Արցախյան պատերազմից հետո ԱՄՆ բանակը հետևություններ է անում
Ամերիկացի զինվորականներն ուշադրությամբ ուսումնասիրում են Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների զանգվածային կիրառման փորձը։ Այդ մասին ասվում է «The Foreign Policy» –ի հոդվածում, որի թարգմանությունը հրապարակել է Inosmi.ru պարբերականը։
Հրապարակման հեղինակը կարծում է, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտության ընթացքում երկնքում առավելություն ապահովեց իր համար՝ օդային պատերազմը հաղթելով թուրքական դրոնների և կամիկաձե ԱԹՍ–ների օգնությամբ։ «Այդ ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերի ստրատեգների համար պարզ դարձավ, որ հիմա, ավելի քան երբևէ, ավելի հեշտ է հետապնդել հակառակորդին և ոչնչացնել նրան, և դա բավականին էժան է նստում»,-ասված է հոդվածում։
ԱՄՆ ԶՈւ Ասիմետրիկ պատերազմի խմբի (Asymmetric Warfare Group) հրամանատար Սքոթ Լոուի խոսքով՝ Հայաստանի ռազմական պարտությունից հետո պարզ դարձավ, որ ամերիկացի զինվորականներն այլևս ոչ միայն օդում անվիճելի առավելություն չունեն այնպիսի հարաբերականորեն հավասարազոր հակառակորդի հանդեպ, ինչպիսին Չինաստանն է (սրա հետ ամերիկացի պաշտոնյաներն արդեն վաղուց են հաշտվել), այլև որ ավելի աղքատ երկրներն արդեն հիմա կարող են օգտագործման պատրաստ առաջադեմ ռազմաօդային համակարգեր գնել։
«Այս հակամարտության ընթացքում պարզ դաձավ, որ հարաբերականորեն ոչ հարուստ երկիրը կարող է պատերազմ վարել զանազան միջոցների և զանազան տեսակի զորքերի կիրառմամբ։ Պարտադիր չէ, որ Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստան լինեք։ Ընդհանուր զորքերի պատերազմի մեջ մտնելու գինն ավելի ցածր է, քան համարվում էր ի սկզբանե»,-ասել է նա պարբերականին։
Հրապարակման համաձայն՝ հաշվի առնելով այն, թե ինչպես էր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նորանոր տարածքներ զավթում, հայկական զորախմբերի և զինամթերքի պահեստների ոչնչացումը ցուցադրող քարոզչական տեսանյութերը վերածվում են նոր ռազմական մոտեցման այցեքարտի։
Սակայն, միևնույն ժամանակ, ոչնչացված հայկական տեխնիկայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած թվերը ամերիկացի փորձագետներին վստահություն չեն ներշնչում։ Համացանցում տարածված մեծ քանակությամբ ապատեղեկատվությունը խանգարում է հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 10:32
Жители тавушского села Киранц ночью оставались на одном из участков трассы в Грузию, сообщил Sputnik Армения один из местных жителей.
-
2024-05-17 10:31
Представляющая Армению на международном песенном конкурсе и занявшая 8-е место группа LADANIVA презентовала новую песню про Арарат.
-
2024-05-17 10:06
Внимание европейцев приковано к протестам в Грузии, однако правительства не решаются вмешиваться, пишет Le Figaro относительно ситуации с принятием закона об иноагентах. Заголовок статьи - «Грузия стала новым полем битвы между Россией и Западом».
-
2024-05-17 09:31
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян по сути опроверг заявление пресс-секретаря президента РФ Дмитрия Пескова о том, что армянская сторона попросила Москву, чтобы российские пограничники продолжили охранять армяно-иранскую и армяно-турецкую границы.