Последние новости

ԱՆԿՈՏՐՈՒՄ ԱՐՑԱԽ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի հեռուստատեսությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է այն լուրերը, թե Ստեփանակերտի պետական շենքերի վրա տեղադրվելու են ադրբեջանական դրոշներ, թե ադրբեջանցիները գնումներ են կատարում Ստեփանակերտի առևտրի կետերում, իսկ քաղաքի առանձին թաղամասեր բնակեցվելու են ադրբեջանցի ընտանիքներով:

«Որոշ լրատվամիջոցներում եվ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»։

Հեշտ է նկատել, որ գեներալը խոսում է Արցախի սահմանների պաշտպանության մասին, բայց փաստացի չի հերքում այն խոսակցությունները, որ Արցախի Պաշտպանության բանակը որպես կառույց կարող է լուծարվել կամ, ժամանակակից լեզվով ասած, վերաձևաչափվել։ Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա՝ Փաշինյանի կառավարությունը մեծապես ջանում է այդ ուղղությամբ։ Ինչ կարող ես ասել այստեղ, Իլհամ Ալիևը ներկայումս հաղթական օրեր է ապրում, Փաշինյանի առումով նրա բախտը բերել է, այնպես որ կշարունակի ջանալ հնարավորինս շատ բան պոկել։

Իսկ ի՞նչ է սպասվում Արցախին, այդ առանձնահատուկ հողին՝ առանձնահատուկ մարդկանցով, որոնք ծանր հարված ստացան, բայց կանգուն մնացին։ Կանգուն մնացին, քանի որ այսօր արդեն հայտնի է, որ Ալիևը դեռ հոկտեմբերի կեսերին պատրաստ էր խաղաղության համաձայնագիր ստորագրել, դա հաստատեց նաև Ռուսաստանի նախագահը։ Եվ այդ քայլին Ալիևը պատրաստ էր ակնհայտորեն ոչ ազնիվ մղումներով, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի կորուստները մեծ էին։ Թեկուզև ոչ այն աստիճան, որքան նկարում էր հայկական պաշտոնական քարոզչությունը, բայց մեծ էին, և Բաքվի ռեսուրսները նույնպես սպառման շեմին էին։

Այո, դիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, որն օգնում էր Բաքվին ինչով կարող էր, դժվար էր Արցախի համար, մանավանդ Երևանում ունենալով այնպիսի առաջնորդ, ինչպիսին Փաշինյանն է։ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնելով, թե ինչպես էին ադրբեջանական և թուրքական հրթիռները ճշգրիտ նշանառությամբ հարվածում Շուշիի տաճարին, երբ այնտեղ էին գտնվում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես էին ճշգրիտ նշանառությամբ հարվածում Պաշտպանության բանակի հրամանատարի մեքենային, նշեց, որ ի տարբերություն Արցախյան առաջին ազատամարտի, ոչ մի արկ չի խաթարել նախագահական նստավայրի շրջակա տարածքների անդորրը... Մի՞թե պատճառն այն չէ, որ այնտեղ մշտապես, իրար փոխարինելով, գտնվում էին Փաշինյանի պաշտոնական և ոչ պաշտոնական էմիսարները:

Սրան հավելենք հրաժարումը զորահավաքից, «անօգտագործելի» արկերը, այս կամ այն բարձունքը վերցնելու տխմար հրամանները, ձախողված հրամանատարների պարգևատրումը, Շուշիի անկման պղտոր պատմությունը։ Այնքան պղտոր, որ այդ մասին խոսում է նույնիսկ Արծրուն Հովհաննիսյանը

Ռազմական գործողությունների ժամանակ մենք խոսում էինք այն մասին, որ գլխավոր վտանգը բնավ Արցախում չէ. նրա զինվորները, նրա հրամանատարները կանգուն կմնան։ Գլխավոր վտանգը դավաճանության հավերժ արդիական թեմայի մեջ է։ Արդիական՝ Թերմոպիլեի ճակատամարտի ժամանակներից ի վեր, երբ այն ժամանակվա մի ոմն սորոսաճուտ, որին ոչինչ չէր հետաքրքրում, բացի իրեն խոստացված գեղեցիկ կյանքից, Քսերքսեսին ցույց տվեց գաղտնի արահետը, որը պարսկական զորքին դուրս բերեց սպարտացիների թիկունք։

Այսօր բոլորին զայրացրել է ոմն պատգամավորուհու այն պնդումը, թե կարևոր չէ՝ ում հողն է, ով է առաջինը սկսել... Կարելի է կարծել, թե մեծ գաղտնիք է, որ սորոսաբնի ճտերի համար կարևորը բնավ այն չէ, թե որոնք են սահմաններն ու որտեղով են անցնում. կարևորն այն է, որ դրամաշնորհների ուղիներն անխափան գործեն։

Դավաճանության թեման սպառված չէ։ Թեև սորոսաճտերի մուտքն Արցախ այսուհետ լրջորեն կդժվարանա, չճանաչված հանրապետությանը դեռ շատ փորձություններ են սպասվում, քանի դեռ Երևանում իր վերջին շաբաթներն ապրում է Փաշինյանի թիմը՝ ձևացնելով, թե չի հասկանում, որ իր խղճին են ծանրացած հազարավոր կյանքեր, և հանուն Հայաստանի ու Արցախի իրենք պետք է հնարավորինս շուտ հեռանան։

Ամփոփելով իր ելույթը՝ Վիտալի Բալասանյանը վստահեցրեց, որ «չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ»:

Որևէ պատճառ չկա՝ կասկածի տակ առնելու գեներալի խոսքերը, որը 1988-ից եղել է Արցախյան շարժման առաջին շարքերում, և այս օրերին տասնյակ հազարավոր արցախցիների վերադարձը հայրենիք՝ վկայությունն է այն բանի, որ Արցախը կհաղթահարի մարտահրավերները և կմնա հայկական, որպիսին եղել է Նոյի ժամանակներից ի վեր։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
      2022-08-29 14:51

      Եվ այսպես, Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնվեցին։ Այս շաբաթ, ինչպես հայտարարում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, կհանձնվի նաև Լաչինով անցնող ճանապարհը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լռում է։

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • ԿՈՌՈՒՊՑԻԱ՝ ԹԱՎՇԵ ԱՉՔԵՐՈՎ
      2021-02-18 17:21

      «Մեզ մոտ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահության տարրեր են ծագել»։ Այսպես քաղաքավարի է արտահայտվում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

    • ՀԻՄԱՐ, ԱԳԱՀ ՈՒ ՍՏԱԽՈՍ
      2021-02-17 19:09

      Շարունակվեց Նիկոլի քոթակը Սերժ Սարգսյանի կողմից։ Դրան հետևելը տխուր էր, քանզի քոթակն այդ ընթանում էր հազարավոր կյանքեր արժեցած կառավարման արդյունքներով: Չափազանց թանկ գին, որ վճարում է փոքրիկ հանրապետությունը մեկ տխմարի պատճառով։ Կգրեն, տարբեր լեզուներով անպայման գրքեր կգրեն այդ մասին՝ ի խրատ սերունդների. թե ինչպես տրվելով հպարտության ու խոսամոլության մեղքին՝ հայերը դրա համար զոհաբերեցին իրենց հազարավոր երիտասարդ որդիների, իսկ հետո հանգիստ ապրում էին. ուտում, խմում, քնում…