Последние новости

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՑՆՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է

Հայաստանը կրկին խստացնում է դիմակային ռեժիմը COVID-19-ի պատճառով՝ կապված վերջին օրերին արձանագրված հիվանդացության աճի հետ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան:

Նա նշել է, որ վերջին շրջանում գրանցվել է հիվանդացության աճ, մարտի 3-ի տվյալներով՝ կատարվել է 2922 հետազոտություն, որոնցից բացահայտվել է 491 դրական դեպք, ինչը կազմում է հետազոտությունների 16%-ը:

«Եթե հունվար-փետրվարին մենք ունեինք հետազոտվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով, այս թիվը կավելանա: Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պահպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք մեր կողմից, որ կանխենք հիվանդության տարածումը»,- ասել է Ավանեսյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. կարելի է չկասկածել, իրոք, հաջորդ շաբաթից կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը «ռեկորդներ է սահմանելու»: Բայց ոչ այն պատճառով, որ համաճարակաբանական տեսանկյունից հենց այդպիսի տագնապալի կանխատեսումներ են ի հայտ գալիս։ Այդ առումով իրականում տագնապի համար առանձնակի պատճառներ չպետք է լինեն։ Ի վերջո, այն ժամանակ, երբ հիվանդության տարածման ընթացքը ինքնահոսի էր մատնված, այն ժամանակ, երբ կառավարությունը ինչ-որ բան ինչ-որ կերպ հսկողության տակ պահելու ձգտման երևութականություն էր ստեղծում, չէր կարող չձևավորվել հիվանդության նկատմամբ բնական կոլեկտիվ իմունիտետ: Իրականում ակնհայտ է, որ այդ կացնային եղանակով կառավարության շենքում հավաքված խումբը փորձում է ազդել երկրի հասարակական-քաղաքական գործընթացների վրա։ Խստացնել սահմանափակումների ռեժիմը, վախեցնել թավշե ղեկավարության անհապաղ հրաժարականը պահանջող հասարակության հսկայական շերտի։

Սակայն եթե նախկինում նման փորձերը կարող էին վրդովմունք առաջացնել, ապա հիմա դրանք պարզապես ծիծաղելի են։ Նկատեք, կորոնավիրուսով վախեցնում են նրանց, ում վրա Ազգային ժողովի շենքից նշան են բռնում դիպուկահարները, ում դեմ խորհրդարանի տարածքում տեղադրվում են լուսաձայնային նռնակներ։ Դա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ վերահսկողությունը խստացնելու մտադրության մասին խոսում են նրանք, ովքեր գործնականում բոլոր ուղղություններով երկիրը հասցրել են բացարձակ քաոսի և հիմա ոչինչ չեն վերահսկում։ Պարզապես միամտություն կլինի մտածել, թե կառավարությունը, որը մեկ շաբաթում չի կարողանում պարզել մեկ «Բոինգի» առեղծվածային անհետացման գաղտնիքը, առհասարակ կարող է ինչ-որ բան կառավարել։ Եվ առավելևս՝ համաճարակաբանական իրավիճակը։

Իրականում այդ կառավարության ջանքերով երկրում ստեղծվել է բացարձակ բարդակ, որտեղ ո՛չ դիմակային, ո՛չ էլ այլ ռեժիմները գործել չեն կարող ի սկզբանե, էլ ուր մնաց՝ գործել արդյունավետ։ Այո, հնարավոր է, որ ռեժիմը, քողարկվելով դիմակայինով, փորձի Բաղրամյան պողոտայից ցրել այնտեղ հավաքված մարդկանց։ Բայց նույնիսկ այդպիսի բռնաճնշիչ գործողությունները դատապարտված են ներկայիս քաոսի պայմաններում։

Եվ էլի մի բան։ Մի տեսակ շատ անհեթեթ են հնչում բնակչության առողջության վերաբերյալ կառավարության մտավախությունները։ Այն կառավարության, որի խղճին են ծանրացած պատերազմի 5 հազար զոհերն ու մոտ 10 հազար վիրավորները։ Այն կառավարության, որի խղճին են ծանրացած նույն կորոնավիրուսի ավելի քան 3 հազար զոհերը։

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СБЛИЖЕНИЕ НА РАССТОЯНИЕ ОБЕЩАНИЯ
      2024-04-08 09:34

      Евросоюз предоставит Армении новый грант на 270 млн евро в течение 4 лет, который поможет, в частности, малым и средним предприятиям развиваться и выйти на новые рынки. Об этом на брифинге заявила председатель Еврокомиссии Урсула фон дер Ляйен в преддверии трехсторонней встречи с участием госсекретаря США Энтони Блинкена и армянским премьером Николом Пашиняном в Брюсселе, передает АРКА.  "Европейский Союз дал обещание быть ближе к Армении и сегодня выполняет это обещание", - заявила она, добавив, что видение сотрудничества ЕС с Арменией было представлено в октябре 2023 года.  «ЕС планирует инвестировать в проект Черноморского электрического кабеля, экспорт чистой энергии в Европу, в энергетику, транспорт и разработку средств для диверсификации торговли», - отметила фон лер Ляйен. 

    • США и ЕС КОМПЕНСИРУЕТ УЩЕРБ ОТ «ДИВЕРСИФИКАЦИИ»?
      2024-04-06 09:54

      Мирный процесс не будет в центре внимания на встрече высокого уровня в формате Армения – ЕС – США. Об этом на брифинге заявил официальный представитель Госдепа США Мэтью Миллер. «На нашей встрече в центре внимания будут экономическая диверсификация Армении, гуманитарная помощь, поддержка беженцев и поддержка политических реформ Армении», – отметил он, передает NEWS.am.

    • ДОРОГА ДОЛЖНА БЫЛА БЫТЬ ПОСТРОЕНА ЕЩЕ ВЧЕРА
      2024-04-05 10:10

      Армянские власти еще не определили, как будет проходить новый участок дороги в Грузию, альтернативный участку у села Воскепар. 12 марта премьер-министр Армении Никол Пашинян заявил, что власти планируют построить новые участки дорог взамен тех, которые «выходят за пределы границ Армянской ССР». В частности, речь идет об участке дороги Ереван-Тбилиси в районе села Воскепар в Тавуше. «Сообщаем, что относительно поднятых вами вопросов обсуждения продолжаются», - сказали в ответ на запрос Sputnik Армения в Министерстве территориального управления и инфраструктур Армении. О результатах обсуждений там обещали сообщить позже.

    • С АСТРОНОМИЧЕСКОЙ СКОРОСТЬЮ - В ДОЛГОВУЮ ЯМУ
      2024-04-04 10:18

      В первом квартале 2024 года поступления по линии налоговых и таможенных органов в Армении составили 589.2 млрд драмов. Из этой суммы налогоплательщикам и физическим лицам возвращено 88.6 млрд драмов, сообщает Комитет по госдоходам Армении. В результате фактическая исполняемость по части налоговых доходов и госпошлин составила 500.6 млрд драмов, что больше прошлогоднего показателя за тот же период на 39.3 млрд драмов или на 8.5%. Отмечается, что рост налоговых поступлений обусловлен в основном экономической активностью.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԵԳԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ
      2020-08-28 20:14

      Բառացիորեն մեկ տարի առաջ՝ օգոստոսին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ ճառով, որը շատերին ցնցեց իր հիմնական թեզերով։ Նա խոսեց մեգախնդիրների մասին, որոնք կազմելու վրա, իր հավաստմամբ, կառավարությունն աշխատել է երկար ժամանակ։