Последние новости

«ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ

Փաշինյանը Պուտինի հետ խոսում է հուշաթղթիկով։ Հանդիպում է մոսկովյան իրավաբանների հետ, որոնք տալիս են նախապես պատրաստած հարցեր: Այսինքն ավելի ու ավելի ցած է գլորվում։ Բայց այդ ամենը վկայում է նաև այն մասին, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հետ լրջորեն աշխատում են։ Գուցե պիարիստները, իսկ գուցեև ինչ-որ խորհրդականներ։ Եվ նրանք Նիկոլին ասել են՝ բանդ բուրդ է, եղբայր, եթե շարունակես նախկին պահվածքդ. հիստերիայի մեջ ընկնես, փռես ասֆալտին, ծեփես պատերին։ Հիմա, Նիկոլ, պիտի շարժվես միայն մեր ցուցումներով։

ԱՐԴՅՈՒՔՆ ԱԿՆԵՐԵՎ Է։ Ահեղ գելխեղդ-Նիկոլը իրեն պարկեշտ է պահում: Ամբաղ-զամբաղ դուրս չի տալիս։ Ասում է այն, ինչ իր համար գրել են։ Հարցերին պատասխանում է այնպես, ինչպես պատրաստել են։ Իսկ նկատե՞լ եք, թե ինչպես են ընդհատակ անցել Նիկոլի երբեմնի ակտիվ կինն ու ավագ դուստրը։ Նրանց էլ են բացատրել, որ չափից ավելի մեջ չընկնեն։ Քանի որ միայն նյարդայնացնում են մարդկանց, պարզաբանել են նրանց։

Правительство дезертиров одобрило проект закона, по которому лица, уклонившиеся от службы в армии и находящиеся в розыске, подпадут под амнистию и смогут вернуться на родину

Իհարկե, ոչ միայն համեստ պահվածքով է պատրաստվում Փաշինյանը նախընտրական քարոզարշավի։ Պիարիստները՝ պիարիստներ, բայց ձայներ են պետք։ Եվ այստեղ ոչ մի նոր բան չկա այս արևի տակ: Իր նախորդ ընտրարշավի ժամանակ Նիկոլը համաներեց ավտոսիրողների տուգանքները։ «Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չի»,- հպարտ հայտարարեց նա՝ միաձայն «բիս»-ի ներքո։ Այս անգամ որպես առաջին քայլ բարձրացրեց ոստիկանների աշխատավարձերը։ Իսկ որպես երկրորդ…

Ինչպես հայտնի է, ներկայիս իշխանությանը հաճախ անվանում են դասալիքների իշխանություն։ Քանզի այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր ճյուղերում, չեն ծառայել բանակում այս կամ այն պատրվակով։ Ինչպեսև ինքը՝ Փաշինյանը։ Ինչով էլ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, բացատրվում է Նիկոլի վախը զինվորականների հանդեպ և պարբերական կադրային վերադասավորումներն այդ ոլորտում։ Բայց հիմա խոսքն այլ բանի մասին է։

«Դասալիքների կառավարությունը» իր հերթական նիստում որոշում կայացրեց դասալիքների համաներման մասին։ Այսինքն՝ հավանություն տվեց օրինագծին, որով բանակում ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձինք կընկնեն համաներման տակ և կկարողանան վերադառնալ հայրենիք։ Նախագիծը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց 27 տարին արդեն լրացել է և որոնք խուսափել են բանակում ծառայությունից կամ զորավարժություններից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը: Նրանց նկատմամբ քրեական գործերը կարճվելու են, հետախուզումը չեղարկվելու է։

Ըստ կառավարության առաջարկի՝ մեր բոլոր այն համաքաղաքացիները, որոնք այս կամ այն ժամանակաշրջանում հեռացել են Հայաստանից՝ բանակում ծառայությունից խուսափելու նպատակով, շուտով կարող են հանգիստ վերադառնալ և վայելել հայրենիքի բնապատկերները. Արարատը առանձնակի գեղեցիկ է, երբ գալիս է ամառը: Շուտով խորհրդարանը կընդունի համապատասխան օրենքը, նախագահը կստորագրի, և նրանց ոչ միայն քրեական հետապնդում այլևս չի սպառնա, այլև ստիպված չեն լինի նույնիսկ տուգանք վճարել: Ընդ որում, ըստ վարչապետի, նման գաղափարը թելադրված է զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումներով։ Այսինքն բանակի բարեփոխումը, ինչի մասին այդքան հաճախ է խոսում իշխանությունը վերջին շրջանում, արտահայտվում է դասալիքների համաներումով։

Դար էլ ապրես՝ սովորելու բան ունես. այ թե ինչ է նշանակում՝ ընտրություննե՛ր... Դա ձեզ համար ասֆալտ փռել չէ, ինչում ներկայիս իշխանավորները ընդդիմադիր եղած ժամանակ մեղադրում էին «նախկիններին»։ Թե իբր՝ ընտրություններից առաջ միանգամից սկսում են փողոցներն ասֆալտապատել, իսկ դա ընտրակաշառք է։ Նորերի թափն այլ է։ Նրանք ասֆալտի կարգի չնչին բաների վրա չեն մանրանում. եթե կաշառել ընտրողին, ապա կաշառել խոշոր չափերով։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.

    • ЕЩЕ НЕ "ОХВАЧЕННЫЙ" FRONTEX
      2024-04-12 09:06

      Энтузиазм, с которым правящая в Армении команда носится с идеями об интеграции во всевозможные еще не охваченные европейские структуры напоминает пословицу о выплеснутом вместе с грязной водой ребенке. Архитектура безопасности не терпит истеричных телодвижений, тут легко все разрушить, а заново выстроить очень трудно.

    • ПРОЗОРЛИВЫЙ И ПРАГМАТИЧНЫЙ ЗАПАД
      2024-04-06 10:44

      Кроме кучи заявлений о намерениях, ради которых явно не стоило тратиться даже на билет на самолет, ЕС заявил о готовности предоставить Армении 270 миллионов евро. В течении 4-х лет… Не порадовал город писающего мальчика: цифра, конечно, совсем не велика. Тем более разбитая на 4 года. Если бы Пашинян бросился в ножки Царукяну, мог бы, наверное, выклянчить и побольше. Но, представляется, что сумма, которую ЕС готов выделить Армении, интересна не только чисто в финансовом и экономическом плане. Она симптоматична и с политической точки зрения. Очень вероятно, что приведенная цифра говорит о том, что на Западе уже не верят в Пашиняна. Не в том смысле, что он идет неверным курсом, а в том смысле, что может еще долго удерживать власть.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԼՈՒԶԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ
      2021-03-13 08:39

      Փլուզման փուլերը: Համառոտ ակնարկ Իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանի քարոզչամեքենան խաչակրաց արշավանք սկսեց զինված ուժերի դեմ։ Բանակում կոռուպցիայի առկայության մասին բղավում էին նիկոլական բոլոր լրատվամիջոցները, արդյունքում ոչ մի առանձնակի բացահայտումներ չհաջորդեցին։

    • ՆՈՐ ՊԱՐՏՔԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈ՞Վ
      2019-10-04 20:11

      Օրերս ՀՀ կառավարության արտահերթ նիստում հաստատվեց գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Իհարկե, այս՝ նախագծային փուլում դեռևս վաղ է գնահատել երկրի 2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի բովանդակությունը։ Բայց այդուհանդերձ դրա որոշ բնութագրիչներ արդեն հիմա ուշադրություն են գրավում և հարցեր ծնում։ Իսկ կոնկրետ՝ ծախսերի, եկամուտների, պակասուրդի վերաբերյալ…

    • ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՍԱՐՔ ՉԷ
      2019-09-06 07:12

      Ահա արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կենսագործունեության մեջ միացած է դադարի ռեժիմը։ Դա նկատելը դժվար չէ գործնականում բոլոր ոլորտների օրինակով. հասարակական-քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական։

    • Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր
      2019-08-31 07:33

      Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն: