Последние новости

«Ո՞Վ է ԳՆԱԼՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ՝ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ»

Գլխավոր շտաբի հայտարարությունը հանպատրաստից չէր

Ոչ մի նշանակություն չունի՝ կդիմի թե չի դիմի Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան՝ Հիմնական օրենքին Գլխավոր շտաբի պետի հրաժարականի մասին վարչապետի առաջարկի համապատասխանության հարցով։

ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ։ Իրավաբանները կարծում են, որ սահմանադրական մարմինների և իշխանության միջև վեճի առկայության դեպքում հարկ է դիմել ՍԴ։ Վեճը, հիշեցնեմ, առաջացավ այն պատճառով, որ Գլխավոր շտաբի պետը Սահմանադրությամբ օժտված է հատուկ կարգավիճակով և չի կարող նախագահի կողմից ազատվել պաշտոնից վարչապետի առաջարկությամբ, Օնիկ Գասպարյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2025 թվականին։ Փաշինյանի առաջին առաջարկը նախագահը հետ ուղարկեց առարկություններով, ինչը վկայում է վեճի առկայության մասին։ Փաշինյանը կրկին ներկայացրեց իր առաջարկը…

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ իրադրությունը չի փոխվի, անկախ նրանից՝ կդիմի, թե չի դիմի նախագահը ՍԴ և ինչպիսին կլինի ՍԴ որոշումը դիմելու դեպքում: Ցանկացած պարագայում, ըստ նրա, ոչ ոք չի կարող ձերբակալել Գլխավոր շտաբի պետին։ «Ո՞վ է գնալու Գլխավոր շտաբ՝ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու»,- հարց է տալիս քաղտեխնոլոգը։

Մեկնաբանելով ԱԱՊՎ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ կա՛մ Փաշինյանը կձերբակալի Գասպարյանին, կա՛մ Գասպարյանը՝ Փաշինյանին, Բադալյանը կարծիք հայտնեց, որ եթե գլխավոր դատախազը վարչապետի հանձնարարությամբ կարողանար ձերբակալել Գլխավոր շտաբի պետին, ապա արդեն արած կլիներ դա: Եթե Գլխավոր շտաբը վարչապետի հրաժարականի պահանջով հանդես գար անցած տարի, ապա գլխավոր դատախազը, քաղտեխնոլոգի խոսքերով, այդպես էլ կվարվեր, բայց այսօր երկրում այլ իրավիճակ է։ Գլխավոր շտաբի հայտարարությունը, ըստ նրա, մեկ օրվա բան չէր (չեն կարող տասնյակ գեներալներ մեկ ժամում նման բան ստորագրել), իսկ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկումը, ըստ քաղտեխնոլոգի, լոկ առիթ դարձավ, ընդ որում՝ գուցեև ոչ պատահական, այլ կազմակերպված առիթ։

Հայտարարության հետևում կանգնած չեն ո՛չ երրորդ նախագահը, ո՛չ էլ երկրորդը

Արդեն լուր է ստացվել Արցախի պաշտպանության բանակի 124 սպաների կողմից Գլխավոր շտաբի պետի սատարման մասին։

Գասպարյանին սատարել է Արցախի պատերազմի վետերանների միությունը, փլուզման վտանգի տակ է հայտնվել «Երկրապահ» ռազմականացված հասարակական կազմակերպությունը՝ Սասուն Միքայելյանի նախագահությամբ: Այդ կազմակերպության բազմաթիվ անդամներ լքել են դրա շարքերը՝ հայտարարելով, որ իրենք բանակի կողքին են։ Բանակի դիրքորոշման ակներևության մասին հայտարարությամբ հանդես է եկել նախագահ Տեր-Պետրոսյանը։ Նրա կարծիքով՝ իրավիճակը հրահրել է 44-օրյա պատերազմում պարտությունը բանակի վրա բարդելու Փաշինյանի մտադրությունը։

Բադալյանը համամիտ չէ Փաշինյանի հայտնի գնահատականին, թե Գլխավոր շտաբի հայտարարության հետևում կանգնած են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն։ Նրա խոսքերով, 41 գեներալների ստորագրած ԳՇ հայտարարության հետևում կանգնած չեն ո՛չ երրորդ նախագահը, ո՛չ էլ երկրորդը։ Այդուհանդերձ, նրա համոզմամբ, այդ հայտարարությունը հանպատրաստից չէր, այդ պատճառով էլ խմորումներ առաջացրեց ոստիկանությունում և ԱԱԾ-ում։ Այլ կերպ ասած, քաղտեխնոլոգն ակնարկում է ինչ-որ արտաքին գործոնների ազդեցության մասին։ Բայց ընդ որում հայտարարությանը չհաջորդեց (անմիջապես) որևէ կոնկրետ գործողություն, ուստի Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձին հղումները բավական հեռու են իրականությունից։

Նախագահները փորձել են համոզե՞լ Փաշինյանին։

Անդրադառնալով վարչապետի հրաժարականի սցենարին՝ Բադալյանը կարծիք հայտնեց, որ ներկա իրավիճակը չի կարող երկար ձգվել և «տվյալ իրավիճակում շահելու է նա, ով ունի ավելի շատ զորք»:

Ինչպես ցույց տվեց մարտի 1-ի հանրահավաքը, Փաշինյանն արդեն ի վիճակի չէ մեծ թվով մարդկանց դուրս բերել փողոց, վարչական ռեսուրսը նրան չի պատկանում ոչ միայն Սյունիքում, որտեղ նրա մուտքն արգելեցին, այլև Երևանում, որտեղ վարչապետը լարված հարաբերություններ ունի քաղաքապետի հետ: Բադալյանը վկայակոչեց նաև քաղաքական այսբերգի անտեսանելի մասը՝ ենթադրություն հայտնելով, որ Հայրենիքի փրկության շարժման ակցիաների երկար ընդմիջումը պայմանավորված էր երրորդ և չորրորդ նախագահների կուլիսային փորձերով՝ համոզելու Փաշինյանին անցնցում հեռանալ վարչապետի պաշտոնից։

Քաղտեխնոլոգի վարկածով՝ այդ ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել, ուստի Շարժման ակցիաներն ուղղված են Փաշինյանի թուլացմանը՝ ընդհուպ մինչև բոլոր պետական կառույցների լիակատար անհնազանդություն։ Մարտի 8-ին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայրենիքի փրկության շարժումը չի հեռանա Բաղրամյան պողոտայից: Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդո Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե Վաղարշակ Հարությունյանը կարող է համատեղել պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի լիազորությունները, շատերը գնահատեցին որպես քաղաքական ղեկավարության կողմից ռազմականի յուրացման փորձ. ըստ Սահմանադրության՝ Գլխավոր շտաբի պետը Զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնյա է, իսկ պաշտպանության նախարարը ՝ քաղաքական անձ…

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОАЛИЦИЯ РАЗВАЛИВАЕТСЯ НА ГЛАЗАХ
      2024-04-25 11:24

      Лидер Европейской партии Тигран Хзмалян на днях сообщил, что последний раз лидеры неформальной внепарламентской коалиции встречались с Пашиняном в сентябре прошлого года. В кулуарах власти активно циркулируют слухи о том, что партии - бывшие члены неформального альянса больше не просят лидера правящего режима о встречах…  Ранее эти встречи имели место на регулярной основе, лидеры карликовых сил выступали с предложениями, задавали Пашиняну вопросы. Сегодня эти деятели предпочитают дистанцироваться от персоны главаря режима и даже выступают с публичной критикой в адрес властей.

    • ПРАВИТЕЛЬСТВО ПЛАНИРУЕТ В 2025-2026 гг. ЗАКРЫТЬ БОЛЕЕ 40 ШКОЛ
      2024-04-25 10:30

      Спектакль с ревизией построенных и отремонтированных школ Пашинян недавно повторил в Лори, где снова дергал перед телекамерами крючки для вешалок, пробовал на прочность ворота на футбольном поле, давал ценные советы учителям по организации учебного процесса.

    • "ОТ ПАШИНЯНА НИЧЕГО НЕ ЗАВИСИТ!"
      2024-04-24 10:02

      "Пашинян провалил все программы, с которыми ГД пришла к власти в 2021 г., а потому после подписания соглашения о мире с Алиевым он обязан подать в отставку и провести досрочные выборы в парламент", - заявил зампредседателя АНК Левон ЗУРАБЯН. По его словам, человек в кресле премьер-министра утратил контроль над текущими процессами, включая тот, который призван привести к миру между Арменией и Азербайджаном.

    • ГДЕ ИСКАТЬ "РУКУ МОСКВЫ"…
      2024-04-23 11:14

      Создание новой политической силы (сначала движения, потом партии) под руководством бывшего министра обороны генерала Аршака Карапетяна вызвало столь затяжную истерию агитпропа власти, что нет ничего удивительного в том, что он не приехал на съезд собственной партии, а приветствовал его участников по видеосвязи. Сознавая, что сама по себе фигура экс-министра не выглядит устрашающей (ему приписали заглавную роль в так называемой 5-й колонне РФ), к Карапетяну приблизили персону экс-руководителя Службы судебных приставов генерала Миграна Погосяна ("Кетрони Мигран"), который давно уже объявлен в розыск и находится в бегах.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ