Շարմազանով․ Կապիտուլյանտը տանում է ցնցումների, քաղաքացիական բախումների
Ռեժիմը հոգեվարքի մեջ է, որի ապացույցը նրա և իր խունտայի անհավասրակշիռ, զգացմունքային, վիրավորական, բռնություն պարունակող կոչերն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Կապիտուլյանտը սրնթաց գահավիճում է, նրա վարկանիշը գահավիժում է: Եվ դա այլևս որևէ կերպ չի կարելի կանգնեցնել: Նրա նյարդային, շատ դեպքերում ոչ ադեկվատ, ոչ մարդկային վարքագիծը խոսում է այն մասին, որ հենց Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ ինքը գահավիճում է: Գոռգոռալը, բռնությունը թուլության նշան են:
Մարդը խոսում է շինելուց: Արա, սաղ կյանքդ տվող ես եղել, Ալիևին տվեցիր հայրենիքի 75 տոկոսը: Շուշին, Հադրութը տվողը, 5 հազար զոհ տվողը խոսում է շինելուց:
Մարդ, որ 44 օրվա մեջ չհամաձարկվեց Ադրբեջանի սուլթանին մի թթու խոսք ասել, այսօր Արցախի հերոսներին տղամարդկության չելենջ է անում: Նապաստակը առյուծներին չի կարող չելենջ անել: Լրջացի»,-ասաց Շարմազանովը:
Նա հայտարարեց, որ այս ամենը տանում է ցնցումների. «Սա տանում է ցնցումների, տանում է քաղաքացիական բախումների: Սա բացի քաղաքացիական բախումների տանելուց այլ բանի անընդունակ է: Ով քվե տա այս կապիտուլյանտին, գիտակցված, թե անգիտակից, քվեարկում է Հայաստանի ադրբեջանացման օգտին: Հայաստանի ադրբեջանացում չի լինելու»,-ասաց Շարմազանովը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.