Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԱՅԴ ԵՐԲՎԱՆԻ՞Ց ՄԵՆՔ ՍԿՍԵՑԻՆՔ ԵՐԱԶԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Այդ երբվանի՞ց մենք սկսեցինք երազել Ադրբեջանի տարածքով ճանապարհ ունենալու մասին։ Նոր դիսկուրս են ձևավորել, թե բա «կարողա՞ մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանանք, բայց իրանց մեր տարածքով ճանապարհ չտանք»։
Նախ սա կեղծ օրակարգ է. այդ երբվանի՞ց մենք սկսեցինք Ադրբեջանի տարածքով ճանապարհի մասին երազել, ով է ասել, որ մենք տենց ահավոր ուզում ենք Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանալ։ 3 տարի առաջ դըմփ-դըմփ-հու անողներ, կարո՞ղ է դուք էլ էիք այդ ժամանակ այդ ճանապարհն ուզում, թե՞ դուք էլ չզգացիք, թե ոնց այդ հիմարությունն էլ փաթաթեցին "ժողովրդի" վզին։
Հետո եկեք մի բան հստակ ֆիքսենք. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տեքստում հստակ` սևով սպիտակի վրա գրված է, որ մենք Ադրբեջանին անվտանգ ճանապարհ ենք երաշխավորում` ՌԴ սահմանապահ ծառայության վերահսկողության տակ. մեջբերում եմ. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Իսկ որտե՞ղ է գրված, թե ով է ապահովելու ձեր ասած ապաշրջափակված ճանապարհների անվտանգությունը Ադրբեջանի տարածքում։ Եթե ըստ ձեզ, մենք ու Ադրբեջանը ստանում ենք նույնը, ապա ինչո՞ւ է իրենց մասով հստակ անվտանգային երաշխիքներ տրվում, իսկ մեր մասով` ոչ։
Ենթադրենք Ադրբեջանը բացեց կոմունիկացիաները` առանց անվտանգության երաշխիքների, ու այնպիսի պայմաններ ստեղծեց, որ դու ուղղակի չկարողանաս օգտվել դրանցից, ի՞նչ եք անելու։ Ռուս սահմանապահներին վռնդելու՞ եք ու դուք էլ ադրբեջանցիների՞ն խոչընդոտեք։
Լավ, եթե այդպես հավատում եք Հայաստանն ապաշրջափակելու թուրք-ադրբեջանական կեղծ խոստումներին, ձեզ հարց չեք տալի՞ս, թե ինչու են դրանք հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնում Իգդիրի տարածքով Թուրքիա-Նախիջևան երկաթգծի կառուցման համար, եթե կարող են այդ կապը Կարս-Գյումրիով ապահովել։
Ախր չի կարելի այդքան տխմար լինել ու այս ակնհայտ փաստերը չնկատել։ Հասկանալի է, որ շատերի տրամաբանությունը տարիներ շարունակ տարբեր գործիքներով անջատել են, բայց ի վերջո ժամանակ առ ժամանակ նաև մտածել կարելի է, չէ՞։
Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.