Դեժավյու․ Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերով
Նախորդող մեր հրապարակումներում գրել էինք, որ պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այդ գումարները հետագայում ծախսվել են ոչ նպատակային, իսկ որոշ դեպքերում ուղղակի անհետացել են։ Մենք գրել էինք նաև, որ բացի զրահաբաճկոնների ուռճացված գներով գնումների ընթացքում փող «լվանալուց», 11 միլիոն դոլարն ուղղակի անհետացել է՝ չկա։ Իրականում, այդ գումարը կանխիկացնում են, իսկ նախատեսված ապրանքը չի մատակարարվում։ Այս մասին գրել է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Մեր տրամադրության տակ է հայտնվել 2 փաստաթուղթ, մեկից երևում է, որ միանվագ կանխիկացում է տեղի ունեցել՝ 285 143 Եվրո (որպես կանխավճար), իսկ մյուս փաստաթղթից երևում է, որ իբր 519 750 000 դրամի ապրանք պետք է գնվեր։
Այո, թղթերը կան, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից հետո և մինչ հիմա, այդ ապրանքները չեն մատակարարվել, իսկ գումարը կանխիկացվել և պահվում է մի քանի հոգու մոտ, որոնք համահայկական հիմնադրամին հանգանակած գումարը չէն վերադարձրել բյուջե, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ DEJAVU-ի տեղեկություններով, այդ գործարքները համակարգել են 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնողը», կառավարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ «DJ Էդոն», Անդրանիկ Քոչարյանը և նախարար Հակոբ Արշակյանը»,- նշված է ալիքի հրապարակած հոդվածում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.