Последние новости

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹԻԿՆԱԶՈՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Ինչո՞ւ Նիկոլը չի հեռանում: Մի՞թե չի տեսնում վերաբերմունքն իր հանդեպ։ Մի՞թե նա չունի ո՛չ ամոթ, ո՛չ խիղճ։ Մի՞թե չի հասկանում, որ երկրի վերածննդի առաջին քայլը պետք է լինի իր հեռանալը։

ՏԵՍՆՈՒՄ Է ԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆՐԱՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՉԵՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԱՄՈԹՆ ՈՒ ԽԻՂՃԸ։ Նախևառաջ նա հասկանում է, որ եթե հիմա, երբ ինքը իշխանության ղեկին է, իր դեմ այդքան մեղադրանքներ կան, ապա ի՞նչ է լինելու հրաժարականից հետո։ Լույս աշխարհ դուրս կգան այնպիսի քանակությամբ խորշելի գործեր, որոնց համար իրենց հերթին անհնար կլինի արդարացումներ գտնել... Եվ նա չի ուզում, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերում լինի առանձին գլուխ՝ «Դավաճաններ Նիկոլն ու Աննան» վերնագրով։ Առավելևս ցանկություն չունի, որ իր երեխաներն ապրեն դավաճանի զավակների խարանով։ Ահա և կառչում է իշխանությունից, իսկ երբ մարդը իշխանություն ունի, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կողքին կլինեն

Կասեք՝ միևնույնն է, դավաճանի խարանը չես սրբի: Միգուցե։ Բայց հնարավորություն կա, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերում չլինի այդ գլուխը։ Հնարավորությունն այն է, որ ընդհանրապես չլինեն հայ ժողովրդի պատմության դասագրքեր, որպես հետևանք հայկական դպրոցների վերացման, որպես հետևանք հայոց պետականության վերացման։ Չէ՞ որ եթե ենթադրենք, թե Հայաստանն ու Արցախը դառնալու են նոր Օսմանյան կայսրության մաս, ապա դպրոցներում Նիկոլին չեն ուսումնասիրի ընդհանրապես, կամ կուսումնասիրեն միայն դրական մատուցմամբ։ Ասենք, թե ինչպես իմաստուն Նիկոլն արագացրեց Հայաստանի մուտքը Թուրքիայի կազմ և հանգստություն ու անվտանգություն բերեց հայ ժողովրդին. պատմությունը գրում են հաղթողները։

Այդ հնարավորությունը Նիկոլն ունի, և նա կփորձի իրականացնել դա, որքան էլ անհուսալի թվա դրա հավանականությունը։ Ինքնապահպանման բնազդը հզոր ուժ է։

Ինչո՞ւ Նիկոլին չի հեռացնում իր թիմը։ Չե՞ն հասկանում, որ Նիկոլը քայլող խնդիր է ու պատուհաս։ Հասկանում են, բայց քանի կա Նիկոլը, մտածում են նրանք, բանը չի հասնի իրենց։ Ահա և թաքնվում են այդ պատվարի հետևում։

Այլ հարց է, որ ասվածը չի նշանակում, թե Նիկոլը երկար կմնա իշխանության ղեկին։ Թե չէ վերջին շրջանում նկատելի է, որ որոշակի հիասթափություն կա ընդդիմության գործունեությունից, և մտավախություն է առաջանում, թե Նիկոլը չի հեռանա։ Կհեռանա։ Նա ավերիչ է։ Բացի Նիկոլի ամենաբթամիտ զոմբիներից՝ դա արդեն բոլորն են հասկանում։ Տվեք նրան ամենաբարգավաճ երկիրը, ամենաբարենպաստ, հանգիստ իրավիճակը, նա նորից կսկսի ջուր պղտորել ու ամեն ինչ փլուզել։ Այդպիսին է նրա բնավորությունը, միայն դա է նրան ուրախություն պարգևում կյանքում։ Իդեալական տարբերակով՝ կարելի էր պլաստիկ վիրահատություն անել նրան, փոխել արտաքինն ու ուղարկել Ադրբեջան. կփլուզեր մեկ տարում։ Բայց Ադրբեջանի հատուկ ծառայությունները, «ի տարբերություն մեր դժբախտների», զգոն են և ծանակել իրենց երկիրը թույլ չեն տա։

Այնպես որ Նիկոլը կփորձի մեզ մոտ մնալ ու հնարավորինս երկար պղտորել ու փլուզել։ Բայց որքան ավելի ջանա, այնքան քիչ զոմբիներ կշարունակեն սատարել նրան։ Իսկ նրանք, ովքեր ծախված են, կվախենան։ Եվ ի վերջո Նիկոլի կործանարար էներգիան կոչնչացնի բարոյական այն արգելակները, որոնք դեռևս զսպում են ընդդիմությանն ու ժողովրդին, փոխարկելով խոչընդոտ չճանաչող ցասման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Կարո՞ղ են արդյոք Նիկոլին փրկել արտահերթ ընտրությունները, եթե հենց ինքը նախաձեռնի դրանք։ Ոչ։ Նույն պատճառով։ ԶԼՄ-ները գրում են, որ նրա վարկանիշը 6%-ի մակարդակի է։ Եվ օրըստօրե նվազելու է, քանզի ամեն նոր օրվա հետ Նիկոլի ավերիչ էներգիան ավելի ու ավելի է դրսևորվելու, և նրա նախկին նորանոր կողմնակիցներ թքելու են վարչապետի անունը լսելիս։ Այսօր Նիկոլի և Աննայի համար արդեն փակ են Արցախն ու Սյունիքը, վաղը կփակվեն մյուս մարզերը. ընթացքն անշրջելի է։

Չենք խոսում արդեն այն մասին, որ Նիկոլն այլևս երբեք չի կարողանա հանգիստ քայլել փողոցում, հանրահավաքներ անցկացնել և այլն։ Միայն հզոր պահախմբով, միայն զինված թիկնազորով, ինչը ոչ մի կերպ չի նպաստի նրա հեղինակությանը։ Այնպես որ եթե նույնիսկ վաղը Նիկոլը որոշի ընտրություններ անցկացնել, հասկանալով, որ իր վարկանիշն օրեցօր նվազում է, դա չի փրկի։ Այո, եթե նա արտահերթ ընտրություններ նախաձեռնի հունվարին, ավելի շատ ձայն հավաքի, քան եթե դրանք տեղի ունենան փետրվարին, իսկ փետրվարին կարող է ավելի շատ հավաքել, քան մարտին և այլն, բայց դա այնքան չնչին տոկոս է, որ... ավելի լավ է կառչել իշխանությունից։ Իսկ ընտրություններին ապավինել ծայրահեղ դեպքում՝ որպես չարյաց փոքրագույնի։

Ժողովուրդը երես է թեքել Նիկոլից՝ անկախ նրանից, թե քանի մարդ է դուրս գալիս հրապարակ, իսկ քանիսը՝ ոչ. դա այլ թեմա է։ Վարչապետի հեռանալն անխուսափելի է, և այդժամ առաջանալու է ամենագլխավոր հարցը. «Իսկ Նիկոլից հետո՝ ի՞նչ»։ Այդ մասին՝ հաջորդ անգամ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ
      2022-04-05 10:29

      Այսօր հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի. դա հանրահավաք է՝ հանուն հայկական հզոր պետականության, ի պաշտպանություն Արցախի, նրա անկոտրում բնակիչների։ Հանրահավաք՝ հանուն իր հողի վրա ազատ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու արցախցու իրավունքի, և որ արցախցուն չլքի այն վստահությունը, որ ինքը միայնակ չէ իր պայքարում։

    • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՎ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
      2022-01-20 19:48

      Խորհրդարանից ստացված երեկվա ռեպորտաժները հերթական անգամ ընդգծեցին Հայաստանին պատուհասած աղետի մասշտաբները։ Ախր Փաշինյանը հազարապատիկ իրավացի է, երբ ասում է, որ ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց բնավ ոչ միակ մեղավորը։ Իսկ այ ինչպե՞ս անտեսել նրանց մեղքը, ովքեր իշխանության բերեցին այս անհասկանալի թիմին։

    • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ
      2021-03-29 19:07

      Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում:

    • ՀՈԳԵՎԱՐՔ, ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ, ԴԱՏԱՎՃԻՌ
      2021-02-23 21:50

      Ըստ վիճակագրության տվյալների՝ 2018-ի գարնան իշխանափոխությունից հետո պետպարտքն աճել է 2,3 մլրդ դոլարով։ Պետական պարտքի թույլատրելի սահմանը, աշխարհի տնտեսագետների կարծիքով, կազմում է ՀՆԱ-ի 60%-ը, սակայն այսօր այն արդեն կազմում է 65-66%: Հայաստանին դեֆոլտ է սպառնում։ Ինչպես նշում է Միքայել Մինասյանը, այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա արդեն 2960 դոլարի իրական պարտք կա, նոր իշխանությունը հաջորդ սերունդներին թողնում է ահռելի պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված երկիր: