Խաղաղապահները բժշկական սարքավորումներ են փոխանցել Ստեփանակերտի մանկական հիվանդանոցին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական օգնություն են հասցրել մանկական հիվանդանոցներին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ստեփանակերտի մանկական հիվանդանոցներից մեկին ռուսական բարեգործական կազմակերպությունների անունից հանձնվել են մասնագիտացված բժշկական սարքավորումներ, միանգամյա օգտագործման բժշկական հագուստ և ախտահանիչ միջոցներ։
«Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում իրականացվել է հումանիտար-բժշկական ակցիա՝ մասնագիտացված բժշկական սարքավորումների հանձնում, որոնք շատ անհրաժեշտ էին այդ բուժհաստատությանը: Բացի այդ, տրվել են մեկանգամյա բժշկական խալաթներ, հիվանդանոցի անձնակազմի համար նախատեսված բժշկական դիմակներ և ախտահանիչ միջոցներ»,-հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։
Մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Մելքումյանը Ռուսաստանի խաղաղապահ ուժերին շնորհակալություն է հայտնել այս բարդ շրջանում երեխաներին օգնելու համար:
«Հետպատերազմական շրջանում մեր ժողովուրդն իսկապես նման մարդասիրական ակցիայի կարիք ունի»,-ասել է գլխավոր բժիշկը:
Ռուս խաղաղապահները արդեն ավելի քան 160 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին, այդ թվում՝ մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշման հավաքածուներ՝ առողջապահական հաստատությունների համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".