Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ԳԵՐԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ, ԵՐԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա ընդգծել է, որ առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի նախագահին:
Նախկին պաշտոնյան անդրադարձել է նաև Մարալ Նաջարյանի վերադարձին:
«Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ ազգային պատկանելությունից, Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Լիբանանը պետություն է, ունի իր քաղաքացիների ճակատագրով մտահոգ և զբաղվող կառավարություն։ Գերությունից ազատվելուց և Լիբանան վերադառնալուց հետո, 2020 թվականի մարտի 20-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։ Հանդիպման ընթացքում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրի նախագահին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։
Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր մյուս հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը և Հայաստանը կրկին ունենա պետության ղեկավար։ Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ նման բարդ և կարևոր խնդիր լուծել չի կարող։
Առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի նախագահին, ով, մեր պետականության բացակայության և անիշխանության պայմաններում, մինչ օրս կարողացել է Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կազմակերպել Ադրբեջանում գերության մեջ հայտնված 44, իսկ 2021 թվականի հունվարի 28-ին` ևս 5 հայ գերիների վերադարձը հայրենիք», - գրել է Ղազարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 21:07
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян на митинге в пятницу анонсировал новые акции протеста в столице и областях Армении.
-
2024-05-10 21:02
Глава Тавушской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Баграт Галстанян на митинге заявил, что к воскресенью должны быть подготовлены концепции делимитации границы и повышения системы безопасности страны.
-
2024-05-10 20:39
«Для меня это движение – борьба за армянскую государственность», – заявил Чрезвычайный и полномочный посол РА, доктор исторических наук, профессор Рубен Карапетян во время митинга движения «Тавуш во имя Родины» на площади Республики в Ереване 10 мая.
-
2024-05-10 20:35
11 из 12 подвергнутых приводу сегодня граждан выпущены на свободу, в отношении одного из них возбуждено уголовное дело. Об этом во время митинга на Площади Республики Еревана 10 мая заявил член движения «Во имя Родины», депутат от блока «Армения» Гарник Даниелян.