Последние новости

Արցախում մեկնարկում է բնակարաններով ապահովելու ծրագիրը

Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ըստ հաղորդագրության՝ բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։

«Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):

Դիմումոմ պետք է տեղեկություններ լինեն ընտանիքի անդամների թվի, կազմի վերաբերյալ, ներկայացվեն ընտանիքի անդամների անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտի համարը)։

Նաև դիմումատուն պետք է նշի, թե վերաբնակեցման համար առաջարկվող շրջաններից նախապատվելի որ մեկն է։

Դիմումները կարելի է ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլփոստով՝ [email protected], նաև նախարարության Facebook-ի պաշտոնական էջին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ