Գարեգին Բ․ Հավատում ենք, որ ժողովուրդն ուժ կգտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից
Հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից։ Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում այս մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Առաջին Հանրապետությունը թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի»,–ասված է ուղերձում։
Նրա խոսքով` ավելի քան 100 տարի առաջ Ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն չընկրկեց և միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականությունը։
Գարեգին Բ-ն նշում է, որ այսօր ևս մտահոգ ենք հայրենի երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Կաթողիկոսի ուղերձում նշվում է` թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".