Մեկնարկել է «Օնիկ Գասպարյանն՝ ընդդեմ նախագահի և վարչապետի» գործով դատական նիստը
Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, մեկնարկել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
Վարչապետի ներկայացուցիչն էլ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ հայցի ապահովումը վերացնել։
Այս պահին դատարանում քննվում է վարչապետի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է Վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 12:06
Адвокат и представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека (ЕСПЧ) Сирануш Саакян предоставила разъяснения по поводу вопиющих нарушений прав Рубена Варданяна со стороны суда в Баку․
-
2025-07-11 11:37
Армянская диаспора возвращается к армянской действительности — заявил Нарек Карапетян, первый вице-президент группы компаний «Ташир» и племянник предпринимателя и филантропа Самвела Карапетяна.
-
2025-07-11 11:36
Москва готова внести вклад в урегулирование отношений Еревана и Баку, заявил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-07-11 11:33
Директор армянской сети "Ташир пицца" Вагинак Казарян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.