Последние новости

Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում կատարել՝ անուղղակի դիմելով ընդդիմադիր համայնքապետներին։

«Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետների համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինի իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու շուրջ»,- գրել է Թորոսյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզի մի քանի համայնքապետներ անդամակցում են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։ Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում է։

Տարբեր մարզերում կան նաև ՀՀԿ–ական համայնքապետներ, որոնք սատարում են ՀՀ երրերդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ