Последние новости

ՆԻԿՈԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԼՈՒԶԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Փլուզման փուլերը: Համառոտ ակնարկ

Իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանի քարոզչամեքենան խաչակրաց արշավանք սկսեց զինված ուժերի դեմ։ Բանակում կոռուպցիայի առկայության մասին բղավում էին նիկոլական բոլոր լրատվամիջոցները, արդյունքում ոչ մի առանձնակի բացահայտումներ չհաջորդեցին։

«Գոլոս»-ը բազմիցս հրապարակել է ԶՈՒ-ում յուրացումների փաստերի վերաբերյալ ամենաաղմկահարույց գործերի վերլուծությունը, սակայն գրեթե բոլոր այդ գործերը հարուցվել են դեռևս նախկին իշխանության օրոք։ Այնուհետ հաջորդեց պատվիրված տեսանյութը՝ գեներալ Մանվելի նկուղի «տուշոնկաների ու սգուշչոնկաների» վերաբերյալ, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին ներկայացվեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։

Օրերս գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը փաստեց, որ 3 տարվա ընթացքում վարչապետը փոխել է գլխավոր շտաբի չորս պետ, ինչը վկայում է կառավարության ղեկավարի անհամարժեքության և անպատասխանատվության մասին։ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանի այդ հատկանիշները հանգեցրին փորձառու գեներալների հեռացմանը մարտական գործողությունների ղեկավարումից։ Կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը փորձեց ողջ մեղքը բարդել բանակի վրա, իսկ պատերազմից 4 ամիս անց նա պաշտոնանկ արեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ այն բանի համար, որ վերջինս ծիծաղել էր «Իսկանդերների» մասին իր խոսքերի վրա։ Հրաժարականին հաջորդեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մոտ 40 գեներալների ստորագրությամբ հայտարարությունը՝ դավաճան վարչապետի հրաժարականի պահանջով։ Փաշինյանն այդ հայտարարությունը գնահատեց որպես ռազմական հեղաշրջման փորձ…

Որպես տեղեկանք. տանկերն ու Սպարապետի եղունգը

Հայաստանում դասական ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքների համատարած կեղծումից հետո: Սեպտեմբերի 25-ին ընդդիմությունը գրոհեց խորհրդարանի շենքը, իշխանությունը զորքեր դուրս բերեց փողոց: Տանկերը կանգնած էին Մարշալ Բաղրամյան պողոտայի մատույցներում։

Այդ օրը Հայաստանում ոչ ոք չէր հավատում, թե հհշական ռեժիմի պարագլուխ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է ընտրողների 51,75%-ի աջակցությունը, իսկ միավորված ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ 41,29%-ի: Կարծում եմ, Փաշինյանի այն արտահայտությունը, թե ինքը կարող էր ընդդիմությանը ճզմել տանկերի թրթուրների տակ, ծնունդով 1996-ից է։ Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը հանդես եկավ հեռուստատեսությամբ, արտաբերելով պատմական խոսքերն այն մասին, որ Մանուկյանը նախագահ չէր դառնա նույնիսկ այն դեպքում, եթե հավաքեր ձայների 100%, և իշխանության հարցը լուծվեց... Ինչպես պարզվեց, լոկ առաջիկա 2 տարով։

Միավորված ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարից հետո խորհրդարանի ամբիոնից հնչեց Տեր-Պետրոսյանի պատմական արտահայտությունն այն մասին, թե կառավարությունում և խորհրդարանում շատերը Սպարապետի եղունգն անգամ չարժեն։ Լևոն Հակոբիչը գիտեր, թե ում է պարտական երկրորդ նախագահական ժամկետի համար։ Այս արտահայտությունը վերջակետ դրեց ուժայինների և ՀՀՇ վարչության միջև վեճին, իսկ 2 տարի անց Վազգենի եղունգը վճռորոշ դեր խաղաց Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում, 1998թ. փետրվարի 3-ին։

Պալատական հեղաշրջումն ու բանակի մուտքը քաղաքականություն

Տեր-Պետրոսյանը չէր կարող չստորագրել հրաժարականի դիմումը «հայտնի ուժերի» ճնշման տակ. նա գիտեր, որ բանակը սատարում է ոչ թե նախագահին ու իշխող կուսակցությանը, այլ Սպարապետին։

Տեր-Պետրոսյանի հրաժարականը հաճախ անվանում են պալատական հեղաշրջում, բայց հհշական ռեժիմի պարագլխի հրաժարականին հանգեցրած իրադարձությունների թիկունքում բանակն էր, որը, կրկնեմ, ենթարկվում էր Վազգեն Սարգսյանին։

Մեկ տարի անց ՀՀԿ արտահերթ նախընտրական համագումարում Սպարապետն Օպերայի և բալետի թատրոնի բեմից հայտարարեց, որ քաղաքականություն է մտնում պաշտպանության նախարարը, այլ ոչ թե ամբողջ բանակը։ Չնայած դրան, քաղաքականության ոլորտ բանակի մուտքի թեման բավական արդիական էր 1999-ին։ «Միասնություն» դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, Կարեն Դեմիրճյանը դարձավ ԱԺ նախագահ, իսկ Սարգսյանը՝ վարչապետ։ Հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը

Տեր-Պետրոսյանի կողմնակիցները վանկարկում էին «Մանվե՛լ։ Մանվե՛լ»

2008-ին բանակը չհավատաց բազմակուսակցական կոնգրեսի առաջնորդի կողմնակիցների հավաստիացումներին, թե իրենց թեկնածուն ստացել է ձայների 65% ։

Դա անպատկառ սուտ էր: Իշխանության ռազմականացված թևի որոշ ներկայացուցիչներ որոշել էին խաղալ Լևոնի հաղթանակի և Սերժ Սարգսյանի պարտության մասին առասպելի վրա, սակայն սխալվեցին հաշվարկներում։

Վրանային քաղաքի մշտական բնակիչներն ամենօրյա միտինգների ընթացքում վանկարկում էին «Մանվե՛լ։ Մանվե՛լ», կոչ անելով պաշտպանության փոխնախարար և «Երկրապահ» ռազմականացված կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանին գալ հրապարակ և միանալ Լևոնի կողմնակիցներին։ Գեներալը հրապարակ չեկավ՝ թույլ չտալով ներքաշել «Երկրապահը» փողոցային անկարգությունների մեջ։ Շատերն առ այսօր այն կարծիքին են, որ Նիկոլի հրամանով գեներալ Մանվելի տանջալից ու նպատակաուղղված սպանությունը բանտախցում՝ վրեժ էր այն բանի համար, որ 2008-ին Մանվելը խանգարեց Լևոնին ու Նիկոլին գալ իշխանության, քանզի Նիկոլը (և դա կհաստատեն 2008-ին իրեն ճանաչած մարդկանցից շատերը) հույս էր փայփայում, որ զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ Տեր-Պետրոսյանն իրեն կնշանակի վարչապետ…

Բանակը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը

2018թ. ապրիլի 23-ի կեսօրին փողոցային անկարգությունների մասնակիցներին միացան Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի որոշ անդամներ: ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում պահանջեց, որ զինծառայողները վերադառնան զինվորական ծառայության վայր և չմասնակցեն քաղաքական գործընթացներին: 2018-ին բանակը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը…

Կորոնավիրուսի համավարակի թեժ պահին արտակարգ դրության ռեժիմի խախտման պատճառով, որդու ճոխ հարսանիքից հետո հրաժարական տվեց Արտակ Դավթյանը, իսկ 2020 թվականի հունիսի 8-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նրան փոխարինեց Օնիկ Գասպարյանը, որը մինչ այդ՝ 2017 թվականի հունիսից, զբաղեցնում Էր Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Նրա մասին հայտնի էր միայն այն, որ Փաշինյանի համերկրացին է։

2020-ի նոյեմբերի 17-ին Գասպարյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը ընտրություն էր «շատ վատի» և «ողբերգության» միջև: Նա կարծիք հայտնեց, որ իրենք ընտրել են «շատ վատը»։ Այդպիսով Գասպարյանն ընդունեց պատասխանատվության իր բաժինը հողերի խայտառակ հանձնման համար։

Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությունը Փաշինյանը գնահատեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Իրականում Փաշինյանի հրաժարականի պահանջով Գասպարյանի և շուրջ 40 գեներալների հայտարարությանը ոչինչ չհաջորդեց։ Ոչ ոք տանկեր դուրս չբերեց Երևանի փողոցներ, ինչպես դա եղավ 1996-ին, երբ իշխանությունն արգելեց փողոցային ակցիաները, իսկ միավորված ընդդիմության առաջնորդներին ոստիկանությունում ծեծում էին Մուշեղ Սաղաթելյանի գազանները։ 1996թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչները միացրած տեսախցիկների առջև ծեծի ենթարկեցին իրենց ընդդիմադիր գործընկերներին: Ժողովրդին վախեցնելու համար...

Մինչ 1999թ. խորհրդարանական ընտրությունները, արդեն Կարեն Դեմիրճյանի հետ մմեկտեղ գլխավորելով «Միասնություն» նախընտրական դաշինքը, Սպարապետը փորձում էր արդարանալ այդ հեղաշրջման համար։ 1996թ. սեպտեմբերի 25-26-ի դեպքերից անմիջապես հետո հայտնվեց «Արշալույս գեյթ» հանրահայտ ձայնագրությունը, որտեղ Վանո Սիրադեղյանը նույնպես փորձում էր արդարացնել բանակի միջամտությունը ներքաղաքական գործընթացներին՝ հայտարարելով, թե «բանակը մտավ քաղաք, երբ ամեն ինչ արդեն վերջացած էր»։

Բնակչության ձեռքին մեծ քանակությամբ չհաշվառված զենք կա

Մենք ձեռնարկեցինք այս հպանցիկ էքսկուրսը միակ նպատակով. ցույց տալ, որ առ այսօր հայկական բանակը՝ Գլխավոր շտաբի ղեկավարությամբ, երբևէ չի փորձել բացահայտ հակադրվել երկրի քաղաքական ղեկավարությանը, ներառյալ պաշտպանության նախարարին։

Սահմանադրության մեջ կան բազմաթիվ հոդվածներ, որոնք բոլոր նախագահների օրոք կրել են մասամբ դեկլարատիվ բնույթ, բայց կա մի հոդված, որը բոլոր նախագահների օրոք, բոլոր ժամանակներում համապատասխանել է իրականությանը։ Խոսքը 14-րդ հոդվածի մասին է, որն ասում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Այսօր այդ հոդվածի բովանդակությունը հարցականի տակ է երկրի քաղաքական ղեկավարության մեղքով, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։

1996-ի սեպտեմբերից հետո տանկերը երբեք չեն հայտնվել մայրաքաղաքի կենտրոնում։ Այսօր, երբ ակնհայտ է, որ Փաշինյանը չի ցանկանում համակերպվել բանակում տիրող տրամադրությունների հետ, շարունակելով ատելություն հրահրել իր հրաժարականի պահանջով հանդես եկած գեներալների դեմ, չափազանց կարևոր է հիշել, որ նույնիսկ առանց Զինված ուժերի միջամտության իրավիճակը հղի է ցնցումներով։ Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո երկրում կա մեծ քանակությամբ չհաշվառված զենք. չէինք ցանկանա, որ այն կրակեր Երևանի փողոցներում։ Այսօր դժվար է միանշանակ մատնանշել այն կառույցը, որը թույլ չի տա ներքաղաքական դիմակայությանը փոխարկվել քաղաքացիական պատերազմի։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ճգնաժամ են ապրում, երկու կառույցներից էլ հեռանում են զինվորականներն ու քաղաքացիական աշխատակիցները։ Երկրում բացահայտ խոսում են այն մասին, որ Փաշինյանը կարող է ժողովրդի վրա կրակելու հրաման տալ։ Այս իրավիճակում անարյուն ռազմական հեղաշրջումը լոկ օգուտ կբերեր երկրին՝ հեռացնելով դավաճանին իշխանությունից։ Շատերին այս օրերին հիասթափեցրեց Գասպարյանի դիմումը վարչական դատարան, ընդդիմության կողմնակիցները հույս ունեին, թե գեներալն ավելի կոշտ միջոցների կդիմի։

Եվ էլի մի բան. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի այն հայտարարությունից հետո, թե պարտադիր չէ, որ ժողովուրդն իմանա՝ ինչ է կատարվում սահմանամերձ գոտում, հուսադրում է լոկ այն, որ Տավուշը հսկում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի 3-րդ բանակային կորպուսը։ Վտանգ կա, որ Նիկոլն ու մարզպետը նախատեսում են ադրբեջանցիներին տարածքներ հանձնել Տավուշում։ Տավուշը կարող է կիսել Սյունիքի ճակատագիրը…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • У ТАВУШЦЕВ ЕСТЬ ВЫДАННЫЕ КАДАСТРОМ РА ДОКУМЕНТЫ О СОБСТВЕННОСТИ НА АРМЯНСКУЮ ЗЕМЛЮ!
      2024-05-01 10:25

      19 апреля стартовал процесс делимитации - демаркации, точнее, профанация процесса, которая не оставила даже тени сомнения в том, что после сдачи Арцаха капитулянт уже приступил к сдаче Армении. В тот день обе комиссии достигли конкретных договоренностей начать процесс с Тавуша. Описание местности решили составить с учетом геодезических расчетов, которые лягут в основу соответствующих протоколов. Эти описания подлежали согласованию сторон до 15 мая. После этой даты тавушцы должны обязать вице-премьера Мгера Григоряна переселить свою семью в Киранц…

    • ВЛАСТНЫЙ ТЕЛЕКАНАЛ НАЗВАЛ КАТОЛИКОСА АГЕНТОМ ФСБ
      2024-04-29 10:59

      Совместный отказ Еревана и Баку от карт Генштаба РФ в деле делимитации носит вполне предсказуемый и закономерный характер. Ранее российская сторона неоднократно заявляла, что делимитация возможна только на основе этих карт, однако то, что сегодня осуществляется в Тавуше совместными усилиями Пашиняна и Алиева, не есть делимитация.

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼ ԸՆԹԱՆԱԼ…
      2021-04-26 20:26

      Հոդված 115 (մաս 3) Կիրակի օրը ժամը 11-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և շնորհավորեց զինակիցներին Քաղաքացու օրվա առթիվ: Օրերս հրապարակումներից մեկում մենք կանխատեսել էինք, որ հրաժարականը տեղի կունենա ապրիլի 25-ին. չէ՞ որ հենց այդ ամսաթվին նշանակվեց այս տարի Քաղաքացու օրը։ Վարչապետը ցավակցություն հայտնեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և խոստացավ, որ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք: Ապրիլի 24-ին Փաշինյանը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հաջորդ օրը հայտարարեց հրաժարականի մասին:

    • «ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ
      2021-04-09 08:24

      Փաշինյանը Պուտինի հետ խոսում է հուշաթղթիկով։ Հանդիպում է մոսկովյան իրավաբանների հետ, որոնք տալիս են նախապես պատրաստած հարցեր: Այսինքն ավելի ու ավելի ցած է գլորվում։ Բայց այդ ամենը վկայում է նաև այն մասին, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հետ լրջորեն աշխատում են։ Գուցե պիարիստները, իսկ գուցեև ինչ-որ խորհրդականներ։ Եվ նրանք Նիկոլին ասել են՝ բանդ բուրդ է, եղբայր, եթե շարունակես նախկին պահվածքդ. հիստերիայի մեջ ընկնես, փռես ասֆալտին, ծեփես պատերին։ Հիմա, Նիկոլ, պիտի շարժվես միայն մեր ցուցումներով։

    • ԵԹԵ ԲԵՄՈՒՄ ՀՐԱՑԱՆ Է ԿԱԽՎԱԾ, ԱՊԱ ՊԵՏՔ ՉԷ ՍՊԱՍԵԼ, ՄԻՆՉ ԱՅՆ ԿԿՐԱԿԻ
      2021-03-09 00:01

      Ինքնաձիգներ, դիպուկահարներ, լուսաձայնային նռնակներ և... հատուկ պահախումբ Թուրքիայի՞ց Եթե բեմում հրացան է կախված, ապա նախ պետք է հասկանալ, թե ով է այն կախել։ «Մեդիապորտի» հրապարակած լուսանկարը, որտեղ պատկերված են թուրքական հայտնի լոբբիստ Սամսոն Օզարարատն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձավ։

    • ՍԱԳԱԳՈՂԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ
      2020-12-07 21:45

      Իհարկե, այսպես չէր պատկերացնում իր կառավարման մայրամուտը Փաշինյանը։ Ոչ այսպիսի խայտառակ վախճան։ Բայց դժվար թե որևէ մեկը կարեկցի նրան։ Այն, որ իրավիճակը զարգանում է ձնահյուսի սկզբունքով, ակնհայտ է։ Դա նույնքան անխուսափելի էր, որքան Երևանում տեղացած առաջին ձյունը։