Հրապարակվել է Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
«Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՄԻՊ զեկույցի ՝ դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:
Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:
Հավելենք, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 18:39
Премьер-министр Словакии Роберт Фицо ранен в результате стрельбы, сообщает местное издание Pravda.
-
2024-05-15 18:31
Бакинский суд продлил срок ареста представителям военно-политического руководства Арцаха на пять месяцев, сообщили азербайджанские СМИ.
-
2024-05-15 18:29
Баграт Србазан в беседе с журналистами коснулся незаконного содержания в бакинской тюрьме военно-политического руководства Арцаха. Это бесчестие для всех нас, - подчеркнул Србазан.
-
2024-05-15 17:59
Если мост перейдет Азербайджану, ни один ученик не будет заниматься в новой строящейся школе. Об этом заявил в беседе с журналистом Восканом Саркисяном административный руководитель села Киранц Тавушской области Армении Камо Шагинян.