Последние новости

ՀԻՄԱՐ, ԱԳԱՀ ՈՒ ՍՏԱԽՈՍ

Շարունակվեց Նիկոլի քոթակը Սերժ Սարգսյանի կողմից։ Դրան հետևելը տխուր էր, քանզի քոթակն այդ ընթանում էր հազարավոր կյանքեր արժեցած կառավարման արդյունքներով: Չափազանց թանկ գին, որ վճարում է փոքրիկ հանրապետությունը մեկ տխմարի պատճառով։ Կգրեն, տարբեր լեզուներով անպայման գրքեր կգրեն այդ մասին՝ ի խրատ սերունդների. թե ինչպես տրվելով հպարտության ու խոսամոլության մեղքին՝ հայերը դրա համար զոհաբերեցին իրենց հազարավոր երիտասարդ որդիների, իսկ հետո հանգիստ ապրում էին. ուտում, խմում, քնում…

ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցում ամենից ապշեցուցիչը կոնկրետ փաստերն էին։ Օրինակ, որ դեռևս Սերժ Սարգսյանի օրոք մշակված սպառազինության գնման ծրագրով՝ մինչև 2020 թվականը մեր բանակի զինանոցում պետք է լիներ տարբեր դասի մոտ հազար անօդաչու սարք։ Պետք է լիներ, եթե նոր իշխանությունները չփոխեին սպառազինությունների ծրագիրը, քանի որ ոմն անմեղսունակ շատ էր ցանկանում լուսանկարվել թանկարժեք ինքնաթիռների խորապատկերին։ Առանց պատշաճ մարտական լրակազմի, ճիշտ է, բայց դա ամենից քիչ էր հետաքրքրում նրան։

Իսկ բացի այդ, Սերժ Սարգսյանը խոսեց այն մասին, որ մեր ազնիվ իշխանությունը, որն արմատախիլ է արել կոռուպցիան լոկ իր մշտական ինքնագովեստներում, պատերազմի օրերին շրջանցելով Պաշտպանության նախարարությանը՝ զրահաբաճկոններ է գնել աննախադեպ գնով. հատը 600 դոլարով։ Ու նաև այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի գերակշիռ մասը չի մասնակցել մարտական գործողություններին, քանի որ երկրի գլխավոր տխմարը նախընտրեց նախապատրաստված ստորաբաժանումների փոխարեն մարտի ուղարկել կամավորների և պահեստազորայինների: Եվ նույն ինքն էլ, երևակայելով իրեն մեծ զորավար, ոգևորում էր անցկացնել «հակառակորդի շրջապատման հակահարձակողական գործողություն»։ Գործողություն, որը ողբալի ավարտ ունեցավ «հակահարձակվողների» համար, ինչն էլ, ըստ էության, դարձավ պատերազմում պարտության գլխավոր պատճառը. Արցախի Պաշտպանության բանակը մնաց առանց իր հիմնական մարտունակ պահուստի։

Թեպետ... Մի՞թե դա հուզում է նրանց։ Ուսապարկերից մեկնումեկը դրանից կազդվի՞, նրանցից որևէ մեկը ինչ-որ բանից կամաչի՞։ Երբե՛ք ու ոչ մի դեպքում։ Արմեն Գրիգորյանը, այն կառույցի քարտուղարը, որի անվանումն այսօր ծաղրի պես է հնչում, այն է՝ «Հայաստանի Անվտանգության խորհուրդ», կրկնում է մաշված ձայնասկավառակն այն մասին, թե իրենք «լուրջ խնդիրների են բախվել» նախկին իշխանությունների ստեղծած փակուղիների պատճառով... Պետք չէ ստել. դուք «լուրջ խնդիրների եք բախվել», որովհետև հիմար եք, ագահ ու ստախոս։ Չենք խոսում արդեն այն մասին, որ միայն հետաքննությունը կարող է ցույց տալ, թե ում անվտանգության օգտին է աշխատում ձեզանից յուրաքանչյուրը

Վաղուց ապացուցված է, որ նրանք թքած ունեն ամեն ինչի վրա, բացի անձնական շահից։ Եվ իշխանությունից այդչափ կատաղի կառչած են այն պատճառով, որ հասկանում են. իրենց հեռանալուց հետո այնքան կեղտ դուրս կգա ջրի երես, որ երբեք չեն կարողանա տակից դուրս գալ. դատաքննությունների վերջը չի երևա։ Սրանք կշարունակեն ատամներով կառչած մնալ իշխանությունից, ու թքած ունեն այն բանի վրա, որ հարցականի տակ է պետության գոյությունը. Բնավ փաստ չէ, թե կհաջողվի այն պահպանել, եթե հիմարների, ագահների ու ստախոսների այս խրախճանքը երկար ձգվի։

Ապագա սերունդները մեզ երբեք չեն ների 2018 թվականը։ Առավելևս չեն ների, որ պատերազմում պարտվելուց հետո մենք արդեն քանի ամիս շարունակ հանդուրժում ենք սրանց։ Չեն ների և իհարկե իրավացի կլինեն. նման բանն անկարելի է ներել։ Մենք բոլորս պետք է հստակ հասկանանք. Ալիևն ու Էրդողանը՝ միասին վերցրած, բնավ այնքան վտանգավոր չեն Հայաստանի համար, որքան Նիկոլն ու Աննան։ Կա՛մ շուտով Նիկոլը կդադարի վարչապետ լինել, կա՛մ նա կլինի անկախ Հայաստանի վերջին ղեկավարը։ Այլ սցենարներ չկան։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КТО ОСТАНОВИТ ПАШИНЯНА?
      2024-03-28 10:02

      В интернете гуляет ролик, в котором очередной гонец Пашиняна Степа Сафарян рассказывает жителям Воскепара об ультиматуме, который предъявил Николу Ильхам Алиев: 4 известных села с прилегающими территориями в апреле должны быть переданы Азербайджану. Иначе будет война. Отметим, что ранее в Воскепаре уже успел побывать другой прислужник Никола – Левон Ширинян, известный своей откровенной русофобией. Побывал с той же миссией - убеждать жителей в неизбежности сдачи приграничных территорий…

    • ВСЕ САМ
      2024-03-23 09:58

      Есть такой старый анекдот. Приходит муж за полночь пьяный. Следы помады. Запах духов. На вопрос жены, где был, пытается что-то выговорить, но ничего на ум не приходит, ноги не держат, валится на кровать и говорит: «Ну ты же умная женщина, придумай сама что-нибудь...».

    • В ПОВЕСТКЕ СОЮЗНОЕ ГОСУДАРСТВО
      2024-03-20 10:12

      Никол Пашинян в Тавуше уговаривал жителей приграничья поддержать его "борьбу за суверенитет", а потому добровольно и с улыбкой согласиться на сдачу четырех сел, требуемых Азербайджаном. Использовал кнут и пряник. Обещал тем, кто потеряет дома или земли, квартиры в Иджеване. Дескать, живите себе спокойно. Это был пряник. Кнут был в виде угроз, что Турция и Азербайджан начнут войну. Жители, и не только Тавуша, уже давно поняли, что Пашиняна не остановить. Потому как только новыми уступками можно заставить людей забыть ранее потерянное. Сегодня с подачи Пашиняна и его агитационной команды мы говорим "только" о четырех селах.

    • ТРУДНО БЫТЬ НИКОЛОМ ПАШИНЯНОМ
      2024-03-15 09:48

      Трудно быть Николом Пашиняном. Три с половиной часа давать пресс-конференцию, чтобы сообщить, что Азербайджану будут сданы 4 требуемых села, но так и не сказать об этом прямо. То ли трусил, то ли стыдно было. И так подводил к этому, и этак, карту какую-то из ближайшего детского сада притащил. Сказал, что не проблема перенести тот участок дороги, который проходит через требуемые Азербайджаном территории. Советскую энциклопедию вспомнил. Но прямо так и не сказал.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿՈՌՈՒՊՑԻԱ՝ ԹԱՎՇԵ ԱՉՔԵՐՈՎ
      2021-02-18 17:21

      «Մեզ մոտ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահության տարրեր են ծագել»։ Այսպես քաղաքավարի է արտահայտվում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

    • ԱՆԿՈՏՐՈՒՄ ԱՐՑԱԽ
      2021-02-05 08:41

      Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի հեռուստատեսությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է այն լուրերը, թե Ստեփանակերտի պետական շենքերի վրա տեղադրվելու են ադրբեջանական դրոշներ, թե ադրբեջանցիները գնումներ են կատարում Ստեփանակերտի առևտրի կետերում, իսկ քաղաքի առանձին թաղամասեր բնակեցվելու են ադրբեջանցի ընտանիքներով: