«Իմ քայլն» առաջարկում է Նաիրա Զոհրաբյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները` ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ԱԺ նախագահին «Իմ քայլի» ներկայացրած որոշման նախագիծն արդեն հրապարակվել է ԱԺ–ի պաշտոնական կայքում։
Հետաքրքրական է, որ որպես իր առաջարկի հիմնավորում` իշխող խմբակցությունը վկայակոչում է Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումները։
Ըստ նախագծի` Զոհրաբյանը դեկտեմբերի 17-ին Facebook-ում գրել է. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։
Նույն ոճի մեկ այլ գրառում էլ արել է դեկտեմբերի 22-ին։
«Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։ Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։ Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։ Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու»,– մասնավորապես գրել է նա։
Այս գրառումներոը վերլուծելով` «Իմ քայլը» խմբակցությունը եզրակացնում է.
«Վերոնշյալը ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»։
Նշենք, որ որոշման նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում առայժմ ներառված չէր։ Այն ներկայացվել է այսօր` դեկտեմբերի 25-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".