Последние новости

ՆԵՂԱՑԿՈՏ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ

Ահավոր նեղացկոտ դատախազ է բաժին ընկել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Շատ է վիրավորվել վերջինիս այն ռեպլիկից, որ ինքը «հանձնողներից մեկն է»։ Խոսքը Շուշիի՝ արցախյան շարժման խորհրդանիշի, հայ ռազմիկի հաղթանակի խորհրդանիշի մասին էր։ Նիկոլի ու ընկերախմբի ջանքերով այսօր անարգված խորհրդանիշի։

ԵՎ ԱՀԱ ԴԱՏԱԽԱԶ ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆԵՂԱՑԱՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ։ Սաստիկ նեղացավ խեղճն ու ընկավ հիստերիայի մեջ։ Ասել է թե՝ այդ ո՞նց, ինքը ո՜ւր, Շուշին ո՜ւր։ Իբր՝ ինքը երբեք չի պաշտպանել Շուշին հանձնողներին. քիչ էր մնում գլխով առաստաղին զարկվեր հույզերի առատությունից... Բա ի՞նչ էիր կարծում։ Իրավացի է Ռոբերտ Քոչարյանը, իրավացի է Յուրի Խաչատուրովը, երբ ասում են, որ դուք դավաճանի հանցակիցներն եք։ Իրավացի են, որովհետև երկուսուկես տարի շարունակ քո նմանների օգնությամբ պատահական մարդն ու ուսապարկերի է՛լ ավելի պատահական իր թիմը արել են ամեն ինչ, որ վարկաբեկեն Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, ի չիք դարձնեն այն։

Ի դեպ, ինչպե՞ս է այդտեղ մեր Սասուն Միքայելյանը, հենց նա, որը հերոսություն ցուցաբերեց՝ հարձակվելով Էդմոն Մարուքյանի վրա, նա, որը «հեղափոխությունը հաղթանակից ավելի կարևոր» հռչակեց։ Ամեն ինչ լա՞վ է, Սասուն ջան։ Ինչ-որ վաղուց քեզանից ձայն-ծպտուն չկա։ Ապաքինվել ես վերջապես ծանր վերքերից, այսօր հանդիպել պաշտպանության նախարարի հետ... Այ, հետաքրքիր է, կրկնե՞լ ես նրա համար քո հանճարեղ միտքը։ Չէ՞ որ վայել չէ քեզ պես կտրիճ տղուն հրաժարվել սեփական խոսքերից։ Հենց թեկուզ տղայական հասկացողություններից ելնելով։

Ահա ուրեմն, երկուսուկես տարի շարունակ անում էիք ամեն ինչ՝ բերդը հանձնելու համար։ Հասաք ուզածին։ Իսկ հիմա պարզվում է, որ դու կապ չունե՞ս։ Դու պարզապես կատարում ես աշխատանքդ, քանի որ պրոֆեսիոնա՞լ ես: Մխիթարի՛ր քեզ, մխիթարիր... Ո՛չ, դու և բոլոր նրանք, ովքեր այս երկուսուկես տարիներին սողացել են երկրի գլխավոր ոչնչության առաջ, կրում եք պատասխանատվության ձեր բաժինը։ Եվ դեռ հարց է, թե ով է ավելի մեղավոր. հանրապետության գլխավոր ուսապարկը, թե՞ նրանք, ովքեր ներբողներ էին ձոնում նրան ու աջակցում գործով։

Իհարկե, մենք ամեն ինչ հասկանում ենք։ Դուք Նիկոլին չէիք սատարում, այնպես չէ՞, դուք հավատում էիք երկրի լուսավոր ապագային, հավատում էիք կապտելու աստիճան, նախկին ռեժիմի արատները մերկացնող բերանից թուք ու փրփուր շաղ տալու աստիճան... Ուզում էիք, որ լավ լինի, բացառապես՝ որ լավ լինի. մենք հասկանում ենք, բա ո՜նց։ Եվ իհարկե, ձեր մեղքը չէ, որ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ռուսաստանցի մի քաղաքական գործչի մոտ։ Կամ, ավելի պարզ ասած, ամեն ինչ արվեց մարմնի այն մասով, որով երկրի գլխավոր պոպուլիստը սոսնձվել է աթոռին ու ոչ մի կերպ պոկ չի գալիս։

Բարեգործական մեկ-երկու ծրագրի մասնակցելը չի քավում ձեր մեղքը։ Թեև հասկանալի է, որ դա սրտաճմլիկ անձնազոհություն է, երբ հաց եք գնում ձեր ջանք ու շնորհքով փախստական դարձած արցախցիներից։ Ա՜խ, որքան վեհաբարո եք, երբ նվերներ եք ընծայում տունուտեղից զրկված արցախցի երեխաներին։ Գլուխ ենք խոնարհում ձեր բարության ու գթասրտության առջև, շնորհակալ ենք, որ ձեր սրտից պոկում եք կանաչ թղթադրամները

Բայց եթե իսկապես ցանկություն կա գոնե մասամբ քավելու սեփական մեղքը գալիք սերունդների առջև, ինչում մեծապես կկասկածենք, ապա բնավ պետք չէ ընկնել հիստերիայի մեջ ու արդարանալ, թե իբր՝ Շուշին ո՜ւր, դուք ո՜ւր... Այլ պետք է լինել այն մարդկանց առաջին շարքերում, ովքեր, կարողացածի չափով, լավ թե վատ, բայց մոտեցնում են այն մարդու հեռացումը, որը երկրի գլխին իր իսկ բերած գլոբալ աղետի պայմաններում կառչած է մնում պաշտոնին և ծախված քայլակիցների իր թիմի հետ միասին մտադիր է գնալով ավելի խորը թաղել մեզ ճահճում։

Սեփական քայլերով մոտեցնել այն մարդու հեռացումը, որի իշխանության օրոք, կարծում եմ՝ դեբիլին էլ արդեն պարզ է, Հայաստանում չեն լինի դրական գործընթացներ։ Ոչ մի դրական գործընթաց։ Միայն շարունակական անկում ու փլուզում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ