Նարեկ ՄԱՆԹԱՇՅԱՆ․ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԻՆՔՆԱՍԵՐԻ, ՈՎՔԵՐ ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԿՏԱՆ, ԹԵ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Իշխանություն կոչված ձախողակների թիմը՝ թիվ մեկ դավաճանի գլխավորությամբ, սցենարներ է մշակել, որպեսզի բեմադրի նախընտրական շոուներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
«Կեղծիքի բեմադրիչը...
Արդեն իսկ լուրեր են պտտվում, որ իշխանություն կոչված ձախողակների թիմը՝ թիվ մեկ դավաճանի գլխավորությամբ, սցենարներ է մշակել, ոպեսզի բեմադրի նախընտրական շոուներ:
Մասնավորապես՝ տգետ բանսարկուն, իր գեղացի շուստրիությամբ, շարունակում է երկիրը ղեկավարել իր նախկին՝ դեղին մամուլի տրամաբանությամբ:
Քանի որ կառավարման 3 տարիներին ցանկացած ոլորտում գրանցել են միայն կորուստներ և ձախողումներ, ապա նախընտրական քարոզարշավին պետք է սևացնել քաղաքական հակառակորդներին, իսկ հիմնական թիրախը լինելու է Նախագահ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքը:
Արդեն իսկ նախապատրաստել են մի քանի անինքնասերի, ովքեր կեղծ ցուցմունքներ կտան, թե ընտրակաշառք են ստացել և որ ավելի տեսարժան լինի, կվկայեն, որ անձամբ Իշխան Սաղաթելյանից, կամ Վահե Հակոբյանից են ստացել:
Իհարկե այն մարդիկ, ովքեր ուղեղ ունեն և մտածելու կարողություն, բնականաբար չեն հավատալու այս «տուշոնկա» շոուին, իսկ նիկոլի ընտրազանգված համարվող մի քանի գլուխ հարթուղեղներ ինքնամոռաց կծափահարեն...
Բայց սա չէ գլխավորը, ասելիքս այն է, որ մնաց 29 օր, վստահ եմ Հայաստանում կձևավորվի ուժեղ իշխանություն՝ Նախագահ Քոչարյանի գլխավորությամբ և բոլոր այն ստահակները, որ համաձայնել են նման ստոր քայլերով «սևացնել» ընդիմադիրներին անպայման ցուցմունք են տալու և ոչ ոք անպատիժ չի մնալու...
Հ.Գ. նիկոլ քո գնացքը վաղուց գնացել է, և հիմա, երբ արդեն վերջին ճիգերդ ես փորձում իշխանությունդ պահելու համար, ստիպված եմ հուսահատեցնել՝ քեզ նույնիսկ ժավելաջրով հոգնան( կլիզմա) այլևս չի օգնելու...»,- գրել է նա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.