Последние новости

ՀՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԵՎ ՍԻՄՈՒԼՅԱՆՏԻ

ՀՀԿ-ն ներկայացրեց իր հայտը. ընդդիմության ճնշման տակ Փաշինյանի հայտարարած ընտրություններին հանրապետականները կմասնակցեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ միասին։ Չենք կարծում, թե այդ որոշումը հրճվանք է պատճառել Նիկոլին ու իր թիմին։

Հնարավոր է, որ նրանք գաղտնի հույս էին փայփայում, թե ՀՀԿ-ն ձեռնպահ կմնա ընտրարշավին մասնակցելուց։ Մանավանդ որ հանրապետականներից ժամանակ առ ժամանակ ստացվում էին այդօրինակ մեսիջներ՝ ընտրությունների անթույլատրելիության մասին հայտարարությունների տեսքով կամ Սերժ Սարգսյանի հայտարարության, որ ինքն անձամբ չի առաջադրվելու։ Բայց, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։

Իհարկե, բոլորն էլ կցանկանային, որ ամեն ինչ ընթանար Հայրենիքի փրկության շարժման առաջարկած սցենարով։ Այն է՝ Նիկոլն իր թիմով հրաժարական է տալիս և ձևավորվում է հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն։ Բայց, չնայած բազմահազարանոց բողոքի ցույցերին ու նրա հրաժարականի պահանջով ամենատարբեր կառույցների կոչերին, Նիկոլը չհեռացավ։ Նա ցույց տվեց, որ պատրաստ է քաղաքացիական պատերազմ սանձազերծել, բայց հոժարակամ չի հեռանա։ Ընտրությունների այլընտրանք կարող էր դառնալ թերևս միայն ռազմական հեղաշրջումը՝ դժվար հաշվարկելի հետևանքներով։

Իհարկե, պետական այրը հրաժարական կտար և չէր ենթարկի երկիրն ընտրարշավի ռիսկերին այս բարդ իրավիճակում։ Հանուն պետության շահերի։ Վերջերս այդ մասին իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այն մասին, որ ներկա իրավիճակում ընտրություններ անցկացնելը, այո, ճիշտ չէ, բայց ինչ արած, եթե մեր գլխին այսպիսի պատուհաս է եկել՝ հանձին Նիկոլի։ Պետականության գենը այս թիմի մոտ իսպառ բացակայում է։

Մի առիթով դա անուղղակիորեն խոստովանեց նաև ինքը՝ Նիկոլը, հայտարարելով, որ իր դեմ հանդես է գալիս էլիտան... Այսինքն՝ այն կառույցները, այն մարդիկ, որոնց համար ազգը, պետությունը դատարկ խոսքեր չեն, և որոնց համար կա շատ ավելի կենսական բան, քան լոկ հացն ու թամաշան։ Նիկոլին, այսպիսով, սատարում է ժեխը։ Այսինքն նրանք, ում համար «պետական շահ» հասկացությունը դատարկ հնչյուն է, ում համար կարևոր է, որ իրենց որդին բանակում չծառայի, սպառողական զամբյուղը էժան լինի, իսկ անաշխատ փողը՝ լիառատ։

Ստեղծված իրավիճակն ինչ-որ չափով իսկապես հիշեցնում է դեռևս հին հռոմեական դիմակայությունը պատրիկների և պլեբեյների միջև, որոնց երջանիկ կյանքի համար միանգամայն բավարար էին լոկ հացն ու թամաշան: Եվ պետությունը նրանց սրտին հաճո է միայն այն դեպքում, երբ ապահովում է թե՛ մեկով, թե՛ մյուսով։

ԵՎ ԱՀԱ ԱՅԴՊԻՍԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ։ Նրանց համար և՛ պետությունը, և՛ պետական ինստիտուտները ոչ այլ ինչ են, քան կթու կով։ Եվ նրանք կթում են պետությանը ողջ թափով։ Հենց միայն պարգևավճարների համար ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսվել նիկոլյան տարիներին: Իսկ հիմա հաշվարկեք, թե այդ գումարով քանի զրահաբաճկոն կարելի էր գնել զինվորների համար։ Հենց այն զրահաբաճկոններից, որոնք Նիկոլը կամավորներին խորհուրդ էր տալիս փնտրել նկուղներում ու հարևանների տանը... Այդ թիմն իսկապես պատրաստ է ամեն ինչի, որպեսզի շարունակի մնալ լափամանի մոտ ու կթել պետությանը, և եթե նրանց ձրի փող առաջարկեն թուրքական վիլայեթ դառնալու համար, նրանք առանձնապես չեն վարանի։

Վերադառնանք ՀՀԿ-ի որոշմանը։ «Կթվորներին» հաղթելու համար բավական մեծ ջանքեր են պետք, և ՀՀԿ-ի որոշումը ճիշտ է։ Նրանք լավ թիմ ունեն, և ուղղակի ափսոս կլիներ չօգտագործել ՀՀԿ-ի ու «Հայրենիք»-ի ռեսուրսը Նիկոլի դեմ պայքարում։

Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ՀՀԿ-ի որոշումը կնպաստի ընդդիմության օգտին տրվելիք ձայների ցաքուցրմանը, ապա այդ մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն չհաղթահարի անցողիկ շեմը։ Տվյալ դեպքում դա գործնականում բացառված է։ Նույնիսկ նիկոլական էյֆորիայի մոլեգնության ժամանակ՝ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ընդհուպ մոտ էր խորհրդարան մտնելուն։ Իսկ Փաշինյանի կառավարության աղետալի ձախողումներից հետո ակնհայտ է, որ բարձր կազմակերպվածություն ունեցող ՀՀԿ-ի համար անցողիկ շեմը հաղթահարելը խնդիր չի լինելու։ Այսպիսով, ընտրություններին մասնակցելու մասին ՀՀԿ-ի հայտարարությունից հետո Փաշինյանը կբախվի ևս մեկ հզոր ուժի, որն իր ներդրումը կունենա գլխավոր կապիտուլյանտին ու սիմուլյանտին իշխանությունից հեռացնելու գործում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.

    • МАНКУРТ ОБЫКНОВЕННЫЙ
      2024-04-15 12:04

      С легкой руки Чингиза Айтматова понятие «манкурт» вошло в обиход. Согласно сюжету романа «Буранный полустанок», манкурт - взятый в плен человек, превращенный в бездушное рабское создание, полностью подчиненное хозяину и не помнящее ничего из предыдущей жизни. В переносном смысле слово «манкурт» употребляется для обозначения человека, потерявшего связь со своими историческими, национальными корнями, забывшего о своем родстве. Согласитесь, хороший портрет одного премьер-министра, попавшего в плен к Алиеву, а потому выполняющего все его прихоти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ