Последние новости

3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ, ԱՅԺՄ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՏԵՄՊԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Մեծ բեկման օրը. ոչ թե քարոզչություն, այլ աղանդավորական բնույթի մեդիտացիա

Բեկումը նախընտրական քարոզարշավում սկսվեց հունիսի 9-ին Գյումրիից. այդ օրը նշանավորեց կապիտուլյանտի քաղաքական կարիերայի վախճանի սկիզբը: Կիսադատարկ հրապարակը դարձավ հիմնական վկայությունն այն բանի, որ հյուսիսային մայրաքաղաքը քվեարկել է վաղաժամկետ... ոտքերով։

Հունիսի 9-ին ակնհայտ դարձավ, որ հունիսի 20-ից հետո Փաշինյանը հնարավորություն կունենա կառավարություն ձևավորել միայն համատարած ընտրակեղծիքների գնով և այլ ուժերի հետ կոալիցիայի հաշվին։

2018թ. մարտի 31-ին Նիկոլը Գյումրիից դուրս եկավ թիմակիցների փոքր խմբով և քայլեց դեպի Երևան։ Դա գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերի հաղթական երթի սկիզբն էր, որն ավարտվեց մայիսի 8-ին Փաշինյանի վարչապետ ընտրվելով։ Իսկ ավարտի սկիզբը, կրկնեմ, 2021թ. հունիսի 9-ին էր. կապիտուլյանտի հետ հանդիպման եկան ռեկորդային սակավ թվով գյումրեցիներ, ինչի մասին հաջորդ օրը Թալինի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ կիսադատարկ հրապարակի տեսքը Փաշինյանին հասցրել է հերթական հիստերիայի։

Պատահական չէ, որ հյուսիսային մայրաքաղաքն առավել ըմբոստ քաղաքի հեղինակություն է վայելում։ Այնտեղ բոլոր ժամանակներում, չնայած տեղական իշխանությունների ջանքերին, քաղաքացիները, հատուկենտ բացառությամբ, քվեարկել են իշխանության դեմ։ Հունիսի 9-ը նշանավորեց բեկումը նախընտրական քարոզարշավում։ Մտապահե՛ք այդ օրը։ Փաշինյանը շարունակում է ճամփորդել մարզերում ոստիկանական մեծաթիվ թիկնախմբի և իր հոծախմբի ուղեկցությամբ, որը գնում է նրա հետևից 40 ավտոբուսներով։ Քարոզարշավի ավարտին մնում են հաշված օրեր, կապիտուլյանտի վարկանիշն ընկնում է արընթաց տեմպերով, ամեն օր Փաշինյանը ցուցադրում է կատաղության նոպաներ՝ փորձելով ատելությամբ վարակել ընտրազանգվածին նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ։

Զանգվածների շրջանում նրա քարոզչությունն արդեն սկսել են անվանել տոտալիտար աղանդի բնույթի մեդիտացիա։ Իսկապես, ատելության արմատավորման սեանսները՝ Փաշինյանի կատարմամբ, շատ նման են նրանց, որոնցով Տեր-Պետրոսյանն ամեն օր զբաղեցնում էր Թատերական հրապարակում վրանային ճամբարի մշտական բնակիչներին, բուծելով 2008թ. մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ավանգարդը: Այսօր Տեր-Պետրոսյանի աշակերտը բուծում է ատելության իր սեփական ավանգարդը: ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ այդ ավանգարդի դերում քաղաքացիական պատերազմի սցենարի իրականացման համար կգործարկվի «Հեղափոխության պահապաններ» կոչվող խումբը: Փաշինյանը զինել է այդ խմբին, որը հայտնի է խուլիգանական արարքներով, բայց այդպես էլ պատիժ չի կրել, օրինակ՝ «Հայելի» ակումբի խմբագրության վրա հարձակման համար։

Վարչական ռեսուրսը կգործարկվի մինչև հունիսի 20-ի կեսօր

3 տարի շարունակ հայ ժողովրդին նախապատրաստում էին կապիտուլյացիային ու Արցախի կորստին, հասարակության մտածող մասը դա հասկանում ու ահազանգում էր, սակայն նրան չէին լսում։ Այսօր հայ հասարակությանն արագացված ռեժիմով պատրաստում են եղբայրասպան պատերազմի։ Դա չտեսնելն անհնար է

Հունիսի 20-ին շատ բան կախված կլինի ընդդիմությունից, իսկ ավելի ճիշտ՝ 1800 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում քվեարկության և ձայների հաշվարկի ընթացակարգի նկատմամբ համատարած վերահսկողություն կազմակերպելու նրա ունակությունից։ Միայն այդպիսի վերահսկողության միջոցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքները կկարողանան պահպանել իրական ընդդիմության օգտին տրված ձայները։

Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ Փաշինյանը գաղտնի հրաման է տվել, որ վարչական ռեսուրսի ճնշման տակ քվեարկողներն ընտրատեղամասեր գան ու քվեարկեն օրվա առաջին կեսին։ Կեսօրից հետո, հանրապետականի խոսքերով, ընտրատեղամասերում կարող են տեղի ունենալ սադրանքներ, որոնք կխանգարեն քաղաքացիների ազատ կամարտահայտմանը

Քաղաքական բոլոր ուժերի համար քարոզչության հավասար պայմանների սկզբունքը խախտված է վաղուց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչության հսկայական ծախսերը տեսանելի են անզեն աչքով։ Այդ ծախսերը պաշտոնական քարոզարշավի առաջին իսկ օրերին գերազանցել են կուսակցության նախընտրական հիմնադրամում նշված գումարը։ Զանգվածների շրջանում քարոզչություն որպես այդպիսին չի տարվում, քանզի զանգվածախմբին ավտոբուսներով ման են տալիս Փաշինյանի հետևից երկրով մեկ։ Այդ հոծախումբը բեմադրված ակցիաներ է ցուցադրում, ինչպիսիք են վարդի թերթիկներ սփռելը կապիտուլիանտի առաջ և այլ էժանագին ներկայացումները համաժողովրդական սիրո թեմայով՝ բարձր օրավճարի դիմաց: Նիկոլը փորձում է համաժողովրդական աջակցության երևութականություն ստեղծել, ինչը չկա, և դա է պաշտոնական քարոզչության գլխավոր առանձնահատկությունը։

Համաշխարհային բոլոր ԶԼՄ-ներն ալեկոծած ապտակը, որ ստացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իհարկե, համաժողովրդական պաշտամունքի վկայություն չէ, բայց դա ապացույցն է այն բանի, որ Մակրոնին բնակչության հետ հանդիպումների բեմադրված կադրեր պետք չեն։ Երկարամազ տղամարդը, որը սպասում էր, թե երբ նախագահը կմոտեցնի դեմքը, որպեսզի ուժգին ապտակի նրան, լոկ խորշանք առաջացրեց քաղաքակիրթ հանրության մոտ։ Ընդ որում թիկնապահներն անմիջապես սկսեցին հետ քաշել Մակրոնին, որը փորձում էր պատասխան հարված տալ. ոչ ոք չնետվեց ոլորելու խուլիգանի թևերը, որն արտաքուստ շատ նման էր նրանց, ովքեր դեղին բաճկոններ հագած ավերում էին Փարիզի փողոցները։ Այդ ապտակը շատ ավելի արժանապատիվ էր, քան վարդի թերթիկները, որոնք Նիկոլի վրա շաղ տվեց հատուկ այդ նպատակով նրա հետ եկած տիկինը։ Հետաքրքիր է, ո՞վ է գրում համաժողովրդական պաշտամունքի թեմայով այդ գռեհիկ սցենարները։

Որտե՞ղ կլինի Փաշինյանը հունիսի 20-ի երեկոյան

Լռության օրվան՝ հունիսի 19-ին դեռ ժամանակ կա, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ քարոզարշավում հաղթել են ընդդիմադիր դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել։

ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԻՐ ՁԱՅՆԸ ՀԱՍՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈԿ ՉՆՉԻՆ ՀԱՏՎԱԾԻՆ։ Այլ ուժերի քարոզչությունը դուրս մնաց ապագա ընտրազանգվածի ուշադրությունից։ Փաշինյանը կամաց-կամաց սկսում է գիտակցել, որ արտաքին ուժերն իրեն բերել են իշխանության, որպեսզի օգտագործեն իրենց նպատակների համար։ Իշխանության ղեկին Փաշինյանի վերադարձի հարցում շահագրգռված են միայն Ալիևն ու Էրդողանը, Նիկոլն առհավետ խայտառակել է իր անունը և շարունակում է խաղալ Բաքվի ու Անկարայի խամաճիկի դերը։ Այդ խաղացողներն են նրան թելադրում քաղաքացիական պատերազմի սցենարը, քանզի ներքաղաքական ապակայունացման աղմուկի տակ կարելի է անարգել շարունակել բռնազավթումն ու սկսել միջանցքներ բացել Մեղրիով և Սիսիանով։

Մենք նախազգուշացրել ենք իրավիճակի բացասական զարգացման մասին՝ քաղաքացիական պատերազմի սպառնալիքի տեսքով, իսկ որպես դրական սցենար արդեն իսկ կանխատեսումներ կան, որ հունիսի 20-ի ուշ երեկոյան Փաշինյանը կդիմի իր թիմակիցներին՝ գտնվելով Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Այս կանխատեսումը բացառում է եղբայրասպան պատերազմը, սակայն անթույլատրելի է, որ կապիտուլյանտը խուսափի պատասխանատվությունից։ Դավաճանը պետք է կանգնի դատարանի առջև։ Հայկական Նյուրնբերգը սարերի հետևում չէ։ Դրա համար պետք է հունիսի 20-ին գնալ ընտրատեղամաս և քվեարկել վերածնվող Հայաստանի օգտին ոչ միայն մեր անունից, այլև նրանց, ովքեր հանգչում են Եռաբլուրում։ Այդպես կվարվեն նրանք, ովքեր պատիվ ունեն և գիտակցում են պատասխանատվությունը Հայաստանի առջև։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН ОБЕЩАЛ ПОКОНЧИТЬ С АГЕНТУРОЙ СЕТЬЮ ЗА "1, 2, 3 МЕСЯЦА"
      2024-06-01 11:56

      Ситуация из серии курам на смех: заместитель руководителя ЦРУ Дэвид Коэн встречается с Пашиняном и секретарем Совбеза Арменом Григоряном с глазу на глаз, а власть с высоких трибун разоблачает "агентов Москвы"! Ранее Ереван посетили руководители ЦРУ и МИ-6 Уильям Бернс и Ричард Мур. Они встречались с Пашиняном также в Лондоне и Брюсселе.

    • КАК ДАЛЕКО ПОЙДЕТ ПУТИН В СВОИХ ЯДЕРНЫХ ОТВЕТАХ?
      2024-06-01 11:18

      6-9 июня состоятся выборы в ЕС, будут избраны руководители общеевропейских структур, включая Европейскую комиссию. Особых сюрпризов никто не ожидает, ЕС вряд ли покинет нишу послушного исполнителя воли США. По мере приближения выборов ухудшаются отношения Брюсселя и Тбилиси, частично нивелируя пашиняновский тезис о том, что Армения стала соседним с ЕС государством после того, как дружественная Грузия получила статус кандидата на членство в ЕС. Брюссель уж применил санкции к Тбилиси…

    • "МАЙ НЕ ЗАКОНЧИТСЯ": ПАШИНЯН ОТВЕРГ ПРЕДЛОЖЕНИЕ УЙТИ МИРНЫМ ПУТЕМ
      2024-05-29 11:15

      Статья 2 Конституции гласит: "Власть в Республике Армения принадлежит народу". 26 мая на митинге народ объявил архиепископа Баграта Галстаняна кандидатом на пост премьер-министра. Из лагеря власти ответили ссылками на ту же статью, где также говорится о том, что "узурпация власти какой-либо организацией или личностью является преступлением". Эта оценка больше подходит для событий апреля-мая 2018 г.

    • СТЕНЫ И ДЕРЕВЬЯ НЕ ЗАЩИТЯТ ОТ АЗЕРБАЙДЖАНСКИХ ДИВЕРСАНТОВ…
      2024-05-28 10:04

      Руководитель аппарата премьер-министра Араик Арутюнян объявил о начале реконструкции альтернативной дороги через соседнюю с Киранц деревню Ачаркут. Эта дорога совершит крен в сторону Киранц и по соседству со школой соединится с ныне действующей основной дорогой. Арутюнян заверил, что "дорога будет расширена и станет проходимой даже для грузов". По его словам, реконструкция будет произведена по международным стандартам в течение 2-х месяцев. Этот срок подтвердил с трибуны парламента Пашинян, который назвал дорогу из Киранц "дорогой из исторической Армении в реальную". В этой "реальной Армении" Пашинян предложил строить стены и сажать деревья, дабы отгородиться от вооруженных азербайджанцев. Полагаю, для учащихся упомянутой школы это предложение весьма "актуально"…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։