Թուրքիան հետ կուղարկի S-400 հրթիռային համակարգերի ռուս փորձագետներին՝ ԱՄՆ-ի պահանջով
Թուրքիան հայտարարել է, որ հետ կուղարկի S-400 հրթիռային համակարգերի ռուս փորձագետներին, քանի որ այն բարդություններ է առաջ բերել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը՝ հղում անելով Bloomberg-ին:
Գործակալությունը նշել է, որ հայտարարությունն արվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախատեսված հանդիպման նախօրեին:
Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի երկրում ռուս անձնակազմի ներկայությունը, որոնք մարզում և օգնում են հրթիռների սարքավորման աշխատանքներում:
Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ում խոսքերով փորձագետների հեռանալուց հետո համակարգը կգտնվի Թուրքիայի վերահսկողության տակ, կրկնել է, որ Անկարան զիջումների չի գնա հրթիռներից ազատվելու Վաշինգտոնի ավելի լայն պահանջի վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ դա է Վաշինգտոնը համարում համապատասխան պատժամիջոցներից հրաժարվելու նախապայման:
«S-400-ը 100 տոկոսով կլինի մեր վերահսկողության տակ: Մենք տեխնիկական հարցերով բազմաթիվ մասնագետների ենք ուղարկել վերապատրաստման: Ռուս ռազմական փորձագետները չեն մնա Թուրքիայում», - հայտարարել է Չավուշօղլուն՝ Հունաստան կատարած այցի ընթացքում։
Այնուամենայնիվ, նա մերժել է հրթիռները չակտիվացնելու ԱՄՆ-ի կոչերը:
«Մենք չեք կարող ընդունել դրանք չօգտագործելու մասին այլ երկրի կոչերը», - ասել է նա:
Չավուշօղլուն ասել է, որ նախքան երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումը, ինքը Վաշինգտոնում կամ Անկարայում հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".