Последние новости

ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԱ Է ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Սուրեն Զոլյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը, այլևս չդիմացավ և, անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերին Փաշինյանի հեղինակած «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածին, գրեց. «Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։ Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա»։ Ամեն ինչ ճիշտ է. լավ կլիներ, որ Զոլյան կրտսերը խոստովաներ իր սխալը։

Վաղը ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում։ Ամսաթիվն ընտրված է բնավ ոչ պահատահականորեն. 33 տարի առաջ Երևանում տեղի ունեցավ առաջին մեծ հանրահավաքը, որը մեկնարկ տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագա անկախությանը: Բայց այնպես ստացվեց, որ 30 տարի անց մի շատ մեծ հիմարություն արվեց, ինչը, ինչպես հայտնի է, ավելի վատթար է, քան հանցագործությունը։ Եվ հիմա պետք է տիտանական ջանքեր գործադրել՝ փորձելու համար ինչ-որ բան շտկել, փրկել այն, ինչը դեռ չեն կործանել սխալվելու իրենց իրավունքի մեջ վստահ ապուշները։ Ինչպե՞ս այստեղ չհիշել նաև թանկագին Հովիկ Աղազարյանին, որը վերջերս հայտարարեց, թե քանի որ ինքը քաղաքական գործիչ է, ապա բնավ պարտավոր չէ հիմնավորել իր մտքերը։

Հուսանք, որ ընդդիմության առաջնորդներն էլ են հասկանում. Իրենք այլևս իրավունք չունեն սխալվելու և պառակտվելու։ Եվ լիովին գիտակցում են հրապարակ դուրս գալու պահանջի պատասխանատվությունը՝ 33 տարի առաջ արված ընտրությունը հաստատելու համար։ Հաստատելու, որ դա վերջնական ընտրությունն է, այն ենթակա չէ փոփոխման։ Եղանակը, ինչպես միշտ, համը հանում է, բայց ինչ արած, պետք է դուրս գալ, չնայած վատ եղանակին: Մեր զինվորները պահում էին դիրքերը անհամեմատ ավելի վատ պայմաններում, երբ ներկայիս անբարո իշխանությունն իր անսահման բթամտությամբ թուրքական անօդաչուների հարվածների տակ էր դնում նրանց։ Եվ նշանակված ժամին հրապարակ դուրս գալը նվազագույն բանն է, որ այսօր մենք կարող ենք անել մեր հերոսների, անցած տարիների և ներկա օրերի համար, եթե ուզում ենք պահպանել «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելու գոնե նվազագույն բարոյական իրավունքը։

Նրանք, ովքեր վաղը դուրս կգան հրապարակ, կրկին մեկնարկ կտան Հայաստանի և Արցախի վերածննդի գործընթացին։ Եվ որպես առաջին կարևոր քայլ՝ վաղը մեկնարկելու է օտար ու ողորմելի մարդկանց իշխանության տապալման գործընթացը, որոնք արժեզրկեցին ու նվաստացրեցին ինչպես իրենք իրենց, այնպես էլ Հայաստանի ու Արցախի պետականություն բուն հասկացությունը։ Եվ անկարող լինելով ինչ-որ օգտակար բան անել, շարունակում են զիջախաղ խաղալ Իլհամ Ալիևի հետ՝ փլուզելով երկիրը, շարունակում են Լեռնային Ղարաբաղի զինաթափման ու հանձնման ծրագիրը՝ ոտնահարելով զոհվածների հիշատակը։

Արփինե Հովհաննիսյանն արդարացիորեն գրում է Նիկոլ Փաշինյանի մասին. «Նա բառի բուն իմաստով թաղեց 5000-ից ավելի գարուն, ավիրեց այն ամենը, ինչին դիպավ»։ Հենց այդպես է որ կա, բայց սրանց ժամանակը, որն առանց այդ էլ չափից ավելի ձգվեց, ավարտվում է։ Հուսանք, որ մեկընդմիշտ։

Ժամանակն է հարություն տալ հույսին ու պետությանը։ Հայաստանն ու Արցախը պահպանելու համար պետք է արդեն սկսել Հայաստանում այլ մարդկանց իշխանության գալու գործընթացը, որոնք նվիրված են նախևառաջ հզոր պետության գաղափարին։ Այլ կերպ չի կարող լինել, եթե կրկին ուզում ենք նորմալ ապրել արժանապատիվ երկրում, մանավանդ որ այլ կերպ պարզապես անհնար է մեր բնավ ոչ ամենախաղաղ տարածաշրջանում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ
      2022-04-05 10:29

      Այսօր հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի. դա հանրահավաք է՝ հանուն հայկական հզոր պետականության, ի պաշտպանություն Արցախի, նրա անկոտրում բնակիչների։ Հանրահավաք՝ հանուն իր հողի վրա ազատ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու արցախցու իրավունքի, և որ արցախցուն չլքի այն վստահությունը, որ ինքը միայնակ չէ իր պայքարում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ: