Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Չկան 119-րդ հոդվածով նախորոշված պայմանները

Մարտի 16-ին կլրանա խորհրդարանի կողմից արտակարգ դրության սահմանման ուղիղ մեկ տարին։ Դրան նախորդել էր «Այո»-ի օգտին քարոզչությունը ծրագրվող հանրաքվեում։

Մինչեվ մարտի 12-ը Փաշինյանը թքած ուներ կորոնավիրուսի մասին բոլոր խոսակցությունների վրա, համառորեն անտեսում էր սահմանները փակելու և կարանտին մտցնելու կոչերը: Վարչապետը գլխովին տարված էր Սահմանադրության առաջին փոփոխության հարցով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի օրակարգով։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնազրկելու համար Նիկոլը պատրաստ էր վարակման սպառնալիքի ենթարկել երկրի ողջ բնակչությանը։ Մարզերում նրա ակցիաներին մասնակցելու էին գալիս ծնողներ երեխաների հետ և ուսուցիչներ՝ կրտսեր դասարանների աշակերտների հետ։ Դրանից հետո ամիսներ շարունակ Հայաստանը առաջատարն էր տարածաշրջանում՝ 1 մլն բնակչության հաշվարկով վարակվածների և կորոնավիրուսից մահացածների թվով։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի կապակցությամբ խորհրդարանը վարչապետի նախաձեռնությամբ ռազմական դրություն մտցրեց։

44 օրերը ցույց տվեցին, որ բացառությամբ մի քանի դրվագների, Հայաստանի տարածքում մարտական գործողություններ չեն ընթացել, ուստի բազմաթիվ իրավաբաններ նոյեմբերի 9-ից հետո սկսեցին խոսել այն մասին, որ Փաշինյանն ապօրինաբար է շնորհել իրեն Գերագույն գլխավոր հրամանատարի կոչումը։ Մասնագետները նշել են, որ ռազմական դրությունը չի կարող պահպանվել Սահմանադրությամբ նախորոշված բոլոր հիմքերի բացակայության պարագայում։ «Ռազմական դրություն» վերնագրով 119-ը հոդվածը նշում է հետևյալ հիմքերը. «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն»:

Սահմանների վերաձևումը դուրս է օրենքից

Նշված հիմնավորումներից ոչ մեկը չի գործում նոյեմբերի 9-ից հետո, ռազմական դրության համար հիմքեր չկան, Սակայն Փաշինյանը շարունակում է պահպանել ռեժիմը, դրանով իսկ խախտելով պետության Հիմնական օրենքն ու իր հանցակիցը դարձնելով խորհրդարանական մեծամասնությանը՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության։

Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանական մեծամասնությունն իրավունք ունի չեղարկել ռազմական դրությունը, սակայն հրաժարվում է դա անել առանց Փաշինյանի համաձայնության։ Սկզբում պատճառաբանում էին, թե Ադրբեջանը պահպանում է ռազմական դրությունը, սակայն դեկտեմբերի 12-ին Ալիևը չեղարկեց այն։

Կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո արդեն չորրորդ ամիսն է անցնում, սակայն Փաշինյանը չի շտապում չեղյալ հայտարարել ռազմական դրությունը, որը երկարաձգելու համար, ըստ իրավաբանների ճնշող մեծամասնության, ոչ մի հիմք չկա: Ինչո՞ւ են լռում իրավապաշտպանները, մասնավորապես՝ նրանք, ովքեր տիեզերացունց վայնասուն բարձրացրեցին, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն մտցրեց 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո։ Այդ ռեժիմը, հիշեցնեմ, շատ կարճ տևեց (21 օրից էլ պակաս), բայց քաղաքացիների իրավունքների խախտման մասին ճիչերը լիառատ էին։

Ռ.Քոչարյանն իրականացրել էր նախագահի սահմանադրական իրավունքը՝ հենվելով խորհրդարանի վրա, չխոսենք արդեն այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին նա կանխեց քաղաքացիական պատերազմը։ Այն, ինչ տեղի է ունենում նոյեմբերի 9-ից հետո, երբ վերացել են ռազմական դրության պահպանման բոլոր հիմքերը, կարելի է բնութագրել միայն որպես վարչապետի հակասահմանադրական խուսավարում՝ իշխանության պահպանման նպատակով։ Փաշինյանը չի չեղարկում ռազմական դրության ռեժիմը միակ նպատակով. մնալ իշխանության ղեկին և փլուզումից հետ պահել ուժային կառույցները։ Հայտնի է, որ ՊՆ-ի բազմաթիվ սպաներ պաշտոնաթողության զեկուցագիր են ներկայացնում՝ չցանկանալով մասնակցել դավաճանությանը, բայց զեկուցագրերն անպատասխան են մնում ռազմական դրության պատճառով, և մարդիկ շարունակում են ծառայությունը:

Վարչապետի հակասահմանադրական պահվածքը լիակատար չափով դրսևորվեց հողերի հանձնման մասին նոյեմբերի 9-ի հայտարարության և սահմանների վերաձևում ենթադրող հետագա փաստաթղթերի գործնական իրականացման ընթացքում։ Փաստաթղթերը չէին կարող ուժի մեջ մտնել առանց խորհրդարանի վավերացման, իսկ պետական սահմանների վերաձևումը չէր կարող տեղի ունենալ հանրաքվեի շրջանցմամբ։ Ռազմական դրությունը պահպանվում է նաև նրա համար, որ դավաճան վարչապետը կարողանա միանձնյա լուծել այդ հարցերը, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրաքվե անցկացնելն անհնար է։

Փաշինյանն օժտված չէ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթերի իրականացման միանձնյա իրավունքով, չենք խոսում արդեն դեկտեմբերի 18-ին ուժի մեջ մտած փաստաթղթի մասին, որն իշխանությունը մինչև վերջերս թաքցրել էր ժողովրդից։ Ինքնիշխան պետության սահմանների վերաձևումը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, սակայն ռազմական դրությունն արգելում է հանրաքվեներ անցկացնել (ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդված), հետևաբար՝ նոյեմբերի 9-ից հետո իրականացվող սահմանների վերաձևումն օրենքից դուրս է։ Դրա անցկացման մեթոդներն ու մեխանիզմները ոչ մի ընդհանուր բան չունեն միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանազատման և սահմանագծման գործընթացների հետ, ինչի մասին, մասնավորապես, նշել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Կարող են ջրի երես ելնել նաև այլ փաստաթղթեր

Ինչպես օրերս հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, տեսանելի հեռանկարում կարող են երևան գալ նաև այլ փաստաթղթեր, օրինակ՝ երեք տարվա վաղեմության, որոնք կապված են Ջոն Բոլթոնի Երևան կատարած այցի հետ:

Այն ժամանակ դեռ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի այդ այցի (2018թ. հոկտեմբերի 25) և կարգավորման թեմայով նրա արտահայտությունների մասին մեր ընթերցողներին տեղեկացրել ենք բազմիցս, ուստի չենք կրկնի։ Դեկտեմբերի 18-ին ուժի մեջ մտած փաստաթղթից հետո, որի մասին հայտնի դարձավ միայն օրերս՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շնորհիվ, կարելի է կառուցել ցանկացած ենթադրություն։

Այն մասին, որ Փաշինյանը միտումնավոր կերպով փակուղի է մտցրել բանակցությունները և պայմանավորված պատերազմի արդյունքում հանձնել (հնարավոր է՝ վաճառել 5 մլրդ-ով) Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը, իսկ այժմ շարունակում է հանձնել Սյունիքը, վկայում են ոչ միայն փաստաթղթերը, այլև նախկին պաշտոնյաների, ինչպես նաև մարտական գործողությունների անմիջական մասնակիցների վկայությունները։ Քաղաքագետ Գեղամ Նազարյանն ու նրա փաստահավաք խումբը ամենօրյա հարցում են անցկացնում զինվորների ու սպաների միջավայրում։ Կան ցուցմունքներ, որոնք անմիջականորեն վկայում են այն մասին, որ պատերազմը միտումնավոր տարվում էր դեպի պարտություն։

Փաշինյանի դավաճանության մասին ողջ ճշմարտությունը վաղ թե ուշ կբացահայտվի։ Մենք գործ ունենք համաշխարհային պատմության մեջ աննախադեպ հանցագործության հետ, երբ պետության առաջին դեմքը հանձնել է և շարունակում է տարածքներ հանձնել արտաքին թշնամու հետ դավադիր պայմանավորվածությամբ։ Սա մեծագույն դավաճանությունն է XXI դարի պատմության մեջ և, ինչպես պնդում է Նազարյանը, արժանի է իր Նյուրնբերգին։

Ժողովուրդը ապստամբության իրավունք ունի

Փաշինյանն ու թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը կանգնելու են դատարանի առջև և պատասխան են տալու ազգային ու պետական շահերին դավաճանելու համար, բայց դա կլինի Փաշինյանի հրաժարականից և ռազմական դրության չեղարկումից հետո: Ի դեպ, փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների թվաքանակի վրա ազդելու նպատակով դա պահպանելու փորձն արդյունք չի տվել։ Փետրվարի 20-ին տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման բազմահազարանոց հանրահավաքը, իսկ վերջին օրերին ամենատարբեր ամբիոններից խոսվում է այն մասին, որ ժողովուրդն ապստամբության իրավունք ունի ցանկացած պայմաններում, նույնիսկ ռազմական դրության ռեժիմի պարագայում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…