Որոնողափրկարարական ջոկատին այսօր թույլ չեն տվել մտնել Ֆիզուլի
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Որոնողափրկրարական խումբը, նախօրոք պայմանավորվածության համաձայն, այսօր մեկնել էր Ֆիզուլի, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տվել այնտեղ որոնողական աշխատանքներ կատարել։ Հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում Հադրութում, Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում և Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մերձակայքում»,- հավելեց Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերի թույլ չէին տվել մտնել Հադրութ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-20 19:53
По делу о взрыве на складе с топливом в окрестностях Степанакерта 25 сентября 2023 года обвиняемых нет, сообщил Следственный комитет в ответ на запрос газеты «Грапарак».
-
2024-09-20 19:52
В Армении выявили 132 случая заражения вирусом Западного Нила, сообщает Наццентр по контролю и профилактике заболеваний.
-
2024-09-20 19:42
Комментарии Дэвида Лэмми (министр иностранных дел Великобритании –ред.) — пятно на внешней политике Великобритании. Об этом в соцсетях написал конгрессмен США Брэд Шерман.
-
2024-09-20 19:39
С открытием «Зангезурского коридора» Азербайджан и Турция соединятся друг с другом напрямую через этот коридор и смогут поставлять нужные грузы друг другу, а не через другие страны. Об этом заявил АПА генеральный директор и председатель правления компании «TCDD taşımacılık» Турецких государственных железных дорог Уфук Ялчин.