքարի իմաստը, իմ առաքելությունը: Մենք մի երազանք ունենք` նոր Քնարավան կառուցել Հայաստանում: Ես հավատում եմ, որ մի օր այն կիրականանա ու նոր Քնարավանում կբնակեցվեն այդ գյուղից տարհանված արցախցիները»:

Այժմ Արամը օգնում է հորեղբորը՝ Նարեկին և հումանիտար օգնություն է տրամադրում արցախցիներին՝ սննդամթերք, հիգիենայի պարագաներ, նոր ձմեռային հագուստ երեխաների և կանանց համար, ինչպես նաև վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ, կենցաղային սարքեր և այլն: Արամի խոսքերով, պատերազմի հետևանքով արցախցիները ստիպված են պարբերաբար փոխել իրենց բնակվայրերը, ապրելով մեկ ընկերների կամ բարեկամների տանը, մեկ հյուրանոցում կամ այլ կացարանում, ինչը մեծ դժբախտություն է թե մեծերի, թե փոքրիկների համար: Եթե մարդ չունի տուն, ապա չունի ապագա: Հենց սա է, որ դրդում է Արամին երազել նոր Քնարավանի մասին:

«ԱՄՆ-ում ընկերներս ինձ հարցնում էին, թե ինչու եմ մեկնում պատերազմող Հայաստան: Ես պատասխանեցի՝ պետք է հայ լինեք, որպեսզի դա հասկանաք: Ես չէի կարող ձեռքերս ծալած նստել ԱՄՆ-ում, երբ իմ հասակակից հայ տղաները կռվում են Արցախում` չխնայելով իրենց կյանքը: Համոզված եմ, որ հայրենիքը իմ կարիքը ունի, այդ պատճառով էլ այսօր այստեղ եմ», - հավաստիացրեց Արամը՝ պատրաստվելով Հայկ Պապյանի հետ հերթական օգնության տուփերը տանել Հայաստանի մարզեր՝ Շուշիից, Քնարավանից և Արցախի այլ շրջաններից տեղահանված ընտանիքներին:

 'В ШУШИ ОСТАЛОСЬ ВСЕ - И НАШИ СЕРДЦА'«Նարեկացի» արվեստի միությունը օգնության ծրագիրն իրականացնում է Նարեկ Հարությունյանի և իր ընկերների հովանավորությամբ: Ինձ հաջողվեց զրուցել նրանցից երկուսի՝ Հարություն Աղավյանի և Գրեգ Բադիշխանյանի հետ: Հարություն Աղավյանը Հայաստան է եկել ԱՄՆ-ից՝ մասնակցելու դավաճան կառավարության դեմ բողոքի ցույցերին և աջակցելու Նարեկին և Գրեգին փախստականներին օգնություն հասցնելու հարցում, կամ, ինչպես ինքն ասաց, «կատարելու իր պարտքը հայրենիքի առջև»: Գրեգ Բադիշխանյանը, որը նույնպես ԱՄՆ-ից է, իր վրա է վերցրել հովանավորչության ֆինանսավորման զգալի մասը:

«Ես Նարեկին վաղուց եմ ճանաչում, այցելել եմ նրա կենտրոնի Շուշիի մասնաճյուղ և հիացել հովանավորչական հիմունքներով այնտեղ ծավալված հսկայական գործունեությամբ: Հենց իմացա, որ Նարեկը ծրագիր է իրագործում՝ իրենց հայրենիքը պատերազմի արդյունքում լքաց մեր հայրենակիցներին օգնելու համար, անմիջապես որոշեցի աջակցել նրան, - ասում է Գրեգը: - Նարեկը ոչ միայն ապահովում է բոլոր անհրաժեշտ իրերով և սնունդով Արցախից տեղահանված երեխաներին, մայրերին և ընտանիքներին, այլ նաև փորձում է ֆինանսական օգնություն ցուցաբերել, որի համար պետք են լրացուցիչ նվիրատվության աղբյուրներ: Արդեն մոտ 450-500 ընտանիք ստացել է մեր օգնությունը: Մեր գործունեությունը թափանցիկ է և, ամենակարևորը, անհրաժեշտ է հայրենակիցներին»:

Նարեկ Հարությունյանի խոսքերով, իր կենտրոնում փախստականների հոսքը չի կտրվում և ամեն օր նոր ցուցակներ են կազմվում:

«Բոլորն օգնության կարիք ունեն, և Գրեգի, Հարությունի, Շանթ Մարտիրոսյանի ու Սփյուռքի մեր մյուս ընկերների շնորհիվ մեզ հաջողվում է այն ապահովել, - ասում է Նարեկը: -Կարևոր է նաև հոգեբանական պահը. Մենք պետք է ամեն կերպ աջակցենք արցախցիներին՝ և նյութապես, և հոգեպես, տանք նրանց հույս և հավատ, որպեսզի իրենք հանկարծ չցանկանան լքել Հայաստանը»:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭЛЕН ИСПИРЯН ИЗ ГЕРМАНИИ – ГЛАВНЫЙ ПРИЗЕР МКФ «КИН»
      2021-12-07 09:46
      367

      18-й Международный фестиваль женских фильмов «КИН» подвел итоги оффлайн программы. Торжественная церемония вручения наград состоялась в зале благотворительного союза AGBU, долгие годы принимающего у себя этот камерный, но весьма атмосферный фестиваль, который продлился 5 дней и был полон не только кинопоказов, но и традиционных мероприятий. Одно из важных – круглый стол на тему стриминга в современном кино. Участники, гости и члены жюри фестиваля обсудили проблему продвижения фильмов, снятых женщинами.

    • КОСМИЧЕСКИЙ КОНКУРС ДЛЯ АРМЯНСКОЙ МОЛОДЕЖИ
      2021-12-06 09:51
      923

      В столичном Планетариуме состоялось мероприятие, ознаменовавшее старт Молодежного космического конкурса имени Александра Кемурджяна-2022. Цель конкурса – развить в Армении STEM-образование, объединяющее естественные и инженерные науки.

    • Арман ЧИЛИНГАРЯН: "Я ХОТЕЛ НЕ ПРАЗДНИКА, А ИСТОРИИ"
      2021-12-04 09:57
      2683

      Армянский режиссер Арман Чилингарян завоевал приз на Международном кинофестивале в Токио. Его полнометражный игровой фильм "Капли света" (арм. название "Լույսի կաթիլներ", англ. "Light Drops") победил в номинации "Лучший драматический фильм" и был тепло принят как синефилами, так и жюри фестиваля.

    • АВТОМАТИЗАЦИЯ БЕЗ ГРАНИЦ: КОМПАНИИ «ИНФОЭКСПЕРТ» 25 ЛЕТ
      2021-12-02 11:40
      1878

      Компания «Инфоэксперт» («Infoexpert»), специализирующаяся на разработке программного обеспечения, отметила свое 25-летие. В рамках юбилейного мероприятия специалисты компании презентовали две новые программы для малого и среднего бизнеса – «1С Бухгалтерия» (Основной пакет) и «Система быстрых заказов», которые уже доступны организаторам разных бизнесов.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՍՈՉԻՈՒՄ
      2021-11-25 20:11
      530

      Վաղը Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվելու է անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Է՛լ ավելի ստույգ՝ հաղորդակցության ապաշրջափակման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման ու սահմանազատման իրականացման «ճանապարհային քարտեզի» հարցերը։

    • ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ
      2021-11-24 16:55
      459

      Դա մամուլի ասուլիս անվանել չի կարելի։ Նույնիսկ հարցուպատասխան անվանելը սխալ կլինի։ Ավելի շատ հիշեցնում էր մեկ անձի մենախոսություն, որն իր տեղում չէ։ Բայց չի ուզում դա ընդունել։ Նա վախենում է դա ընդունել։

    • ԲՈԼՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ն ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ
      2021-11-17 19:42
      358

      Իրավիճակը Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում, որտեղ նախօրեին հայկական դիրքերը ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը, համեմատաբար կայուն է, հրադադարի մասին համաձայնությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, հաղորդում է ՊՆ-ն: Բաքվից հայտնում են, որ իրենք 7 զոհ ունեն, մեր պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե Ադրբեջանի կորուստները կազմում են մինչև 70 մարդ, իսկ այ մենք առայժմ ունենք հաստատված մեկ զոհ։ Ամենայն հավանականությամբ՝ Արծրունը կրկին նստել է թամբին...

    • ՆԻԿՈԼ ԻՋԵՎԱՆՑՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐԸ
      2021-11-17 09:26
      354

      Պաշտպանության նախարարությանը ներկայացնելով գերատեսչության նոր ղեկավարին՝ Փաշինյանը պահանջել է, որ ոչ ոք չկասկածի. երկրի կառավարությունը հստակ տեսլական ունի, թե ինչպես պաշտպանել երկիրը ռազմավարական մարտահրավերներից և դուրս բերել բարգավաճման ուղի: