Последние новости

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԲԱՆՏ Է ՍՊԱՍՈՒՄ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում

Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի՝ ՀՀ Քր.օր.-ում չկա 300.1 հոդված: Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում մի մեղադրանքով, որը գոյություն չունի... Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ 2020թ. սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտարարեց, թե ՍԴ-ում ճգնաժամը հաղթահարված է՝ նկատի ունենալով Հրայր Թովմասյանի հրաժարականը ՍԴ նախագահի պաշտոնից։ Այդ հրաժարականին Նիկոլը հասավ Սահմանադրության ու օրենքների հրապարակավ անարգման գնով։ Կես տարի անց դատավորները, որոնք ՍԴ անդամ են դարձել իր իսկ համաձայնությամբ, միաձայն կերպով հակասահմանադրական ճանաչեցին ՀՀ Քր.օր.-ի 300.1 հոդվածը։

Երկրորդ նախագահի փաստաբաններն ու անկախ իրավաբանական հանրությունը պարբերաբար վկայակոչում էին այն փաստը, որ դեռևս 2009-ին դատարանը հրաժարվել է 300.1 հոդվածով մեղադրանք երկայացնել աղմկահարույց «Յոթի գործով»։ Մարտի 26-ին ՍԴ որոշումից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է հրաժարական տար, եթե, իհարկե, պահպանած լիներ մասնագիտական արժանապատվության նշույլները։ Կգա ժամանակ, երբ արդարության համար տևական պայքարի փուլերը կնկարագրվեն իրավագիտության դասագրքերում, իսկ սկսվեց այդ ամենը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի հրապարակումից։ Պարզվեց, որ ԱԱԾ ղեկավարը ոմն դատավորի ասել է, որ նա «ուզի-չուզի՝ պետք ա տա Քոչարյանի կալանքի սանկցիան»։ Փաշինյանի հետ Վանեցյանի հաջորդ հեռախոսազրույցի հրապարակումն ակնհայտ դարձրեց, որ Քոչարյանը թիվ 1 քաղբանտարկյալն է, իսկ քրեական հետապնդումն իրականացվում է Փաշինյանի անձնական հրահանգով:

2018 թվականի հուլիսի 26-ին երկրորդ նախագահին մեղադրանք ներկայացվեց։ Այդ օրվանից նրա փաստաբանները անընդհատ հարց էին տալիս մեղադրող կողմին, թե Քոչարյանի այդ ո՞ր գործողություններն է մեղադրող կողմը որակում որպես սահմանադրական կարգի տապալում։ Հարցը մնաց անպատասխան, իսկ 2019թ. փետրվարի 12-ին Քոչարյանին ներկայացվեց առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք՝ հիմնված միայն գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների վրա, որն անասելի զարմացած էր այն հանգամանքից, որ իր անունը կապում են երկրորդ նախագահի դեմ նոր մեղադրանքի հետ: Արդյունքում Համբարձումյանը հրապարակավ խոստովանեց, որ անձամբ կաշառք չի տվել Քոչարյանին և ցուցմունք չտվեց նրա դեմ։

Այս դրվագի մասին հիշեցրեցինք՝ ցույց տալու համար, որ Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն շատ լավ գիտեին, որ սահմանադրական կարգը տապալելու գործը փուչ է (այդ հետևությունը բխում է «գաղտնալսումից»), ուստի կանխավ հոգ տարան երկրորդ մեղադրանքի մասին, բայց այդ փորձն էլ ձախողվեց, ինչպես որ ձախողվեց գեներալ Յուրի Խաչատուրովից Քոչարյանի դեմ ցուցմունքներ կորզելու փորձը։ Դրա համար գեներալին հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ինչպես հայտարարեց այդ առիթով գեներալ Վիտալի Բալասանյանը, Քոչարյանին կալանավորելու համար իշխանությունը զոհաբերեց ՀԱՊԿ-ում Հայաստանի ղեկավար տեղը։ Բալասանյանին զայրացրել էր մեղադրանքի ձևակերպումը։

«Ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմնադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդը ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»,- հայտարարեց նա։ Մեղադրողները այլանդակություն էին անում առանձնակի ճարտարամտությամբ։ Սասուն Խաչատրյանը, հիշեցնեմ, ստորաբար հայտարարեց, թե զորակոչիկ Տիգրան Աբգարյանը 2008թ.մարտի 1-ին սպանվել է հատուկ այն նպատակով, որպեսզի պայմաններ ստեղծվեն արտակարգ դրություն մտցնելու համար։ Գեներալ Բալասանյանն այդ առիթով ասաց. «Ամո՛թ է»։

Դատավորներ, որոնք չէին «վնգստում պատերի տակ»

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատությանը «գրագողություն» պիտակը փակցնելու փորձերը սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ նա փոխեց Քոչարյանի խափանման միջոցը՝ ելնելով այն հանգամանքից, որ նա կարգավիճակի բերումով օժտված է անձեռնմխելիությամբ: Համանման որոշման համար մտացածին մեղադրանքով քրեական գործ հորինեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ:

Դատավորների դեմ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հալածանքների մասին «ԳԱ»-ն տեղեկացրել է իր լսարանին բազմաթիվ հրապարակումներով։ Իր հերթին, ՍԴ-ի նկատմամբ ծաղրուծանակի բոլոր փուլերի նկարագրությունն արժանի է առանձին երկհատորյակի, ընդ որում առաջին հատորը պետք է նվիրել Փաշինյանի անմիջական հրահանգով խորհրդարանական մեծամասնության ընդունած հակասահմանադրական օրենքների նկարագրությանը։ Դրանք հորինել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որն իրավաբանական կրթություն չունի։ Այդ օրենքները օրինաստեղծման ոլորտում խելագարության նմուշ են՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումների ոգով, որի թղթակից է եղել Հովակիմյանը։

Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում չի գտնվի մի դատավոր, որը կհամարձակվի հակառակվել իր կամքին։ Գտնվեց, և ավելի քան մեկը: Գտնվեցին նաև այնպիսիք, որոնք չդիմացան ճնշմանը և թույլ տվեցին քշել իրենց «պատերի տակ վնգստացողների» կոհորտա։ Իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից դատական իշխանության գործերին բացահայտ միջամտության պայմաններում արդար դատավարումը շատ դժվար էր։ Հատկապես դատարանների արգելափակումից հետո, Փաշինյանի մասնակցությամբ, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները թույլ չէին տալիս դատավորներին մտնել աշխատավայր։ Ոմանք այդ ամենից կոտրվեցին, մյուսները հավատարիմ մնացին մասնագիտական պարտքին:

Հանցագործության պատվիրատուն առաջի՛նն է նստելու։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվողները ստիպված էին անցնել դժոխքի բոլոր պարունակների միջով, բայց առաջին իսկ օրվանից նրանց աջակցել է հասարակության մտածող մասը։

Չեմ կարող չհիշատակել Արցախյան պատերազմի վետերանների բաց նամակը Սասուն Խաչատրյանին՝ Խաչատուրովից ներողություն խնդրելու պահանջով, Արցախի նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այցը դատական նիստերի դահլիճ, երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու նրանց միջնորդությունը, ինչպեսև նախկին վարչապետների միջնորդությունը…

Շատերը համոզված են, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան պատճառների անաչառ հետաքննությունը ուղիղ կապ կբացահայտի Քոչարյանի գործի և նրա ու իր ընտանիքի անդամների նկատմամբ գործադրված ճնշումների միջև։ Գործարար Սամվել Մայրապետյանին բանտում էին պահում Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու նպատակով, նա ազատ արձակվեց առողջական ծայրահեղ ծանր վիճակում։ Հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանից նույնպես ժամանակին փորձում էին նման ցուցմունքներ կորզել, Փաշինյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի ձեռքով ցուցադրաբար ծաղրում էր հիվանդ մարդուն, իսկ միջգերատեսչական բուժհանձնաժողովը ամիսներ շարունակ չէր կարողանում եզրակացություն տալ, որ ինսուլինային կախվածությամբ շաքարախտը և չարորակ օնկոլոգիան անհամատեղելի են բանտախցում գտնվելու հետ:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ստիպված էր լքել երկիրը, նրան նույնպես մեղադրանք էր ներկայացված 300.1 հոդվածով, իսկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրում էին իրեղեն ապացույցները կեղծելու մեջ։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս խորին գոհունակության զգացումով է խոսում այն մասին, որ բոլոր մեղադրանքների հիմքում ընկած են փաստահավաք խմբի տվյալները, որը ղեկավարում էին ինքը և փաստաբան Սեդա Սաֆարյանը: Հիշեցնեմ, որ հենց այդ խումբն էր կրքեր բորբոքում ինչ-որ շտաբի շուրջ, որն իբր համակարգել է 2008թ.մարտի 1-ի բոլոր գործողությունները: Որպես շտաբի անդամներ հիշատակվում էին Հայկ Հարությունյանը, Տիգրան Թորոսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Գևորգյանը, Գորիկ Հակոբյանը, Գրիգոր Գրիգորյանը:

Փաստահավաք խումբը հատուկ ուշադրություն էր դարձրել 0038 հրամանին։ Հարյուրավոր մարդիկ ներգրավվեցին հետաքննության մեջ, արդյունքում՝ փը՛ստ։ Պատվիրված խեղկատակությունը՝ 10 զոհերի հարազատների մասնակցությամբ, որոնց Փաշինյանի հրահանգով 30-ական մլն դրամ էին բաժանել, որպեսզի գային դատարանի դահլիճ և մարդասպան անվանեին Քոչարյանին, պայթեց պղպջակի պես։ Երբ միլիոնները ծախսվեցին, հարազատները հրաժարվեցին հաճախել դատական նիստերին, դատավարությանը մասնակցելուց հրաժարվեցին նաև փաստաբաններ Սեդա Սաֆարյանը և Տիգրան Եգորյանը: Ասում են՝ նրանց թերավճարել են

2020թ. հունիսի 18-ին «Մարտի 1»-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռ.Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամ գրավի դիմաց: 2021թ.մարտի 26-ին ՍԴ-ն որոշում կայացրեց առ այն, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի համապատասխանում Հիմնական օրենքին: Գործը շինծու է, ասենք՝ ամենևին էլ չկար «Մարտի 1»-ի գործ, կար «Ռոբերտ Քոչարյանի գործը», որին Փաշինյանը որոշել էր սեփական քմահաճույքով փակել ճաղերի հետևում։ Այսօր Քոչարյանը ազատության մեջ է և պատրաստվում է ընտրությունների, բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է:

Ենթակա են պատասխանատվության՝ կեղծ մեղադրանք ներկայացնելու համար

Ո՞վ է պատասխան տալու երկրորդ նախագահի, գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի քաղաքական հետապնդման համար։

Ինչո՞ւ մեղադրող- դատախազները, գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը դեռևս հրաժարական չեն տվել: Ինչո՞ւ նրանց դեռ մեղադրանք չի ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծ մեղադրանքներ հորինելու և արդարադատությունն անարգելու համար։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ 300.1 հոդվածի մասին հայտնի էր դեռևս 2009-ին, երբ դատարանը հրաժարվեց դատապարտել «Յոթի գործով» անցնողներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Այլ կերպ ասած, ՍԴ-ի մարտի 26-ի որոշումից դեռ շատ առաջ հայտնի էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Մեղադրող կողմը առաջնորդվել է երկակի չափանիշներով և պետք է պատիժ կրի ծառայողական հանցագործության համար, սակայն իրադարձությունների ընթացքը հուշում է, որ կատարողներից շատ ավելի շուտ բանտում կհայտնվի հանցագործության պատվիրատուն՝ Նիկոլ Փաշինյանը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЗРОСЛЫЙ ДЯДЯ ЗАХОТЕЛ ВСЕХ ОБМАНУТЬ
      2022-09-30 09:59
      1102

      Тер-Петросян призвал к конструктивному диалогу с преступником "Большая часть оппозиции считает, что, избавившись от Пашиняна, изменит ситуацию, но это не так. Все решения для нас будут плохими, единственный выход - выбрать наименее болезненное, а для этого мы должны узнать необходимую информацию", - заявил Левон Тер-Петросян 26 сентября в эфире Общественного телеканала. К слову напомню, что когда 3 февраля 1998 г. избавились от самого Тер-Петросяна, это резко изменило ситуацию в стране…

    • КТО ВИНОВАТ В ПОРАЖЕНИИ?
      2022-09-29 12:51
      1644

      Про 3-й и 4-й день войны 27 сентября 2020 г. началась азербайджано-турецкая агрессия по всей протяженности линии соприкосновения с Республикой Арцах. На 3-й день, по прямому указу Пашиняна, прекратилось пополнение живой силы на передовой. После завершения боевых действий и подписания трехстороннего заявления, 19 ноября 2020 г. бывший начальник Генштаба ВС РА Герой Арцаха генерал Мовсес Акопян созвал пресс-конференцию и назвал это решение преступным.

    • ПОВТОРИТСЯ СЦЕНАРИЙ 44-ДНЕВНОЙ ВОЙНЫ?
      2022-09-28 10:15
      1968

      Марк Эспер остудил пыл американских "ястребов" Президент РФ Владимир Путин прямо объявил, что "территориальная целостность России будет защищена всеми имеющимися средствами". Министр ИД России Сергей Лавров указал на то, что "США балансируют на грани превращения в сторону конфликта на Украине". Президент Джо Байден обвинил Россию в том, что она представляет ядерную угрозу для Европы, а в риторике Москвы с недавних пор доминирует тезис: "Либо Россия выиграет войну на Украине обычными средствами, либо ядерные державы войн не проигрывают!"

    • КАКИМ БУДЕТ УТРО 27 СЕНТЯБРЯ В ЕРАБЛУРЕ - ЗАВИСИТ ОТ КАЖДОГО ИЗ НАС
      2022-09-26 12:58
      1985

      Родители павших героев вновь соберутся в пантеоне Родители погибших в 44-дневной войне и в ходе последовавших за ней агрессий Азербайджана военнослужащих встретят рассвет 27 сентября в военном пантеоне, чтобы не пустить Пашиняна к могилам своих сыновей. Ожидается, что главарь режима примет участие в церемонии возложения венков по случаю второй годовщины начала 44-дневной войны азербайджано-турецкого тандема против Республики Арцах. 21 сентября попытка родителей не пустить Пашиняна в Ераблур завершилась карательной акцией со стороны полиции.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27
      325

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36
      593

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14
      536

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00
      798

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։