Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՎԻՃԱԿԸ ԱՂԵՏԱԼԻ Է ՈՒ ԱՅԴ ԱՂԵՏԸ ԲԵՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ իմացանք, որ թշնամին խաղաղ, շվշվացնելով մտել է և 3,5 կմ մխրճվել է մեր պետական սահմաններից ներս. Սրանք իրավունք չունեն կառավարել, սրանք կառավարության անմեղսունակությամբ են տառապում: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում կա որևէ բանական մարդ, որը կարող է այս ամենից հետո ասի՝ կառավարությունն ինչ պետք է անի՞: Երեկ ամբողջ իշխանությունով լծված էին հերքելու մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ թշնամին 3,5 կմ մտել է Սյունիք: Նոր գիշերը վարչապետ կոչվածը ասում է՝ բա գիտեք, 3,5 կմ մտել են, վիճակը ճգնաժամային է: Վիճակը ճգնաժմային չի, աղետալի է ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյան անունով անձնավորությունը:
Մեր աչքի առաջ մեր հայրենիքը բաստուրմի նման կտրում են, տանում են տաշելով: Սրանք ինչքանմնացին, ամեն օր հայրենիքի կորուստ ենք ունենալու: Մի հատ նայեք, թե նոյեմբերի 10-ից հետո քանի գերի ունենք, ինչքան տարածքների կորուստ ունենք, քանի անհետ կորած ունենք: Այսօր իշխանության թիվ մեկ ֆունկցիան պետք է լինի քաղաքացիների և սահմանների անվտանգության ապահովումը: Ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավոր, ֆրանսիացին է մեղավոր, բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Տիգրան Մեծից մինչև Հուլիոս Կեսար բոլորը մեղավոր են:
Սազանդարներին ուղարկում են ուղիղ եթեր, հիմա էլ նիստ են անում;Նիստը ո՞րն ա: 500 հազար ախռանիկներով ես ման գալիս, դրանց մի մասն ուղարկեիր Սյունիք, թուրքերը չէին մտնի: Քո մի անձը ավելի շատ մարդ է պաշտպանում, քան ամբողջ Սյունիքը»:
Շարմազանովի խոսքով, եթե ժողովուրդը շարունակի լռել, վաղը Երևանում դուռը բացելու են, տեսնեն թուրքը մի տեղ չայ է խմում. «Եթե մենք լինեինք իշխանության, սենց բան լիներ, ի՞նչ կանեին իրենք: Դու որպես վարչապետ խի՞ ես աշխատավարձ ստանում: Եթե ռուսը պետք է պաշտպանի մեր անվտանգությունը, էդ փողը կտանք ռուսին, էլ ինչի՞ ենք բանակ պահում, էլ ինչի՞ ենք իրեն պահում: Որ հազար հոգանոց շքախմբով ման գա՞՝ սնայպերների ուղեկցությամբ: Էդ սնայպերներին տանեիք դնեիք Սյունիքում»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 04:14
Власти Армении приняли правила игры Азербайджана, который политизировал проблему возвращения пленных и подходят к этому вопросу исключительно в логике переговорного процесса. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразила правозащитница Сирануш Саакян.
-
2024-04-23 22:40
Отстранить Никола Пашиняна от власти реально, самый правильный и доступный путь – выразить ему недоверие. Об этом сообщил третий президент Республики Армения, глава Республиканской партии Армении Серж Саргсян, который вместе со своими сторонниками участвует в традиционном факельном шествии.
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.