Վարդևանյան․ Ցուցում է տրվել քրեական հետապնդում հարուցել Ավշարի ղեկավարի նկատմամբ
Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում, փորձում են հավաքը իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել: Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձևով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:
Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ և վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ այս դեպքով խիստ հետևողական ենք լինելու»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-08-16 17:1824
И в Брюсселе, и в Москве готовят встречу лидеров Армении Азербайджана. Об этом на встрече с журналистами 16 августа заявил заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2022-08-16 16:2268
Водители грузовиков 16 августа перекрыли дорогу Горис – Сисиан, а через некоторое время, после переговоров с министром территориального управления и инфраструктур Армении Гнелом Саносяном, открыли ее.
-
2022-08-16 16:1867
Ереванский метрополитен возобновил работу, в результате проверок взрывных устройств на 10 станциях метро не обнаружено.
-
2022-08-16 16:1687
И в Брюсселе, и в Москве готовят встречу лидеров Армении Азербайджана. Об этом на встрече с журналистами 16 августа заявил заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.