Մահացել է կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը` Facebook–ի էջում գրառում կատարելով։
Նշվում է, որ Զաքարյանի հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Սուրեն Զաքարյանը մահացել է սրտի կաթվածից, նա 64 տարեկան էր։
Նշենք, որ Զաքարյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: Ծնվել էր Երևանում, երաժիշտների ընտանիքում: 1981-ին ավարտել էր Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, 1983-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Լ. Վլասենկոյի դասարան): Միջազգային մրցույթների դափնեկիր էր: 1985-ին ավարտել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան):
Հեղինակ էր բազմաթիվ կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներում: Գրեթե երկու տասնամյակ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը:
Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-08 16:30
Архиепископ Баграт Галстанян, прибывший автопробегом в Ванадзор со своими сторонниками, проводит митинг.
-
2024-06-08 14:27
Вооруженные силы Южной Кореи заявили, что в воскресенье они были подняты по тревоге в связи с возможным прибытием из Северной Кореи новых воздушных шаров с мусором, сообщает AFP, передает News.am.
-
2024-06-08 14:25
Министр иностранных дел Турции Хакан Фидан призвал Совет безопасности ООН "перестать зависеть от США" и предоставить Палестине полноправный статус. С таким заявлением он выступил на внеочередной встрече министров иностранных дел стран D8, передает Sputnik Армения.
-
2024-06-08 14:23
Архиепископ Баграт Галстанян вместе со своими сторонниками с Аштаракского шоссе, близ офиса Красного Креста, автопробегом направляется в Ванадзор, передает NEWS.am.