Համայնքապետ․ Կութի հատվածում կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար
Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝ 6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի կարողանան հետ վերադարձնել մեր զինծառայողներին։ Այս պահին ինտենսիվ կրակոցներ չկան, այսօր առավոտյան հակառակորդը օդ էր կրակել, դրանից հետո կրկին կրակոցներ եղել են, վիրավորներ և զոհեր չկան»,– ասաց համայնքապետը։
Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.