Последние новости

ԳԺԱՆՈՑ

Այ թե ինչ են անում մոտեցող ընտրությունները... Փաշինյանը բենեֆիս կազմակերպեց իր խորհրդարանում։ Հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, հայ ժողովուրդը ապագա ունի։ Դե, հայտարարելը որն է... Ճղավեց։ Ունե՛նք մենք, ինչպես պարզվում է, ապագա։ Շնորհակալություն քեզ, Փաշինյան, մեր երջանիկ ապագայի համար: Իշխող խմբակցությունն այնպիսի հրճվանք ապրեց այդ խոսքերից, որ սկսեց հոտնկայս ծափահարել։ Հարկավ։ Չէ՞ որ նրանք խոր տրանսի մեջ էին, չգիտեին՝ ունենք ապագա, թե չունենք։ Վարչապետը մխիթարեց նրանց. ունե՛նք, ունենք ապագա, ասաց։ Այսինքն՝ դեռ կլինեն պարգևավճարներ, դարդ չանեք

Իսկ բացի այդ, Փաշինյանը ընտրությունների նախաշեմին այն աստիճան խիզախացավ, որ Ալիևին անվանեց ախտորոշում ունեցող մարդ, հոգեկան հիվանդ, պարզ ասած՝ գիժ։ Ճիշտ է, արտահայտվեց բանաստեղծությամբ։ Արդեն վախճանված պոետի։ Դեռևս անցած դարում գրված բանաստեղծությամբ։ Բայց անվանեց։ Եվ հետո, գոհ ժպտալով, նայում էր իր խմբակցությանը. իբր՝ տեսեք, ո՜նց Իլհամիկի պորտը տեղը դրեցի՝ նախապես պատրաստված հարցին իմ նախապես պատրաստած էքսպրոմտով։

Բացի այդ, Փաշինյանը միտք հրամցրեց, թե Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման համար պատրույգ է դարձել այն, որ Հայաստանը 2019-ին խոր բարեփոխումներ էր իրականացրել և դարձել ամենից արագ զարգացող պետությունը Եվրոպայում։ Ե՛վ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և՛ ընդհանրապես։ Դրա համար էլ Ադրբեջանը որոշեց հարվածել մեր վերելքի պահին

Դե, և հասկանալի է, որ առաջիկա ընտրությունները մեղավորներ են պահանջում։ Եվ Փաշինյանը նշեց հասցեատերերին։ Բոլոր նրանց, ում կարելի էր նշել, նշեց։ 2017 թվականի դրությամբ, ասաց Փաշինյանը, հայկական կողմը լիովին ձախողել էր բանակցային գործընթացը։ Իսպառ տապալված էր բանակաշինությունը։ Կատարելապես ձախողված էր պետական շինարարությունը։ Իսկ իրենք 2,5 տարում պարզապես չհասցրեցին կարգի բերել այդ ամենը։ Դե, այո, նույնպես մի քիչ մեղավոր են... Միգուցե

Դե, և գեներալներն են, իհարկե, մեղավոր։ Ժամանակն է, ժամանա՛կն է արդեն, որ Փաշինյանը լուծի բանակի հարցերը. ընտրությունները քթի տակ են։ Օնիկ Գասպարյանը, ասաց Փաշինյանը, մեղավոր է։ Որովհետև ասում էր, թե կարող ենք ջախջախել թշնամուն։ Քանի որ պատերազմի 4-րդ օրը չի հայտարարել, որ պատերազմը պետք է դադարեցնել։

Մեղավոր է ներկայումս ընդդիմության ճամբարում գտնվող նախկին նշանավոր հրամանատարի որդին, ասաց Փաշինյանը։ Որովհետև հիմա ընդդիմության ճամբարում գտնվող հենց այն հրամանատարի հենց այդ որդին է ղեկավարել այն տանկային ստորաբաժանումը, որը չի կատարել իր մարտական խնդիրը, որը եթե կատարած լիներ, ապա պատերազմն այլ ընթացք կունենար, քանի որ սկզբում հակահարձակման գործողությունը հաջող է զարգացել, ինչպես զեկուցել են իրեն՝ Փաշինյանին... Եվ ո՜վ գիտե, ասում է երկրի ղեկավարը խորհրդարանի ամբիոնից, գուցե իր մարտական առաջադրանքն այդ տանկային ստորաբաժանումը չի կատարել, որովհետև հրամանատարին, որն այսօրվա ընդդիմադիրի որդին է, զանգել են ու ասել, որ իր թշնամին ոչ թե ռազմաճակատում է, այլ կառավարության շենքում... Դեռ կպարզենք, ասաց Փաշինյանը, թե ով է զանգել, եթե զանգել է, երբ է զանգել, եթե զանգել է…

Ի՞նչ են պարզելու։ Բոլորին առանց այդ էլ պարզ է. ի՞նչ պահանջել մի մարդուց, որն ասում է, թե բանակաշինությունն ամբողջությամբ տապալված էր, իսկ րոպեներ անց՝ հայտարարում, որ եթե չլիներ տանկային մեկ ստորաբաժանման հրամանատարը, որն ընդդիմադիրի որդին է, ապա պատերազմի ընթացքը կարող էր միանգամայն այլ լինել։ Դատարկախոսը մնացել է դատարկախոս, ուսապարկերը՝ ուսապարկեր։

Օնիկ Գասպարյանն արդեն հակիրճ արձագանքել է։ «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում», - հայտարարել է Գլխավոր շտաբի նախկին պետը։.

Գլխավոր շտաբի մյուս նախկին պետը՝ Մովսես Հակոբյանն արտահայտվեց է՛լ ավելի հակիրճ. «Հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ։ Ամեն մի գժի ես պետք է մեկնաբանե՞մ»։

Փոխարենը Ալեն Սիմոնյանին ամեն ինչ դուր եկավ։ Լրագրողներին նա կասի, որ իրենց իշխանությունը Ադրբեջանին ոչինչ չի հանձնել... Այ այդպե՛ս։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СКОВЫРНУТЬ ПАШИНЯНА
      2024-05-18 12:21

      Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։