8 կուսակցությունների հայտարարությունը և զգուշացումը
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, սակայն հրաժարականի պնդումները, ի խախտումն իրավական և քաղաքական բոլոր հիմքերի, Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին և քաղաքացիներին վերջնագիր ներկայացրեց, թե հրաժարական տալով՝ շարունակելու է լինել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և միայն այս դեպքում կհամաձայնի անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ, տեղեկացնում է Lragir.am-ը։
Հայտարարում և զգուշացնում ենք․
Ա․ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։
Բ․ Ն․ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը, որի հետևանքով մենք կունենանք ցածր օրինականություն ունեցող թույլ և խամաճիկային խորհրդարան, այսինքն՝ նաև գործադիր իշխանություն։
Գ․ Ցածր իրավակարգության խորհրդարանի ձևավորումը անմիջաբար պատճառ կդառնա ներքաղաքական, քաղաքացիական բախումների և Հայաստանի Հանրապետության կազմաքանդման։
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն
ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ /«Ժառանգություն» կուսակցություն
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 21:07
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян на митинге в пятницу анонсировал новые акции протеста в столице и областях Армении.
-
2024-05-10 21:02
Глава Тавушской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Баграт Галстанян на митинге заявил, что к воскресенью должны быть подготовлены концепции делимитации границы и повышения системы безопасности страны.
-
2024-05-10 20:39
«Для меня это движение – борьба за армянскую государственность», – заявил Чрезвычайный и полномочный посол РА, доктор исторических наук, профессор Рубен Карапетян во время митинга движения «Тавуш во имя Родины» на площади Республики в Ереване 10 мая.
-
2024-05-10 20:35
11 из 12 подвергнутых приводу сегодня граждан выпущены на свободу, в отношении одного из них возбуждено уголовное дело. Об этом во время митинга на Площади Республики Еревана 10 мая заявил член движения «Во имя Родины», депутат от блока «Армения» Гарник Даниелян.