Последние новости

ԽԱՂԱԿՑԵԼՈՎ ԹՇՆԱՄՈՒՆ

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախում գերեվարված երկու լիբանանահայերի դեմ:

Ինչպես հաղորդում են իրավապահ մարմիններում Trendունեցած աղբյուրները, Հակոբ Աբրահամի Թերզիյանը և Հակոբ Հաջիրյանը մեղադրվում են Ադրբեջանի Քր.օր.-ի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի և պայթուցիկ սարքերի ապօրինի կրում), 214.2.1 և 214.2.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից իրականացված ահաբեկչություն), 279.2 (զինված կազմավորումների ստեղծում կրոնական թշնամանքի հողի վրա), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. արդեն ավելի քան երկու ամիս շարունակ Հայաստանում շատերին ի թիվս այլ հարցերի հետաքրքրում է և այն, թե ինչու է Բաքուն հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին: Իհարկե, Ալիևի համար դա Երևանի վրա ազդելու գործիք է։ Բայց պատճառն ակնհայտորեն միայն դա չէ։ Դատելով հայ երկու գերիներին ներկայացված մեղադրանքների տրցակից՝ ակներև է, որ Ադրբեջանում ձևավորում են հայկական կազմակերպված ահաբեկչության մի ինչ-որ պատկեր։ Բաքուն շատ լավ հասկանում է, որ Արցախի դեմ 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման թեման ամենևին էլ փակված չէ։ Ալիևին դեռ երկար կհիշեցնեն (այդ թվում նաև միջազգային տարբեր հարթակներում) գործնականում ապացուցված այն փաստը, որ պատերազմի ընթացքում նա Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից հարյուրավոր գրոհայիններ է բերել տարածաշրջան և ուղարկել պատերազմելու հայկական զինված ուժերի դեմ։ Իսկ դա անախորժություններով է սպառնում առնվազն դիվանագիտական դաշտում։ Այսպես թե այնպես, ահաբեկիչների գործը կախված է Բաքվի գլխավերևում դամոկլեսյան սրի պես, և հասկանալի է, որ այնտեղ փորձում են համահարթել խնդիրը։ Ավելի ճիշտ՝ իրենց վրայից հանել տարածաշրջանը միջազգային ահաբեկչության ճամբար դարձնելու պատասխանատվությունը։ Դե, կամ էլ գոնե կիսել այդ պատասխանատվությունը հայկական կողմի հետ։

Բաքուն ներկայումս փորձում է համոզել աշխարհին, թե այդ հայկական կողմից են կռվել միջազգային կազմակերպված ահաբեկչության խմբերը։ Կամ առնվազն՝ նաև հայկական կողմից։ Ահա և ահաբեկչության մեղադրանքով քրեական գործեր են սարքում հայ ռազմագերիների դեմ։ Ահա և հրաժարվում է Ալիևը հանձնել նրանց (ռազմագերիներին)։ Գումարած, կրկնեմ, դա արդյունավետ լծակ է Երևանի վրա ճնշում գործադրելու համար, որից դեռ ստանալու բան կա։

Բայց այն, թե ինչպես է վարվում Բաքուն տվյալ համատեքստում, առանձին հարց է։ Այլ հարց է, որ Երևանն այստեղ բացահայտ խաղակցում է նրան։ Առհասարակ, ռազմագերիների վերադարձի հետ կապված պատմության մեջ հայկական կողմի դիրքորոշումը կարելի է բացատրել թերևս միայն բացառապես ադրբեջանական շահերը սպասարկելու ձգտումով։ Այստեղ հիշենք, թե ինչ օրակարգով էր Փաշինյանը թռչում Մոսկվա՝ եռակողմ հանդիպման, և ինչով վերադարձավ։ Ուղևորությունից մի քանի օր առաջ և՛ ինքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, և՛ իր ներկայացուցիչները ծանուցում էին Մոսկվա կատարելիք այցի գլխավոր նպատակը, ընդգծելով, որ Երևանի համար առաջիկա հանդիպման առանցքային հարցը լինելու է ռազմագերիների վերադարձը։ Ընդ որում ադրբեջանական կողմից դրվում էին միանգամայն այլ խնդիրներ, որոնց ցանկում ռազմագերիների հարցը ներառված չէր։ Ինչո՞ւ էր ընդհանրապես Փաշինյանը մեկնում Մոսկվա նաև ռազմագերիների խնդիրը լուծելու համար, եթե Ալիևն այդ թեմայով նրան լսել անգամ չէր պատրաստվում։ Իհարկե, նման իրավիճակում նորմալ երկրի համարժեք առաջնորդը կհրաժարվեր հանդիպումից։ Բայց…

Թվում էր՝ դե, քանի որ գնացել ես, քանի որ հանդիպել ես, քանի որ նվաստացել ես, գոնե կարելի էր սակարկել։ Մանավանդ որ տրանսպորտային հաղորդակցությունների իբր ապաշրջափակման Հայաստանին պարտադրված սխեման (Ալիևի ու Էրդողանի օրակարգը) մեզ գրեթե ոչինչ չի տալիս, նույնիսկ եթե շատ ուզենանք մեզ համար դրական ինչ-որ բան գտնել դրա մեջ։ Այդտեղ լոկ շահաբաժիններ են բոլոր կողմերի համար, բացի մեզանից։ Թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից։ Այն, ինչ մեզ առաջարկվում է (երկաթուղային հաղորդակցության հնարավորություն Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի միջև), ի սկզբանե ձախողված գաղափար է, բացարձակապես շահութաբեր չէ և անիրագործելի է գործնականում, ինչի մասին պնդում են փորձագետները: Փոխարենը՝ այս սխեման լիովին բավարարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններն ու ձգտումները։ Եվ այդ մասին նույնպես փորձագետները խոսել են հարյուրավոր անգամներ։

Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Փաշինյանը համաձայնում է մեկնել Մոսկվա՝ ռազմագերիների խնդիրը լուծելու նպատակով։ Չի լուծում։ Նույնիսկ չի մոտենում լուծմանը։ Փաշինյանը Մոսկվայում հլու-հնազանդ ստորագրում է մեր թշնամիների շահերը բավարարող փաստաթուղթ։ Թեև կարող էր «սակարկել»։ Բայց չի սակարկում։ Նույնիսկ դրանից հետո Փաշինյանի ձեռքին մնում է փոքր, բայց այդուհանդերձ հաղթաթուղթ. նա կարող է հրաժարվել Բաքվի և Անկարայի համար շահավետ ծրագրերի իրականացման հարցում գործնական քայլերից (համապատասխան աշխատանքային խմբերի ձևավորում և աշխատանք)։ Սակայն այդ հաղթաթուղթն էլ չի օգտագորում, կտրական չի դնում ռազմագերիների հարցը։ Ինչո՞ւ։

Ինչո՞ւ հայկական կողմից թշնամիներին արված բոլոր այս զիջումների դիմաց Փաշինյանը չպահանջեց ու չհասավ նույնիսկ ռազմագերիների վերադարձին։ Թերևս այն պատճառով, որ Ալիևին իրապես պետք են հայ ռազմագերիները, Ալիևին պետք է ձևավորել հայկական ահաբեկչության պատկեր, որպեսզի հակադրի դա իր հասցեին հնչող այն կշտամբանքին, որ պատերազմի ժամանակ օգտվել է վարձկան-ահաբեկիչների ծառայություններից։ Ըստ էության, Փաշինյանը չօգտագործեց իր փաստարկները՝ սեփական ծրագրերն առաջ տանելու գործում Ալիևին չխանգարելու նպատակով։ Իսկ գուցե նույնիսկ օգնելու։

Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է անվանել հայրենի երկրի շահերը պաշտպանելուց հրաժարումն ի նպաստ թշնամու շահերի, եթե ոչ դավաճանություն։ Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է անվանել թշնամուն խաղակցելու քաղաքականությունը, եթե ոչ դավաճանություն։ Այս հարցերն ուղղված են նրանց, ովքեր դեռ շարունակում են կասկածի տակ առնել թավշե իշխանության դավաճան հակահայկական էությունը…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • А КТО ПОСТАВИЛ НА ПАНДЕМИЮ?
      2024-03-21 15:30

      Проект партнерства государства и частного сектора по созданию авиакомпании Fly Arna провалился, заявил в среду премьер-министр Армении Никол Пашинян, отвечая на вопросы депутатов, передает АРКА.

    • И НИ СЛОВА О БЛОКАДЕ
      2024-03-11 10:10

      Армения искренне желает скорейшего открытия государственных границ, установления дипломатических отношений и расширения связей между двумя народами и культурами. Об этом заявил в интервью турецкому Anadolu глава МИД Армении Арарат Мирзоян, касаясь перспектив процесса урегулирования армяно-турецких отношений и возможности открытия границы, передает News.am. «В рамках процесса нормализации отношений между Арменией и Турцией были назначены специальные посланники, состоялись встречи и телефонные контакты. Состоялись также телефонные разговоры между президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом и премьер-министром Армении Николом Пашиняном. Имеются постоянные контакты, которые обеспечивают положительную динамику», - заявил Мирзоян. Отвечая на вопрос о преимуществах открытых границ между двумя странами, Мирзоян заявил, что они очевидны. «В первую очередь, это очень важно для людей. Развитие отношений, рост экономических отношений принесут пользу прежде всего людям, что осознает большинство граждан Армении», - сказал он.

    • ДИВЕРСИФИКАЦИЯ ПО МЕРЕ ОБРАЗОВАННОСТИ
      2024-03-06 10:01

      Согласно данным статистического комитета РА, в январе текущего года, по сравнению с тем же месяцем 2023-го, объем внешней и взаимной торговли Армении вырос на 78,8%. В принципе, цифра впечатляет. Но есть нюанс. Дело в том, что еще с прошлого года правительство Армении объявило курс на внешнеторговую диверсификацию, что в нашем случае подразумевало сокращение объемов торгового взаимодействия Армении с РФ и поиск новых и разных рынков сбыта армянской продукции.

    • ФАКТОР СПРАВЕДЛИВОСТИ
      2024-03-02 11:18

      Закон о налогообложении трудовых мигрантов был принят давно - порядка 10 лет назад. Об этом, отвечая на вопросы парламентариев в ходе правительственного часа, заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает АрмИнфо.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
      2021-04-12 21:59

      Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է արդարացնել իշխանությունների գործողությունները, որոնք հերթական անգամ խաբեցին հայ ռազմագերիների հարազատներին՝ ծանուցելով ապրիլի 9-ին ռուսական ինքնաթիռով նրանց հայրենիք վերադառնալու մասին: Ինչպես հետո հայտարարեց ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, այդպիսի պայմանավորվածություն չի եղել, այլ եղել է «կեղծիք ու սադրանք». իշխանությունները մոլորության մեջ են գցում ժողովրդին։

    • ԿՐԿԻՆ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՏ, ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐ
      2021-04-09 21:20

      Բաքվից հայ գերիների սպասվող վերադարձի մասին հաղորդագրությունները կեղծիք էին ու սադրանք, ասել է խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Hraparak.am-ի թղթակցին, որը տեսել է նրան կայանատեղիում (տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է և չի երևում, թե որտեղ է դա տեղի է ունենում-Խմբ.): Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները հայտարարել, որ գերիներ են վերադառնալու։ «Կեղծիք ու սադրանք է։ Իրենց հարցրեք։ Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել է Մուրադովը։ Նրա խոսքերով՝ նման բան ծրագրված չի եղել։ Դա աշխատանքային այց էր։

    • ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱ-ԲԱՆԿ Է ԳՆՈՒՄ
      2021-03-23 08:50

      Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։

    • ՆՐԱՆՔ ԴԵՌ ԾԱՐԱՎԻ ԵՆ ԱՐՅԱՆ, ԻՍԿ ՄԵԶ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է ՖԱԼՍՏԱ՞ՐՏԸ
      2021-01-15 21:54

      Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածը լի է հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու և այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է ադրբեջանցիների գրառումների լուսապատճենները։ Վերջիններս գրում են, թե պետք է սպանել հայ երեխաներին, խմել նրանց արյունը, խոշտանգել և այլն։ Ընդ որում տարածվում են հայ երեխաների լուսանկարներ, որոնց տակ ադրբեջանցիները հարցում են անցկացնում. կսպանեի՞ք նրանց։ Այս բոլոր փաստերը արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է այլատյացության և հայատյացության դրսևորումներն Ադրբեջանում՝ Արցախում պատերազմի ժամանակ։