Последние новости

ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ: ԻՍԿ ՄԵՆՔ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵ՛ՆՔ

Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայումս ոչ մի երկխոսություն չի ընթանում։ Այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։ Միևնույն ժամանակ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի փոխվել. նա պատրաստ է հարաբերություններ հաստատել Անկարայի հետ առանց նախապայմանների, հաղորդում է Sputnik Արմենիան:

ԱԴՈՆՑՆ ԸՆԴԳԾԵՑ, ՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՅՍՕՐ ԱՌԱՋ Է ՔԱՇՈՒՄ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ։ Հիմնական պայմաններն են՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորում ըստ Ադրբեջանի դիրքորոշման և հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Ղարաբաղի համատեքստում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել նաև 44-օրյա պատերազմից հետո, համենայն դեպս հայկական կողմը որևէ այլ մեսիջ չի ստացել։

Անդրադառնալով հակամարտության կարգավորմանը՝ փոխարտգործնախարարն ընդգծեց, որ բանակցությունների գործընթացն ընթանում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Նա հուսով է, որ բանակցությունների արդյունքները շուտով կլինեն։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. տարօրինակ է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի փոխել անցած տարվա պատերազմը, որին Անկարան ամենաանմիջական մասնակցություն է ունեցել։ Հայերի մի ամբողջ սերունդ զոհ գնաց թուրքական «Բայրաքթարներին», տասնյակ հազարավոր հայերի վռնդեցին իրենց տներից, հայկական բազմաթիվ տաճարներ վանդալիզմի ենթարկվեցին բարբարոսների կողմից... Ցեղասպանությունը, ըստ էության, կրկնվեց, իսկ Երևանի տեսակետը մնաց նույնը։ Ուրիշ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որ գոնե մի քիչ ինքնասիրություն հայտնվի Հայաստանի դիրքորոշման մեջ։

Ահավասիկ Ավետ Ադոնցը, բարձրաձայնելով հայկական իշխանությունների տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ, պնդում է, թե մենք նախապայմաններ չունենք։ Իրականում դրանք (նախապայմանները) կարող են բացակայել միայն ներկայումս իրենց իշխանություն համարող անձանց պարագայում։ Իրականում հայոց պետությունը, հայ ժողովուրդն ունի նախապայմանների մի ամբողջ ցուցակ, և միայն Անկարայի կողմից դրանց կատարման դեպքում կարելի է ընդհանրապես մտածել երկխոսության հեռանկարների մասին։

Այդ ցուցակի առաջին կետը, անշուշտ, այն է, որ Թուրքիան պետք է առնվազն հրաժարվի Ցեղասպանության ժխտման քաղաքականությունից և ճանաչի այն անվիճելի փաստը, որն արդեն ճանաչվել է գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Դա ամենևին էլ Երևանի խնդրանքը չէ։ Դա պահանջ է և, այո՛, նախապայման հարաբերությունների հնարավոր կարգավորման համար։ Անհնար է երկխոսությունը զոհի և դահճի միջև, եթե վերջինս չի ապաշխարել, չի ընդունել իր պատասխանատվությունն արածի համար:

Իհարկե, հայկական կողմից հենց նախապայման պետք է դառնա հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը։ Ավելին, հայ-թուրքական երկխոսության հնարավորության մասին մտածող Երևանի օրակարգում առանցքային տարր պետք է դառնա Թուրքիայի կողմից գրեթե երեսուն տարվա տրանսպորտային շրջափակման հետևանքով Հայաստանի տնտեսությանը հասցված վիթխարի վնասի փոխհատուցման պահանջը։ Եվ դա նույնպես խնդրանք չէ հայկական կողմից. դա երկաթե պահանջ է, առանց որի կատարման երկխոսությունն անհնար է։

Այժմ՝ Ադրբեջանի մասին, որի գործողությունների համար պատասխանատվությունը լիարժեք կիսում է Անկարան՝ «մեկ ազգ, երկու պետություն» հայտնի բանաձևի շրջանակներում։ Այստեղ սահմանափակվենք 44-օրյա պատերազմի, այսպես ասած, ածանցյալ փաստերի հիշատակմամբ։ Մասնավորապես, խոսքը մինչև հիմա ադրբեջանական բանտերում փակված հարյուրավոր հայ ռազմագերիների մասին է, խոսքը Զանգեզուրը ուժով վերցնելու Բաքվի սպառնալիքների մասին է, եթե Հայաստանը կամովին չզիջի միջանցքը, Երևանն ու Սևանը վերցնելու սպառնալիքների մասին։ Խոսքը Բաքվի, այսպես կոչված, «ռազմավարի զբոսայգու» մասին է, որը մարմնավորում է թուրք-ադրբեջանական տանդեմի բարբարոս էությունը։ Խոսքը անսահման հայատյացության, հայերի և ողջ հայկականի հանդեպ ատելության քարոզչության մասին է, որը նոր ուժ է ստացել պատերազմից հետո։

Իրականում ամենևին էլ իրավացի չէ Ավետ Ադոնցը՝ համարելով, թե 44-օրյա պատերազմը չի փոխել Թուրքիայի դիրքորոշումը։ Փոխել է։ Այսօր Անկարան՝ իր արբանյակ Բաքվի հետ միասին, ավելի ագրեսիվ է դարձել Երևանի նկատմամբ։ Անկարան ու իր արբանյակը Երևանի հետ խոսում են սպառնալիքների և շանտաժի լեզվով, իսկ մենք դրան երկչոտ պատասխանում ենք, թե պատրաստ ենք երկխոսության՝ առանց նախապայմանների։ Նրանք, ովքեր այսօր ներկայացնում են Երևանը, հարաբերությունների կարգավորման համար նման նախապայմաններ չեն տեսնում։ Բայց դրանք (նախապայմանները) ունեն հայ ժողովուրդն ու հայոց պետությունը։ Եվ դրանք կհնչեցվեն այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը կխոսի ոչ թե այսօրվա թավշե-հանդուրժողական պաշտոնյաների շուրթերով, այլ մարդկանց, որոնք պատրաստ չեն հայ-թուրքական երկխոսության երևութականություն ստեղծելու համար զոհաբերել ազգային ու պետական շահերը, մի ամբողջ ժողովրդի ինքնասիրությունն ու ֆիզիկական անվտանգությունը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

  • МОЖНО ОСТАТЬСЯ У РАЗБИТОГО КОРЫТА
    2025-07-05 09:47

    Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.

  • ТРЕВОЖНЫЙ ПРИМЕР
    2025-07-04 09:37

    Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ